Բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանի ծննդյան օրն է

04.04.2023 18:13
1154

Սիրելի բարեկամ, «Սյունյաց երկիրը» շնորհավորում է Ձեզ և մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Ձեր պոեզիայից, հիրավի, լույս է ճառագում, ինչը մեծ հպարտություն է բերում մեզ՝ սյունեցիներիս:

Այսօր, սակայն, ոչ թե մեր շնորհավորանքի գիրն ենք ուզում ներկայացնել, այլ մեծն Պարույր Սևակի խոսքը Ձեր մասին:

Ահա՝ «Չգիտեմ, թե շնորհալի բանաստեղծ Գագիկ Դավթյանն (ինչպե՞ս է ուսանում պոլիտեխնիկական ինստիտուտում, բայց բանաստեղծության «ինստիտուտում» նա լավ է ուսանում։

Անձամբ ես հետեւում եմ նրա ստորագրությամբ լույս տեսնող բանաստեղծություններին (նույնիսկ թարգմանություններին) եւ պարզ նկատում եմ նրա աճը։

Նա, որ բոլորովին զերծ է հավուր պատշաճության ցավից ինչպես իր սերնդակիցների մեծագույն մասը), միաժամանակ չունի այն բովանդակազերծությունը, այն թող թույլ տրվի ասելու) «ոչ մի բան չասել» ությունը, որից տառապում են իր սերնդակիցներից շատերը՝ երեւի մոռանալով, որ լոկ մի մղումով է մարդը խոսում՝ բա՛ն ասելու նպատակով, իսկ եթե գրում է՝ առավել եւս։ Չէ՞ որ բանաստեղծի գործը, վերջ ի վերջո, նման է հեռագիր կամ նամակ գրելուն, այն տարբերությամբ, որ սրա հասցեատերը ինչ-որ մի անհատ չէ, այլ մտերիմների բազմահազար մի բազմություն։

Արդ՝ ո՞ւմ մտքով կանցնի հեռագիր տալ կամ նամակ գրել, եթե չկա դրա անհրաժեշտությունը, այսինքն՝ մի կարեւոր, մի անհետաձգելի ասելիք։ Եվ ո՞ւմ մտքով կանցնի հեռագիր տալ կամ նամակ գրել այնպես, որ հասցեատերը… ոչի՜նչ չհասկանա։

Այսպես է կյանքում։

Գրականության մեջ էլ կա՛մ այսպես պիտի լինի, կամ ոչինչ էլ չպիտի լինի (եւ չի՜ լինելու)։

Գ. Դավթյանի մեջ, ահա՛, ինձ դուր է գալիս նրա այն ձգտումը, որ ուզում է բան ասել եւ ասել այնպես, որ բան հասկացվի»:

«Գարուն» 1970, N5

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40