Բաքուն, որի թիկունքին կանգնած է Թուրքիան, ՌԴ-ն, իրեն անպատժելի է զգում մեր հուշարձանները ոչնչացնելիս. Համլետ Պետրոսյան

09.01.2024 22:18
718

Ադրբեջանը գործում է երկու ձեւով, առաջինը հայկական ժառանգության բռնայուրացումն է, մյուսը ուղղակի ոչնչացումը: Այս մասին NEWS.am-ի հոետ զրույցում նշեց Monument watch ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանը:

«Դեռ 1960-ականներին, ադրբեջանցիները, որտեղ իրենք էին ապրում, քանդում էին եկեղեցիները, դրա նյութերով դպրոց ու մանսավոր տներ էին կառուցում: Հիմա, երբ հետեւելու հնարավորությունները շատ մեծ են, Ադրբեջանը այն հուշարձանները, որոնք նշանային են եւ հնարավոր չէ քանդել, փորձում է ներկայացնել, որ դրանք հայկական չեն: Քանի որ հնարավոր չէ դրանք վերացնել, ինչը շատ կցանկանային, փորձում են դա համարել ոչ հայկական: Որպես հիմնավորում բերվում է Աղվանից կաթողիկոսության գործոնը: Այդ կաթողիկոսության մեջ մտել է եւ Արցախը, եւ Ուտիքը, եւ անգամ Գեղարքունիքի եւ Սյունիքի որոշ մասեր: Այդ կաթողիկոսությունն ընդգրկում էր Կուրից Արաքս տարածքում ապրող հոծ հայ բնակչությունը: Այդ կաթողիկոսները հայ էին, նրանք խոսում ու գրում էին հայերեն: Այդ եկեղեցին շատ կենսունակ էր եւ հայ իշխանները դա օգտագործում էին իրենց սեփական քաղաքական նպատակների համար: Այսօր էլ կան մի քանի կաթողիկոսություններ, բայց դա չի ազդում դավանաբանական պոստուլատների, ծիսական արարողությունների ու ճարտարապետության վրա:

Ադրբեջանը հիմա փորձում է մի կողմից ոչնչացնել այն, ինչը հնարավոր չէ դիտարկել, տեսնել, մյուս կողմից մեծ հուշարձանները ներկայացնում է ոչ հայկական: Բայց նա օգտագործում է նաեւ երրորդ լծակը, դա այսպես կոչված, օկուպանտական լծակն է: Այսինքն հայերը գրավել են Ադրբեջանի տարածքը եւ այնտեղ կանգնեցրել են հուշարձաններ են: Այդ հուշարձանները, ըստ նրանց, օկուպանտական են եւ պետք է վերացվեն: Դա իրենք չեն թաքցնում: Նրանք ազատագրական պայքարից հետո Արցախում կառուցված հուշարձանները, խաչքարերը ցուցադրաբար ավերում են»,-ասաց նա:

Համլետ Պետրոսյանի խոսքով, ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը որը վերաբերում է կրոնական ազատություններին, շատ կարեւոր է, որովհետեւ այն ընդգծում է ոչ միայն Արցախում նյութականացված հուշարձաններին հասցվող վնասը, այլ ընդգծում է կրոնական համայնքների հանդեպ տարվող քաղաքականությունը. «Ադրբեջանը հարյուրավոր տարիներ հայերին պատկանող հայալեզու հուշարձանները համարում է աղվանական եւ բերում է ուդիական համայնքի խեղճուկրակ ներկայացուցիչների, որոնք ընդհանրապես չգիտեն՝ ինչ է եկեղեցական ծեսը, դա միանշանակ հայկական կրոնական համայնքին հասցվող լուրջ վնաս է»,-ասաց նա:

Համլետ Պետրոսյանը նկատեց, որ սեպտեմբերյան իրադարձություններից հետո ԱՄՆ-ն մի քիչ կոշտ դիրքորոշում է որդեգրել Ադրբեջանի հանդեպ. «Աշխարհի ոչ մի մեծ տերություն այնքան մեծ ուշադրություն չի դարձրել մեր մշակութային ժառանգությանը Արցախում, ինչպես ԱՄՆ-ն: Թե ինչ արդյունք դա կունենա, դժվար է ասել, որովհետեւ Ադրբեջանը, որի թիկունքում կանգնած է Թուրքիան, Ռուսաստանը, իրեն անպատժելի է զգում, եւ դա էր պատճառը, որ անմիջապես արձագանքեց ԱՄՆ պետդեպի հայտարարությանը՝ ասելով, որ ԱՄՆ-ն կիրառում է երկակի ստանդարտներ, որ այդ ամենը հերյուրանքներ են: Այսինքն աշխարհի հզորներն այլեւս չունեն այն լծակները, որ կարող են կարգի հրավիրել Ադրբեջանին: Բայց մենք չպետք է ձեռքներս ծալած նստել, պետք է անենք այն, ինչ մեր ձեռքից գալիս է: Ինչ-որ արդյունք, անշուշտ ունենալու ենք»,-ասաց նա:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22