Բաքվում մեզ ասում էին՝ «ձեր հայրենիքում ձեզ դավաճան ու դասալիք են անվանում, ընդունեք մեր կրոնը, ստեղ ապրեք»

22.08.2024 12:29
753

«Դեռ ժամանակ է պետք ամբողջովին վերականգնվելու համար։ Մինչև հիմա վեր եմ թռնում գիշերը, մտածում, որ դեռ Բաքվի բանտում եմ»,- MediaHub-ին պատմել է 2020 թվականին Արցախի Հադրութի շրջանում գերեվարված Շիրակի մարզի բնակիչը (իր ցանկությամբ անունը չի հրապարակվում)։

39-ամյա տղամարդը 3 տարի շարունակ որպես ռազմագերի պահվել է Բաքվի բանտում։ Թե ինչ ծանր օրեր են քաշել՝ ասում է, որ երբեք չի մոռանա։

«Դժվար եմ հարմարվել, կարելի է ասել՝ դեռ չեմ հարմարվել։ Երբ գերեվարվել եմ, փոքր երեխաս 6 ամսական է եղել, հիմա արդեն մեծ աղջիկ է։ Ինչքան փորձում էի ջերմություն տալ, չէր ստացվում, իմ կողմ չէր գալիս, վախենում էր, քաշվում էր»,- ասել է նա։ 

Նրա խոսքով՝ հատկապես գերության առաջին ամիսներին շատ դաժան են վարվել հայերի հետ՝ ռեժիմով ծեծել են, օրեր շարունակ ջուր չեն տվել։

«Բայց, երբ Կարմիր խաչի կողմից տեսակցություն էր կազմակերպվում, ամեն ինչ կարգի էին բերում։ Լողանում էինք, սափրվում, ուտելիքը նորմալ էր, պահման պայմանները մաքուր։ Նրանք էլ տեսակցում էին, արձանագրում, որ ամեն ինչ հրաշալի է, բայց իրականում դա հերթական ադրբեջանական թատրոն էր։ Ամիսների ընթացքում հարմարվեցինք և՛ խոշտանգումներին, և՛ արհամարհանքներին»։

Այսպես, մինչև 2023 թվականի դեկտեմբեր 3 տարի շարունակ գերեվարված անձինք, միայն նրա համար, որ հայ են, ենթարկվել են ամենադաժան կտտանքներին։

Ինչո՞ւ են պետք Բաքվում պահվող հայ գերիներն ու պատանդառվածները, եթե հայ-ադրբեջանական կողմերը ձգտում են խաղաղության։ Կայքի զրուցակիցը, սակայն, հակառակն է ասել՝ Բաքուն խաղաղության չի ձգտում։ 

«Այնտեղ պահվող հայերը վաղ թե ուշ բաց կթողնվեն։ Խնդիրը նրանում է կայանում, թե ինչի՞ դիմաց կվերադառնան։ Երբ մենք այնտեղ էինք, ադրբեջանցիները մեզ ցույց էին տալիս հեռախոսով թե «ձեր պետությունը թքած ունի ձեր վրա, ձեզ դավաճան ու դասալիք են ասում, եկեք մեր կրոնն ընդունեք ստեղ ապրեք», բայց մենք մեր երկիրը չենք սիրում իշխանության համար»,- ընդգծել է նա։

Շիրակցի տղամարդը 8 ամսում ինտեգրվել է «նոր» միջավայրին։ Բայց դեռ գիշերները երազում հաճախ է «լինում» Բաքվի բանտում, որտեղ 3 տարի խոշտանգման է ենթարկվել։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08