Բաքվում զորահանդես է անցկացվում

26.06.2018 17:12
1321

Բաքվի Ազադլըղ հրապարակում այսօր անցկացվում է զորահանդես՝ նվիրված Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման հարյուրամյա հոբելյանին:

Զորահանդեսին, ինչպես հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, մասնակցում են 4 հազար զինծառայողներ պաշտպանության, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների նախարարություններից, Ազգային անվտանգության ծառայությունից, սահմանապահ եւ հատուկ պետական պահպանության ծառայություններից, ինչպես նաեւ Թուրքիայի զինված ուժերի զորահանդեսային կազմից: Հաղորդվում էր, ադրբեջանական զորքերի հանդիսավոր զորատեսին կներկայացվի նաեւ 240 միավոր ռազմական տեխնիկա եւ ավելի քան յոթ տասնյակ թռչող սարքեր, այդ թվում վերջերս ձեռք բերված նոր սերնդի տեխնիկա՝ զրահապատ տրանսպորտային միջոցներ, հրթիռային եւ հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր: Բաքուն նաեւ հայտարարում էր, թե այսօր ցուցադրվելու են հակաօդային պաշտպանության այնպիսի համակարգեր, որոնց մասին խոսվել է, սակայն դրանք երբեւէ չեն ցուցադրվել:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը նոր թափով շարունակեց ծանր սպառազինություն ձեռք բերել: Մասնավորապես, վերջերս հաղորդվեց, որ ադրբեջանական բանակը համալրվել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով եւ իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով: Ըստ ռազմական փորձագետների, եթե նախկինում Բաքուն բավարարվում էր հիմնականում ռուսաստանյան եւ նախկին խորհրդային այլ երկրների արտադրության սպառազինությամբ, ապա այսօր զենք ձեռք բերելու գործարքներ է կնքում պակիստանյան, չեխական, թուրքական ընկերությունների հետ:Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը անցյալ շաբաթ պնդում էր, թե «վերջին տարիների ընթացքում ռազմական պոտենցիալը էականորեն մեծացել է եւ էականորեն փոխել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի»:

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ զորահանդեսին ներկա են պաշտոնական ներկայացուցիչներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, Պակիստանից, Բելառուսից, Իսրայելից, Ղազախստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, Ուկրաինայից:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40