Բարձրավանի հիմնախնդիրները՝ ՀԱԿ-ի ուշադրության կենտրոնում, իսկ Շուռնուխում եւ Որոտանում գրոհ էր Կարեն Լազարյանի գովազդային պաստառների  դեմ

13.10.2021 17:28
898

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունից Գորիս համայնքի ավագանու անդամի թեկնածուներ Կարեն Լազարյանը, Տիգրան Հայրապետյանը, Նարե Հովհաննիսյանը եւ Արման Մեժլումյանը հոկտեմբերի 12-ին Բարձրավանում էին:

Նախընտրական քարոզարշավն այնտեղ իրականացնելու  եւ բնակիչների մտահոգություններին ծանոթանալու համար Բարձրավան էին այցելել նաեւ ՀԱԿ-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, վարչության իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը:

Բազմաթիվ հիմնախնդիրների տակ կքած Բարձրավանում մարդկանց հատկապես մտահոգում է Մ 2-Բարձրավան 8 կմ երկարությամբ ճանապարհի անմխիթար վիճակը, որը ձմռան ամիսներին հաճախ անանցանելի է դառնում:

Մտահոգիչ է կաթի մշակման կամ մթերման հնարավորությունների բացակայությունը, երիտասարդների համար աշխատատեղերի  լիակատար բացակայությունը:

Հատկապես վերջին հանգամանքն է գլխավոր պատճառը, որ պատանիներն ու աղջիկները վաղուց չեն մնում գյուղում, ինչի հետեւանքով փակման հանգրվան է հասել գյուղի դպրոցը, ու վտանգված է լեռնային այդ գյուղի ապագան:

Գյուղը նաեւ այլընտրանքային ճանապարհի կարիք ունի, որը հնարավորություն կտա կապ ստեղծել Տաթեւ-Կապան մայրուղու հետ, ինչը, միաժամանակ, անվտանգության լրացուցիչ երաշխիք կլինի սահմանամերձ այդ բնակավայրի համար:

Իսկ աշխատատեղերի ստեղծման ամենառացիոնալ տարբերակը կարող է լինել, ըստ գյուղաբնակների, բնակավայրում հատապտուղների, վայրաճ մրգերի  ընդունման եւ մշակման արտադրամասի հիմնումը, քանզի գյուղի մերձակա անտառներն ու դաշտերը հարուստ են այդ հումքով:

Բարձրավանից վերադառնալիս «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ներկայացուցչները եւ Գորիսի ավագանու անդամի թեկնածուներն ուխտագնացություն կատարեցին Սյունյաց աշխարհի Բղեն գավառի սրբավայրերի պսակ Նորավանք:

ՀԱԿ-ի ներկայացուցիչներն այնուհետեւ այցելեցին Շուռնուխ եւ ծանոթացան տնազուրկ դարձած շուռնուխցի 12 ընտանիքի համար կառուցվող անհատական  բնակշենքերի շինարարության ընթացքին, որը, ըստ տեղացիների, դանդաղում է, եւ քիչ հավանական է, որ տարեվերջին (ինչպես խոստացել էին)   շահագործման կհանձնվեն:

Շուռնուխի որոշ բնակիչները դատապարտելի համարեցին տեղական իշխանավորների՝ երբեմն լկտիության հասնող կամայականությունները:

Ինչ-որ ելուզակներ Շուռնուխում զանգվածաբար վնասել կամ պատերից հանել էին Գորիսի ընտրությունում ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Կարեն Լազարյանի լուսանկարով պաստառները:

Ի դեպ, ՀԱԿ-ի գովազդային պաստառների հանդեպ նման վայրագություն էր կատարվել նաեւ Որոտան գյուղում:

Շուռնուխում եւ Որոտանում, որքան էլ տարօրինակ է, որեւէ վնաս չէր պատճառվել մրցակից երկու քաղաքական ուժի գովազդային պաստառներին:

 

Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ են

26.04.2024 21:38

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ

26.04.2024 20:51

Հանդիպում Ճակատեն գյուղի բնակիչների հետ

26.04.2024 19:45

Երրորդ օլիմպիադային պատրաստվելիս

26.04.2024 17:42

Մեծ բարեկամության լուսեղեն հետագիծը

26.04.2024 17:25

Պատմական Կապան քաղաքի տեղադրության հարցի շուրջ

26.04.2024 17:09

«Հիշողության ուժը». ֆոտոալբոմի շնորհանդես Քաջարանում

26.04.2024 16:49

Արցախի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել

26.04.2024 15:02

Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին

26.04.2024 14:59

Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից

26.04.2024 14:12

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

26.04.2024 12:18

Տավուշի գյուղերի հանձնման դեմ պայքարին միացած Genesis Armenia-ն Կիրանցում ստեղծում է տեղեկատվական կենտրոն

26.04.2024 12:00