Երրորդ օլիմպիադային պատրաստվելիս

26.04.2024 17:42
865

Եռացատկորդ Լևոն Աղասյանը կապանցի եզակի մարզիկն է, ով երկու անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի՝ 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում և 2020-ին՝ Տոկիոյում: Ուշագրավն այն է, որ մարզական ուղին սկսել է Կապանում, պարապվել քաղաքի մարզադաշտում: Կապանի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի սան է (առաջին մարզիչը, ՀՀ վաստակավոր մարզիչ՝ Արսեն Պետրոսյան), այժմ հայտնի հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:

Դժվարին է եղել նրա մարզական ուղին, Կապանում աթլետիկայով զբաղվելու պայմանները հեռու էին բավարար լինելուց, եթե չասենք նախնադարյան են: Պատահել է, որ ասֆալտի վրա է պարապել, բայց երբեք չի վհատվել: Առաջին անգամ մարզադաշտ ոտք դրեց 2005 թ. ապրիլի 7-ին, երբ հաստատապես որոշեց աթլետիկայով զբաղվել: Միշտ ջերմությամբ է արտահայտվել առաջին մարզիչի մասին: «Նրանից չհանձնվել եմ սովորել, կարգապահություն և անկոտրում հավատ սիրած գործի հանդեպ: Իսկ այդ հատկանիշները շատ կարևոր են կյանքի բոլոր բնագավառներում: Նա բարի, պատրաստակամ, հումորով, բազմակողմանի զարգացած, կիրթ, համեստ, հասկացող ու դրական մարդ է: Իրականում մենք շատ տարբեր ենք, բայց մարզումներին մոտենում ենք նույն պատրաստակամությամբ ու եռանդով»:

Լևոնն առաջնակարգ մարզիկ լինելուց զատ՝ նախասիրություններ ունի առօրյա կյանքում, նաև գրագետ է շարադրում իր մտքերը, նաև հաճելի զրուցակից է, ուստի չենք զլանում նրան հարցեր ուղղել:

Ինչպե՞ս նախընտրեց եռացատկը. «Կապանում ցատկերի շատ լավ դպրոց կա: Դա նաև իմ մարզչի շնորհքն է: 2007-ին առաջին անգամ հանդես եկա հեռացատկով և եռացատկով, տարիքիս համեմատ շատ բարձր արդյունք ցույց տվեցի: Սակայն մարզիչս դեռ չէր թողնում, որ եռացատկով զբաղվեմ, միշտ ասում էր, որ ֆիզիկապես կոփվեմ, ցատկերս նորմալ կատարեմ ու մրցումների մասնակցեմ: Բայց չգրված օրենք է, երբ մի բան չի թույլատրվում, այն ավելի է ձգում քեզ: Եռացատկն իմ երազանքն էր, երբ սկսեցի արդեն ամբողջովին դրանով զբաղվել, անսահման երջանիկ էի»:

Լինո՞ւմ են հոգեբանական ծանր պահեր. «Եռացատկում ամեն պահ քեզնից պահանջվող առավելագույնը պետք է անես, որովհետև աննշան սխալի դեպքում լուրջ վնասվածքներ կարող ես ստանալ: Դրա հետևանքով հոգեբանական խնդիրներ առաջացնելուց բացի, երկար ժամանակ կարող է չզգաս, թե ինչպես պետք է կատարես տեխնիկական վարժությունը: Իսկ եթե դա չկարողանաս, ապա մեծ արդյունքի չես հասնի»:

Ո՞րն է այն կարևոր խորհուրդը, որ ստացել ես մարզիչիցդ. «Քո խնդիրը քեզնից բացի ոչ մեկը չի լուծելու: Սա է ամենակարևորը»: Նա նաև պատգամում էր. «Կյանքում լինելու են շատ խոչընդոտներ, դժվարություններ և մարդիկ, ովքեր կամա թե ակամա կխանգարեն քեզ: Արդար աշխատիր, նպատակդ մի մոռացիր, և ամեն ինչ տեղը կընկնի»:

Ի՞նչ զգացողություններ է ունենում, երբ կանգնում է պատվո պատվանդանի առաջին հարթակին. «Մեր ազգի համար յուրաքանչյուր հաղթանակ ոգեշնչող է: Մենք պետք է առավելագույնն անենք, որ հաղթանակներ գրանցենք: Սա հոգեբանորեն մեծ խթան ու հիմք կստեղծի կյանքի որակը բարելավելու համար»:

Ի՞նչ է աթլետիկան Լևոն Աղասյան մարզիկի համար. «Անչափ սիրում եմ աթլետիկան, այն իմ ապրելակերպն է, իմ երջանկությունը: Աթլետիկան աշխարհում ամենամասսայական սպորտաձևն է, մարզաձևերի հիմքը: Այն երկրներում, որտեղ զարգացած աթլետիկա չկա, մյուս մարզաձևերն էլ դանդաղ առաջ կգնան»:

Նորամուտը միջազգային ասպարեզ 2010 թ. ամռանն էր. Ստամբուլում կայացած աթլետիկայի միջազգային մրցման ժամանակ հեռացատկում առաջին տեղ գրավեց: Մարզիչը  հետո խոստովանեց, որ մտքում ասել է, որ եթե այդտեղ լավ հանդես գա, ուրեմն կարող է մարզիկ դառնալ:

Նրա մարզական կարիերայում բեկումնային պահն այն է եղել, որ 2013 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (18-19 տարեկաններ) հաղթող է դարձել 16,0.1մ արդյունքով (այն ժամանակ Երևանի տնտեսագիտական համալսարանում էր սովորում): Ուրախություն պարգևեց ոչ միայն առաջին մարզիչ Արսեն Պետրոսյանին, այլև Երևանի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի կոլեկտիվին, որտեղ շարունակում էր մարզումները, դե, իհարկե, նաև կապանցի իր երկրպագուներին. «Այդ ժամանակ ես առաջին կուրս էի ընդունվել, չգիտեի՝ ԲԿՄԱ-ում կծառայե՞մ, թե՞ ոչ: Բազմաթիվ չկարգավորված հարցեր կային: Բայց հաղթանակից հետո ամեն ինչ տեղն ընկավ, շարունակեցի մարզվել ու նաև ծառայել»:

Հաջորդ տպավորիչ հաղթանակը 2020 թ. մարտին էր: Լեհաստանի Տորուն քաղաքում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում (ձմեռային) 16,55 մ արդյունքով զբաղեցրել է հինգերորդ տեղը: 25 տարվա դադարից հետո Աղասյանը հայկական աթլետիկայում առաջին մարզիկն է, ով դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Սրան հավելենք, որ ճանաչված եռացատկորդը Բալկանյան խաղերի վեցակի չեմպիոն է:

Մրցաշրջան 2024-ը Լևոնը հաջողությամբ է մեկնարկել, հունվարի 20-ին Ղազախստանում անցկացված օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիբակովայի 9-րդ միջազգային մրցմանը ցատկել է 16,25 մ   և արժանացել արծաթե մեդալի: Մրցաշարին մասնակցել է ութ երկրի ավելի քան 70 մարզիկ:

 2024-ը օլիմպիական է: Ամռանը Փարիզում կայանալու են 33-րդ օլիմպիական խաղերը: Եվ, բնականաբար, Լևոնը միայն մի նպատակ ունի. օլիմպիադայի ուղեգիր նվաճել: Թեպետ առաջադրանքը դյուրիններից չէ. դեռևս հեռու է իր անձնական ռեկորդից (7.16 մ), և օլիմպիական վարկանիշից (7.26 մ), բայց լիահույս ենք, որ համառ մարզումների շնորհիվ կհասնի բաղձալի  նպատակին. հայկական մարզական պատվիրակության հետ կմեկնի Փարիզ...

Դեպի նպատակներիդ իրականացում:

Վահրամ Օրբելյան

 

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09