Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

03.04.2019 22:10
1135

Հարգելի պարոն վարչապետ, դեռևս մեկ տարի առաջ իշխանությունը վերցնելու լոզունգներից մեկը, քաղաքականության վրա օլիգարխիայի ազդեցության չեզոքացումն էր: Մինչդեռ Հայաստանի ամենամեծ օլիգարխիան` Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը, շարունակում է ունենալ իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը տեղական և համապետական քաղաքականության վրա` ի ցույց դնելով ձեր կամքի պակասը` կապված իրական և տոտալ ժողովրդավարություն մտցնելու հետ: Ահա մի քանի փաստեր , որոնք թույլ են տալիս ինձ այդպես մտածել, և այդ փաստերից բխող մի քանի հարցեր.
1.Հեղափոխության ալիքի ժամականակ ԶՊՄԿ-ն հայտարարեց, որ դադարեցնում է օգտագործել Արծվանիկի պոչամբարը: Մինչդեռ 30.03.2019 թ. Կապան խոշորացված համայնքի ավագանին ընդունեց որոշում` ըստ որի Արծվանիկ գյուղական բնակավայրի 38 հա հողատարածքները հանձնվեցին ԶՊՄԿ-ին`պոչամբարի ընդլայնման համար:
Հարց. Արդյոք փոխվե՞լ է քաղաքական իրավիճակը և ԶՊՄԿ-ը կարող է այսուհետև իր ցանկացած որոշումները անցկացնել Կապանի ավագանու միջոցով: Համայնքապետարանի պարզաբանման համաձայն՝ այդ որոշումը արդեն իսկ օրինականացնում է վերը նշված հողերի ապօրինի օգտագործումը, քանի որ այդ հողերը ավելի քան մեկ տարի առաջ անցել էին փոչամբարի տակ: 
Հարց. Որտե՞ղ են և ու՞ր են նայում ձեր կառավարության մաս կազմող իրավապահ մարմինները, ինչու՞ քրեական գործեր չեն հարուցվել բնությանն անվերականգնելի վնաս հասցնելու փաստով:
Արդյոք պարզվե՞լ են, թե ի՞նչ բիզնես կապեր ունեն Կապանի ավագանու կամ նրանց ընտանիքների անդամները ԶՊՄԿ-ի հետ և արդյո՞ք չկա շահերի բախում:
2.Ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն ազատվեց պաշտոնից այն օրը, երբ ավարտվեցին տեսչական մարմնի կողմից ԶՊՄԿ-ի ստուգումները: Ձեր կառավարությունը և Դուք պետք է չափից դուրս ջանքեր թափեք, որպեսզի մեզ ապացուցեք, որ դա պարզապես զուգադիպություն էր: Կապանի հասարակությունը մեծ հույսեր էր կապում պարոն Գրիգորյանի կողմից ստեղծված ԶՊՄԿ-ի գործունեությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի հետ, որի կազմում էին հասարակական կազմակերպություններ, բնապահպաններ, մասնագետներ: Այդ խմբի աշխատանքը փաստացի դադարեցվել է պարոն Գրիգորյանի՝ աշխատանքից հեռացվելուն զուգահեռ:
Հարց. Մինչև ե՞րբ է ԶՊՄԿ-ն հանելու կամ նշանակելու Ձեր կառավարության անդամներին: Ինչու՞ աշխատանքային խումբը փաստացի չի գործում:
3.Ձեր ամենակարևոր խոստումներից մեկը հանրաքվեների միջոցով ուղղակի ժողովրդավարության ներդրումն էր Հայաստանի Հանրապետությունում: Ամեն անգամ, երբ Կապանի հասարակությունը պահանջում է համայնքին հուզող կարևոր հարցերը լուծել հանրաքվեների իջոցով, ստանում ենք պատասխան, որ դրա համար բյուջեում գումար չկա: Դա նաև նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում ձեր կառավարությունը ոչ մի բան չի արել, որպեսզի հանրաքվեների համար անհրաժեշտ գումարները, որպես առաջնահերթություն նախատեսվեն համայնքային բյուջեի մեջ: Ձեր ցանկության դեպքում այդպիսի օրենք կընդունվեր երեք ամսում: Լռում է Ձեր կառավարությունը, լռում է Տարածքային կառավարման նախարարությունը: Մինչև ե՞րբ ՁԵր խոստումները ուղղակի ժողովրդավարության մասին կմնան որպես խոստումներ:
4.Կապանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԶՊՄԿ-ն եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դրամապանակը և մեծ հավանականությամբ մնում է այդպիսին: Մեզ մոտ ստեղծվում է տպավորություն, որ իշխանություն ունենալու համար պարտադիր չէ ունենալ պառլամենտական մեծամասնություն, այլ բավական է տնօրինել ԶՊՄԿ-ի ֆինանսական հոսքերը: Բացի այդ ստեղծվում է տպավորություն, որ ինչպես նախորդ, այնպել էլ Ձեր կառավարությունը Կապանն ու Քաջարանը դիտարկում են որպես հումքային կցորդ: Մինչև ե՞րբ է շարունակվելու այն քաղաքականությունը, որի հետևանքով մենք շարունակում ենք ունենալ մի իրավիճակ, որտեղ օլիգարխները շարունակում են ունենալ քաղաքական ազդեցություն, իսկ այլընտրանքային տնտեսությունը մնալու է դեպրեսիվ վիճակում:

Հարգանքներով` ԱՐԿ բնապահպանական ՀԿ ծրագրերի համակարգող Արմեն Ղազարյան
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
03.04.2019թ

                                                                        Արմեն Վիետ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34