«Բացառում եմ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը»․ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց անվտանգ հայրենիքի համար

20.06.2021 13:19
3444

Քվեարկել եմ անվտանգ հայենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար։ Այս մասին Առինջի 29/29 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում  ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ, Ծառուկյանն արձագանքեց՝ այդ հարցին պատասխանել է, չի ուզում կրկնվել, այսօր այդ օրը չէ։ «Բացառում եմ, և դա մի քանի անգամ ասել եմ»։

Հարցին՝ եթե ընտրության արդյունքներն իրեն չբավարարեն, պատրա՞ստ է դուրս գալ հանրահավաքների, բողոքարկել, Ծառուկյանն արձագանքեց՝ եթե ամեն ինչ կարգուկանոնով է ընթանում, անտեղի ինչո՞ւ աղմուկ բարձրացնել։ «Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ես ի՞նչ պետք է անեմ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հետ կկազմի՞ կոալիցիա, Ծառուկյանն արձագանքեց, որ նման հարցերին պատասխանել է, այսօր այդ օրը չէ։

Հարցին՝ Խաչատուր Սուքիասյանը կարո՞ղ է իր վրա ազդել, հաշվի առնելով բարեկամական կապերը, Ծառուկյանն արձագանքեց․ «Լավ, դու քո ասածին հավատու՞մ ես, Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել, Ծառուկյանին ձերբակալեցին, չկարողացան իր վրա ազդել, դա անմիտ, դատարկ խոսակցություն է»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե այսօր Ազատաշենի ընտրատեղամասում կրակոցներ են հնչել, և մի կողմը եղել է ԲՀԿ ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդն արձագանքեց, թե տեղյակ է, և կարգ խախտողները պետք է պատասխան տան։

tert.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24