«Բյուջե` հասանելի բոլորի համար»

08.05.2019 16:16
1141

«Կապանի ուսուցիչներ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացնում է «Բյուջե` բոլորի համար հասանելի» ծրագիրը։ Այն նպատակ ունի Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում բարելավել տարեկան բյուջեի պլանավորման, ծախսման, թափանցիկության եւ հաշվետվողականության գործընթացները` մշտադիտարկման (մոնիտորինգի) եւ ջատագովության միջոցով։ Ընդ որում հետազոտության իրականացման նպատակով ընտրվել էր 15 դպրոց` Կապան, Քաջարան եւ Մեղրի համայնքներից։

Սյունիքի մարզպետարանի, հանրակրթական դպրոցների կառավարման եւ խորհրդակցական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում։ «Կապանի ուսուցիչներ» հասարակական կազմակերպության նախագահ Մագդա Գեւորգյանը, ողջունելով ներկաներին, համոզմունք հայտնեց, որ կառուցողական քննարկում կծավալվի։

Մարզի հանրակրթական դպրոցների բյուջեների  նախագծման, հաստատման եւ հաշվետվողականության գործընթացների մոնիտորինգը ներկայացրեց կրթական հետազոտությունների եւ խորհրդատվությունների կենտրոնի վերլուծաբան Արման Մելքոնյանը, ով ծրագրում հանդես է գալիս որպես սոցիոլոգ։ Բանախոսը նշեց, որ բյուջեի հասանելիության, թափանցիկության եւ պլանավորման գործում դպրոցների կառավարման եւ խորհրդակցական մարմինների ներգրավվածության մասին համակողմանի պատկերացում կազմելու նպատակով հետազոտության ընթացքում իրականացվել է 60 ֆոկուս խմբային քննարկում։ Դրանց մասնակցել է դպրոցների կառավարման եւ խորհրդակցական մարմինների 600 անդամ, որոնց հետ քննարկմանը զուգընթաց իրականացվել է հարցում` անկետավորման մեթոդով։ Արման Մելքոնյանի փոխանցմամբ` մասնակցությունը թույլ է բյուջեի պլանավորման, ծախսման եւ հաշվետվողականության գործընթացներում։ Քննարկումների 600 մասնակցից միայն 40 տոկոսն է նշել, որ մասնակցում է դպրոցի բյուջեի պլանավորման աշխատանքներին։ Տարբեր պատճառներով պայմանավորված` դպրոցի կառավարման, ծնողական, աշակերտական խորհուրդների անդամները կամ ցանկություն չունեն մասնակցելու կամ տեղեկացված չեն, մինչդեռ դպրոցի բյուջեն նպատակային ծախսելու համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավումը գործընթացի մեջ։ Ա. Մելիքյանը մի դիտարկում էլ ներկայացրեց. Սյունիքի մարզի դպրոցների բյուջեն (ինչպես նաեւ Հայաստանի) գոյանում է գերազանցապես պետական բյուջեից ստացված գումարներից։ Միայն բարեգործական աջակցությունն է որոշակի կշիռ կազմում, իսկ վարձակալությունից գոյացած եկամուտներ, վճարովի տնտեսական ծառայությունից, ֆինանսավորման այլ աղբյուրներից ստացվող գումարները կամ շատ փոքր են կամ ընդհանրապես բացակայում են։ Դպրոցների համար որոշակի լրացուցիչ ֆինանսկան ռեսուրսների հայթայթման խնդիր կա։

Հետազոտության թիրախային դպրոցների ծախսերի զգալի մասը կազմում են աշխատավարձը եւ կոմունալ ծախսերը։ Չնչին մաս է կազմում մասնագիտական զարգացման դասընթացների, գույքի եւ սարքավորումների, նյութերի ձեռքբերման եւ ընթացիկ նորոգումների վրա կատարվող ծախսերը։Ծրագրի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն անկեղծացավ` նշելով, որ դպրոցի բյուջեի 95 տոկոսից ավելի ուղղվում է աշխատավարձ վճարելուն, բայց մնացյալ գումարի թափանցիկ բաժանելուց գոհ կլինեն ե՛ւ մանկավարժը, ե՛ւ աշակերտը ե՛ւ ծնողը։

Քննարկման ժամանակ միջոցառման մասնակիցները խմբերի բաժանվեցին, եւ առաջարկվեց բացահայտված հիմնախնդիրների լուծումներ գտնել։ Իսկ հիմնախնդիրները վերաբերում էին բյուջեի պլանավորման, ծախսման, եւ հաշվետվողականության գործընթացներում նվազ մասնակցությանը, հանրակրթական դպրոցների ֆինանսական ռեսուրսների ոչ բավարար մակարդակին եւ այլն։

Վահրամ Օրբելյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40