«Չաարատ Կապան»-ը Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի նախագծի փոփոխություններ է ներկայացրել

05.09.2019 21:27
1318

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն ներկայացրել է հանքավայրի ստորգետնյա եղանակով մշակման նախագծի փոփոխություն:

Ներկայացվող վերակառուցումը հիմնականում ներառում է ստորգետնյա հանքում հանքաքարի փխրեցման, պոկման, հանման գործընթացները, օդափոխության համակարգի արդիականացումը և հանքից դուրս եկող ֆիլտրացիոն ջրերի մաքրման ավազանը: Փոփոխությունը ներառում է  հետևյալ կետերը.

ա/780 մ հորզոնից ներքև բացումն իրականացվում է թեքատներով։

բ/ Հանքավայրի հարավային և հյուսիսային մերձհանքային հրապարակներում նախատեսվում է կահավորել հանքաքարի միջինացման լրացուցիչ պահեստներ։

գ/ Տեխնոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված՝ լեռնակապիտալ և նախապատրաստական փորվածքների հորատանցման արդյունքում առաջացած, բայց մշակված տարածության լցափակման համար չօգտագործված դատարկ ապարի պահեստի կահավորում լեռնահատկացման տարածքում։

դ/ Տեխնոլոգիական գործընթացում հեռացված հողի շերտի պահպանության պահեստի կահավորում լեռնահատկացման տարածքում։

ե/ Նախատեսվում է ընդհանուր հանքային օդափոխության սխեմայի փոփոխություն, 3 հանքուղիների մուտքերին գլխավոր օդափոխման կայանքների տեղադրում։

զ/ Հանքային ջրերի ջրհեռացման սխեմայի բարելավում, ջրհավաքիչների, պոմպակայանների և էլեկտրաենթակայանների համար ստորգետնյա խցերի կառուցում:

է/ Հանքային ջրերի կախված մասնիկների նստեցման և լրամաքրման ջրհավաք ավազանի կառուցում։

թ/ Տեղաշարժման գոտու մշտադիտարկումների գեոդեզիական ցանցի տեղադրում։Շրջանառու դատարկ ապարների պահեստը նախագծված է Շահումյան գյուղի լքված ամայի տարածքում: Շրջանառու դատարկ ապարների զբաղեցրած ընդհանուր տարածքը կազմում է 5.5հա, պահեստավորվող ապարների ծավալը 409.46 հազ.մ3: Այդ տարածքից 1.92հա-ն զբաղեցված է հին լցակույտերով: Այս առումով որոշակիորեն մեծանալու է նախկին լցակույտի տարածքը, սակայն, տարածքի ընդլայնումով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը, ըստ «Չաարատ Կապան»-ի, չեն մեծանում, քանի որ տարածքը տեղակայված է ընկերության լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում և նախկինում ևս ծառայել է դատարկ ապարների լցակույտի պահեստավորման համար:

Ընկերությունը նշում է, որ պահեստարանի տեղակայման հետ պայմանավորված մեծածավալ ծառահատումների անհրաժեշտություն չկա, քանի որ տարածքում առկա են մեկ տասնյակից էլ քիչ միջին հասակի ծառեր: Սակայն ամեն դեպքում փոխհատուցման գործողություններ նախատեսված են: Օրինակ՝ հնարավորության դեպքում տեղափոխել փոքր տնկիները՝ հաշվի առնելով կպչունության հավանականությունը:

Դատարկ ապարների լցակույտի սահմանաեզրին տնկվելու են սաղարթախիտ ծառեր (կատալպաներ), որոնք կարճ ժամանակում անհրաժեշտ հասակ կհավաքեն և կծառայեն փոշու կլանման ու վիզուալ դրական էֆեկտ ստեղծելու համար։ Նոր խախտվող տարածքը լինելու է 3.58 հա:

«Չաարատ Կապան»-ը խոստանում է, որ շահագործման ընթացքում նախաձեռնողը նախատեսում է մասնակցել ազդակիր համայնքների զարգացման ծրագրերին: Ընկերությունը ընդհանրական դրույթներ է գրել, որից այնքան էլ պարզ չէ, թե հատկապես ինչպիսին է լինելու այդ աջակցությունը և ինչ ծավալների: Մասնավորապես, նշում է, որ

  • կքննարկվի և երկկողմանի համաձայնության դեպքում կլուծվի հողային ռեսուրսների կարգավիճակի փոփոխության հետևանքով ծագած փոխհատուցման խնդիրը: Համայնքը կստանա զգալի փոխհատուցում, որով կարող է լուծել նաև սոցիալական խնդիրներ:
  • Ընկերության կողմից հատուկ նշանակված անձը մշտական կապ կպահպանի համայնքնապետարանների հետ, կծանոթանա քննարկվող և նախատեսվող ծրագրերին: Ընդհանուր հետաքրքրություն ներկայացվող ծրագրերի դեպքում ընկերությունը կմասնակցի դրանց իրականացմանը համաֆինանսավորման ձևով:
  • Կազմակերպությունը սեփական ուժերով կիրականացնի հանքավայրի և հարակից տարածքների բարեկարգման և խնամքի միջոցառումներ:
  •  Ընկերության կազմում կաշխատեն համայնքների բնակիչներ, որոնց եկամուտը կառաջանա ընկերության գործունեության հաշվին և կնպաստի աշխատողների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը:
  • Հանքարդյունաբերական համալիրի անձնակազմի տնտեսական կարիքները բավարարելու համար կստեղծվեն տարբեր ուղեկցող կազմակերպություններ, որոնց գործունեությունը սերտորեն կապված կլինի համալիրի հետ և կնպաստի նաև ազդակիր համայնքների սոցիալական զարգացմանը:
  • Համալիրը կստեղծի հատուկ ֆոնդեր, ուղղված ընկերության աշխատակիցների տարբեր սոցիալական խնդիրների լուծմանը:

Հանքավայրի տարածքի ընդլայնում նախատեսված չէ: Բնապահպանական միջոցառումները լինելու են նախկին ՇՄԱԳ-ում արդեն իսկ ներկայացվածները:

Ընկերությունը պոչանքներն ամբարում է Գեղանուշի պոչամբարում, որի պլանային փակումը, ինչպես և հանքինը, նախատեսվում է 2050թ.-ին: Ընկերությունը վստահ է, որ Գեղանուշի պոչամբարի հնարավորությունները բավարար են մինչև շահագործման ավարտը լցակույտերի տեղավորման համար, դա  հաստատվել է նաև պոչամբարի ՇՄԱԳ-ի փորձաքննությամբ:   

Պոչամբարի հայելու նախագծային մակերեսը կազմում է 108,000 քմ: Այն իր բոլոր ենթակառուցվածքներով զբաղեցնում է մոտ 32 հա մակերես:

Պոչամբարի պարզվածքը շրջանառու ջրի համակարգով վերադառնում է հարստացուցիչ ֆաբրիկա և օգտագործվում տեխնոլոգիական պրոցեսում: Ընկերությունը վստահ է, որ արտադրական կեղտաջրերի արտահոսքը պոչամբարից բաց ջրավազաններ բացառվում է:

Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ներկայցրած այս նախագծի վերաբերյալ հանրային 4-րդ քննարկումները նախատեսված են սեպտեմբերի 18-ին՝ Կապանի համայնքապետարանում:

hetq.am

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39

16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի. Արփինե Սարգսյան

23.04.2026 12:55

Հայաստանի բոլոր մարզերում հոսանքազրկումներ են լինելու

23.04.2026 12:54

Չե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին

23.04.2026 12:48

Աշխատելու ենք 24/7 ռեժիմով․ ինչպես է Կարապետյանը պատկերացնում ՀՀ–ի սրընթաց զարգացումը

23.04.2026 12:38