Ճանապարհ, որ կյանքի միջով է անցնում

28.12.2021 15:40
1825

Հայրենաճանաչությանը, հայրենի եզերքին նվիրված գրքերի շարքը համալրվեց ևս մեկով: Ընթերցողին է  հասել Վոլոդյա Աբրահամյանի «Ճանապարհ կյանքի միջով» գիրքը: Վերնագիրը նաև մի հավելում ունի՝ հուշագրական կենսապատում, որն առավելագույնս բնորոշում է գրքի ուղղվածությունը:

Դեկտեմբերի 26-ին Վ. Աբրահամյանի  մահվան  տարելիցին նվիրված արարողությունից հետո հանրությանը ներկայացվեց նրա երկրորդ գիրքը, որի մասին խոսք ասաց գրքի խմբագիր, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրեն, «Հանքագործ և մետալուրգ» հանդեսի նախկին գլխավոր խմբագիր Վոլոդյա Կիրակոսյանը: Բանախոսն իր խոսքում,  մասնավորապես, այն միտքը հայտնեց, որ գիրքը մի կուռ ամբողջականություն է, պատմություն մի մարդու մասին, ով հազար թելերով կապված և միահյուսված է հարազատների, համագյուղացիների, ընկերների ու գործընկերների, իր գյուղի, ապա նաև քաղաքի ու Հայաստան աշխարհի հետ: Գրքի ենթավերնագրերն էլ մի -մի սրտառուչ պատմություն են՝ «Որտեղից է սկսվում հայրենիքը», «Տոհմածառիս ճյուղերը», «Մորս վերջին խնդրանքը», «Զրույց զավակներիս հետ», «Գյուղական գույներ», «Իմ «գեներալական» պատմությունը» և այլն: Դրանցից յուրաքանչյուրն ինքնատիպ պատմություն լինելուց զատ, կյանքի դաս է, մարդկային բարոյականության նկարագրի մի նրբերանգ՝ իր լեզվաոճական բնութագրով, իր պատկերացմամբ ու վերաբերմունքով:

Գրքում տեղ են գտել Վոլոդյա Աբրահամյանի մասին բարձրաստիճան զինվորականների,  գործընկերների, Սյունիքի մարզի և Կապանի շրջանի նախկին ղեկավարների  (Սուրեն Խաչատրյան և Ռոլանդ Ղոնյան) կարծիքներ, գնահատանքի խոսքեր, հուշեր, տպավորություններ՝ նրա հետ ունեցած առնչություններից: Դրանք, մասնավորապես, լույս են սփռում Վ. Աբրահամյանի՝ Կապանի և մյուս տարածաշրջանների բնակավայրերի կառուցապատման, Արցախյան գոյամարտի և հայոց բանակաշինության հետ առնչությունների վրա: Գիրքն ամբողջանում է նրանում զետեղված հին ու նոր ժամանակների բազում լուսանկարներով և լույս է տեսել պոլիգրաֆիկական բարձր մակարդակով, իսկ ընտրված պատումային թեթև ոճը թույլ է տալիս այն ընթերցել մեկ շնչով:

Սա Վոլոդյա Աբրահամյանի երկրորդ գիրքն է, առաջինը կրում էր «Քաջարան. Վերին ձորի երևելի մարդիկ» վերնագիրը, որ ըստ ամենայնի հարգանքի տուրք է իր  ծննդավայրի մարդկանց հիշատակին: Այս երկու գրքերում էլ այն գաղափարն է մարմնավորված, որ հայրենիքը ճանաչելու համար նախ պիտի իմանաս նախնիներիդ պատմությունը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40