Ճշմարտությունը միշտ անստվեր է ու անխավար, այն երբեք քողարկված չէ

27.02.2014 14:44
2116

Երբ Աստված ստեղծեց առաջին մարդուն, նրան անվանակոչեց Ադամ, հռչակեց նրան Երկիր մոլորակի իշխան, նրա մոտ բերեց կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին եւ Ադամն անվանակոչեց նրանց, Ադամն անվանակոչեց նաեւ իր կնոջը՝ Եվային, ում Աստված ստեղծեց Ադամի կողից` այն բանից հետո, երբ Ադամը կենդանիների մեջ չգտավ իրեն հոգեհարազատ ընկեր (Ծննդ.1): Անվան խորհուրդը եւ անվանակոչության ծեսը ենթադրում է տերության եւ իշխանության հաստատում ենթակայի վրա: Աստված մեր Տերն է: Ի՞նչ է նշանակում տեր լինել: Սաղմոսներից մեկում կարդում ենք (Սաղմ.22)` Լինել Տեր, նշանակում է՝ լինել հոգատար, պատասխանատու, առաջնորդող եւ խնամող: Այսօրվա աշխարհը մերժում է Աստծո տերությունը: Ամբողջ աշխարհում իրականանում են գործընթացներ, որոնցից անմասն չէ մեր հայրենիքը: Փորձենք կազմել աշխարհում առկա իրականության խճանկարը:

Չնայած արտամարմնային բեղմնավորման պրակտիկայի առաջընթացին եւ ընձեռած մանիպուլյացիոն միջոցներին ու մեթոդներին, գենետիկորեն ծրագրավորվող, կանխատեսելի եւ կառավարելի մարդ՝ կլոն, ստանալ չհաջողվեց (այնուամենայնիվ, չի բացառվում, որ Նեռն աշխարհ գա, եթե արդեն չի եկել, արտամարմնային, արհեստական բեղմնավորմամբ), փոխարենն արդեն իրականություն է մարդու կառավարումը ռադիոհաճախային չիպով: Այդ չիպը գտնվում է այ-դի քարտերի եւ կենսաչափական անձնագրերի վրա, որոնք արդեն այս տարվանից պարտադրվում են ՀՀ քաղաքացիներին: Այդ փաստաթղթերը, չգիտես ինչու, պետք է միշտ իրենց տիրոջ մոտ լինեն. միգուցե, որպեսզի հեշտացնեն մարդկանց վրա ուղղակի ազդեցությունն ու նրանց կառավարումը Երկրի ուղեծրում թափառող արբանյակների եւ երկրի վրա եղած անվտանգ թվացող զանազան ռադիոհաճախային հաղորդիչների միջոցո՞վ: Արդյոք այդ ազդեցության արդյունքում մարդը չի՞ դառնա համակարգի ակամա քարոզիչն ու գովազդողը: Բացի այդ, աչքի եղջերաթաղանթի սկանավորման ընթացքում մարդու ճակատին լազերային եղանակով անտեսանելի շտրիխ կոդ են դրոշմում, որով տվյալ մարդուց վերջնականապես հեռանում է Աստծո շնորհն ու օգնականությունը, եւ նրանք, սխալ չի լինի ասել, այլեւս մարդ չեն կարող կոչվել: Այդ ամենին կհաջորդի անվանը փոխարինող թվային կոդ պարունակող միկրոչիպի ուղղակի իմպլանտացիան մարդու աջ ձեռքի կամ ճակատի մեջ, սա արդեն անդառնալի ստրկացում է, ուծացում, ուրացում, հեռացում եւ հրաժարում Աստծուց: Այս գործընթացներն արդեն իրականություն են մեր երկրում: Բախտախնդիրները համակարգի ներդրումը կարող են արդարացնել դարիս տեխնոլոգիական առաջընթացով, բայց մտածող մարդն այդ ամենը կպայմանավորի միայն հոգեւոր հետընթացով: Գիտական նվաճումները խաղալիքներ են միամիտների համար, իրականում դրանք լավ քողարկված թակարդներ են, որոնցում բռնվում - մնում են արդարության ճանապարհից խոտորվածները: Ժամանակակից գիտության հրաշք տեխնոլոգիաների շարքը շարունակում են.

1.    մարդկությանը սերնդազրկող պատվաստանյութերը,

2.    նանոչիպեր պարունակող պատվաստանյութերն ու դեղամիջոցները,

3.    գենոմոդիֆիկացված սնունդը, որ սերնդազրկող դանդաղ մահ է, մարդկության ոչնչացման զանգվածային զենք,

4.    երկրի մթնոլորտի իոնային շերտն ալյումինի իոններով փոխարինելու գործընթացները, որի արդյունքում ստեղծված «համաշխարհային էկրանի» միջոցով հոլոգրաֆիկ պատրանքային էֆեկտներ եւ «հրաշքներ» կարող են իրագործել, կամ մտացածին պատկերներով սարսափ տարածել (այլմոլորակայինների հարձակում, երկնքից կրակի իջեցում, կամ ասենք, թեկուզ Տիրոջ երկրորդ գալստյան իմիտացիա կամ ծաղրանմանակում),

5.    լազերային կլիմայական զենքը, որ արդեն իսկ գործարկվում է,

6.    արհեստականորեն բռնկվող համաճարակներն եւ մտացածին հարուցիչները եւ դրանց դեմն առնող «հրաշագործ» դեղամիջոցների անհագ բիզնես,

7.    այլասերում եւ աբորտներ, որ թեկուզեւ չգիտակցված, բայց ծիսական սպանություններ են, իսկ մեռած պտուղն օգտագործվում է կոսմետիկ արդյունաբերության մեջ,

8.    ուղեղներ լվացող ֆիլմեր՝ ամերիկյան ամենակարողության եւ փրկչական առաքելության մասին, եւ... մուլտֆիլմեր. խորհրդային հին ու բարի «Այծիկը սովորում է հաշվել», ամերիկյան «Չիպը եւ Դեյլը», «Հրեշների կորպորացիան» եւ բազում այլք,

9.    անհավատություն, նյութապաշտություն, անհատականության կորուստ, մտածող մարդկանց մեկուսացում եւ նսեմացում,

10.    պատերազմ ու քաոս մարդկային գործունեության բոլոր ոլորտներում, ահաբեկչության անպարտելիության ամերիկյան միֆը, որի քողի տակ ոչնչացվում են քրիստոնեական պատմական արժեքները,

11.    կռապաշտության արդիականացում, բարոյալքված եւ դեգրադացված հասարակություն՝ պատրաստ ընդունելու համաշխարհային նոր կառավարությունը եւ նրա «խարիզմատիկ» կառավարչին,

12.     եւ, վերջապես, քողարկված կամ բացահայտ հալածանք Եկեղեցու դեմ:
Այս ամենի ֆոնին առավել խղճալի են ուրվագծվում ծախված «լրատվամիջոցները», որոնք միայն ճամարտակում եւ կրկնաբանում են՝ երբեք չանդրադառնալով մեծամասնությանն իսկապես հուզող խնդիրներին, եւ երբեք չլուսաբանելով, առավել եւս, չվերլուծելով դրանք:

Որեւէ համաշխարհային մասշտաբի, գլոբալ իրադարձություն կամ որոշում միայն հաջորդու՛մ է համաշխարհային ղեկավարության սատանայապաշտական ծիսակարգով հաստատված որոշումներին, հանձնարարականներին: Այդ համակարգի դեմ պայքարում են ճշմարիտ քրիստոնյաները եւ մարդիկ (ոչ՛ երկոտանի, ուղղաձիգ քայլվածք ունեցողները), եւ կամավոր կամ «խաբվելով» չիպավորվում են անհավատները, Աստծուց արդեն իսկ հեռացած եւ օտարացած մարդիկ, ովքեր դրանով փաստացի փոխարինում են Աստծո շնորհը, ողորմությունը, օրհնությունն ու տերությունը, եւ որոնց դժվար է մարդ համարել այլեւս, մենք պետք է հասկանանք դա...

Իսկ ինչպես պատրաստվեց այդ անաստված հասարակությունը. մեծ մոլորության չորս հենասյուները՝ Հեգելը, Դարվինը, Մարքսը, Ֆրեյդը, կարողացան իրագործել, ամենայն հավանականությամբ, իրենց հանձնարարված գործը. մարդկային կյանքի բոլոր ոլորտների համար հիմնավորել Աստծո հանդեպ հավատի սնանկությունն ու անկարեւորությունը: Նրանց գործը հեշտացրել էր Նապոլեոնը՝ Եկեղեցին բաժանելով պետությունից, դպրոցը՝ Եկեղեցուց: Պայքար է գնում մարդ լինելու եւ մնալու համար, նրանք, ովքեր հավատում են մարդու սուրբգրային սահմանմանը, կպայքարեն մինչեւ վերջ, նրանք, ովքեր հավատում են մեծ մոլորեցնողների ներկայացրած տարբերակին, կամա, թե ակամա կօժանդակեն նրանց ծրագրերի վերջնական իրագործմանը:

Գոնե հերքելու համար կարդա՛նք Սուրբ Գիրքը, ճանաչե՛նք Հիսուսին՝ Նրան մերժելուց առաջ, եւ ճանաչենք ճշմարիտ Սուրբ Գրքի եւ ոչ թե նրա զանազան ձեւախեղված տարբերակների միջոցով: Մեր ընտրությունը կատարենք մե՛զ համար եւ ոչ թե ուրիշների փոխարեն, չվերածվենք անիծյալ գայթակղեցնողների, եւ ոչ էլ բնազդաբար սեփականենք ուրիշների կարծիքներն ու տեսակետները. «Ամեն բան քննեք եւ բարին ամուր բռնեք» (Ա Թես. 5;21): Սուրբ Գիրքը սատանային անվանում է աշխարհի իշխան, մեր պետությունն աշխարհիկ է, աշխարհինն է ու նրա իշխանինը, մեր պետությունն աստվածապետական չէ, այնպես որ՝ սույն պարտադրվող համակարգից հրաժարումը մնում է մարդու ազատ ընտրության, հավատի, կամքի եւ խղճի վրա, եւ հրաժարվողները թող չակնկալեն, որ իրենց կլսեն, կընդառաջեն, եւ իրենք հանգիստ կշարունակեն ապրել այս աշխարհում: Համակարգը պայքար է Քրիստոսի եւ Նրա Եկեղեցու դեմ, եւ նրանք, ովքեր հանուն Քրիստոսի չէ, որ պայքարում են, միեւնույնն է՝ դատապարտված են: Մենք պետք է ընդունենք Հիսուսին՝ որպես Փրկիչ եւ հավատարիմ մնանք Նրան՝ մարդ մնալու գերխնդրով եւ գերնպատակով, քանզի ամեն բան ուղղված է մարդուն մարդու մեջ սպանելուն: Այլապես ստիպված կլինենք լսել ահավոր բարբառը. «Գնացե՛ք Ինձանից դեպի անշեջ հուրը, որ պատրաստված է սատանայի եւ նրա արբանյակների համար» (Մատթ.25;41): Քրիստոս եկավ փրկելու յուրայիններին՝ մարդկանց, որոնց «իսպառ սիրեց»: Սատանան գիտի, որ փրկված մարդիկ Երկնքում կժառանգեն իր եւ իր արբանյակների տեղը. նրա միակ նպատակը մարդկանց իր հետ դժոխքի հատակը տանելն է, որ միայն իր եւ իր հետեւորդների համար է նախասահմանված: Աստված չարին շատ բաներ թույլ է տալիս անել, բայց ավելի շատ բաներ էլ արգելում է, հակառակ դեպքում մարդկությունը վաղուց կկործանվեր...Հիսուս ցանկանում է Իր Արքայության մեջ տեսնել այն մարդուն, ում Ինքը ստեղծեց Իր պատկերով եւ նմանությամբ, եւ ոչ թե նրանց, ովքեր կերպարանվել են այս աշխարհի կերպարանքով. (Հռոմ. 12;2): Մենք ամեն քայլափոխի ընտրություն ենք կատարում, մեր սեփական ընտրությունը. մերժելով մի բան, ընդունելով մեկ այլ բան, շատ հաճախ մերժելով բացահայտ ճշմարտությունը եւ ընդունելով լավ քողարկված սուտը: Ճշմարտությունը միշտ անստվեր է ու անխավար, այն երբեք քողարկված չէ, եւ վայ նրան, ով Նրան չի փնտրում ու չի գտնում, չի ճանաչում ու չի ընդունում, եւ առավել վայ նրան, ով մերժում է իրեն հայտնված Ճշմարտությունը եւ պայքարում է Նրա դեմ՝ փորձելով Նրա լույսը ծածկել իր թշվառ գոյության չնչին ստվերով:

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06