ԴԱՍԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՏԱՆԴՆԵՐԸ ԿԱՄ՝ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

03.10.2019 12:42
1706

Հարգելի պարոն նախարար 

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել տարրական դասարանների աշակերտների դասագրքերը ըստ կիսամյակների կիսելու եւ նրանց ծնողների բեռը թեթեւացնելու համար։ Ծնողների՝ որովհետեւ պայուսակները շարունակում ենք ﬔնք տանել, նույնիսկ թեթեւացած քաշով դրանք ծանր են երեխաների համար։ Չնայած բարձր եմ գնահատում այս ﬔծ փոփոխությունը, որ իրականացրիք ընդաﬔ նը ﬔկ տարում, հանրակրթության կուտակված հարցերը բնավ չեն պակասել։ 

Իբրեւ տարրական դասարանի աշակերտի ծնող եւ մարդ, որը տարիներ շարունակ պայքարել է համակարգային, մարդակենտրոն բարեփոխուﬓերի հույսով, ուզում եմ հարցնել Ձեզ՝ ինչո՞ւ է դպրոցը շարունակաբար ներգրավում ծնողին ուսուﬓական պրոցեսի ﬔջ եւ ծնողին ու երեխային դարձնում դասապատրաստման պատանդներ։ Եթե ես պիտի նստեմ եւ երեխայիս հետ դաս անեմ, այդ դեպքում ո՞վ պիտի իմ փոխարեն աշխատի նրան կերակրելու, հագցնելու համար, ո՞վ պիտի հոգ տանի նրա մասին, ճաշ պատրաստի նրա համար, լվանա նրա շորերը եւ այլն։ Ի վերջո, վաղուց ապացուցված է, որ ծնողի արդյունավետությունը՝ իբրեւ ուսուցչի, շատ ցածր է, նույնիսկ նույն դպրոցում մանկավարժ աշխատող ուսուցչին չեն վստահում նրա երեխայի կրթությունը, ծնողն ու ուսուցիչը տարբեր գործառույթներ են իրականացնում։ Հանձնարարությունը, որը երեխան ուսուցչի ներկայությամբ անում է ﬕ քանի րոպեում, ծնողի հսկողությամբ նրանից կարող է ﬕ ամբողջ օր խլել։ Ես չեմ խոսում այն մասին, որ ծնողը պարտավոր չէ ունենալ մանկավարժական ձիրք, կարող է չունենալ նաեւ ամուր նյարդային եւ հոգեկան առողջություն, ի վերջո՝ կարող է չունենալ նաեւ բավարար գրագիտություն։

Ես սովորել եմ սովետական դպրոցում, որը բարձր էր գնահատում կարգապահությունը, առաջադիմությունն ու մրցակցությունը (հաճախ՝ անառողջ), բայց չեմ հիշում, որ տարրական դասարաններում տնային հանձնարարությունը կատարելիս կարիք ունենայի ինչ-որ ﬔ կի օգնության։ Վստահաբար՝ խնդիրը ծրագրի ﬔջ է, եթե այդպես չլիներ, հավանաբար, այն ժամանակ էլ կծաղկեր կրկնուսույցների ինստիտուտը, որը ﬔծ տարածում ունի այսօրվա Հայաստանում։ Ես, իհարկե, կարող եմ ուսուցիչ վարձել տղայիս հետ դասապատրաստուﬓ անելու համար, ինչպես անում են շատերը (էլ ավելի շատերն էլ, իհարկե, չեն կարող), բայց այդ մոտեցուﬓ ինձ ազնիվ չի թվում թե՛ իմ, թե՛ պետության, թե՛ երեխայիս հանդեպ, որովհետեւ ես, փաստորեն, աչք եմ փակում գոյություն ունեցող խնդրի վրա, չեմ բարձրաձայնում հանրակրթության վրա անարդյունավետ ծախսվող պետական ﬕ ջոցների մասին, գործում եմ ընդդեմ իմ սկզբունքների եւ խնդրի լուծման զարտուղի ճանապարհներ փնտրում։ Դա նշանակում է նաեւ երեխայից խլել իր ազատ ժամանակը, խաղերը, իր ֆիզիկական ակտիվությունը, աշխարհը բացահայտելու, երաժշտությամբ, նկարչությամբ, սպորտով զբաղվելու եւ հոբիներ ունենալու հնարավորությունը:

Աﬕսներ առաջ Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի կրթական ոլորտներում արված ﬕ ուսուﬓասիրության արդյունքներն էի կարդում (ցավոք, չկարողացա գտնել համացանցում), համաձայն որի՝ աﬔնաﬔծ ծանրաբեռնվածությունն առարկաների քանակի եւ տնային հանձնարարությունների տեսանկյունից դիտվել է հայկական դպրոցներում։ Միաժամանակ այստեղ էլ եղել են գիտելիքի աﬔնացածր ցուցանիշները։ Այսինքն, երեխային շատ առարկաներով ու հանձնարարություններով ծանրաբեռնելն աﬔ նեւին առաջադիմության երաշխիք չէ։ Եթե չասենք հակառակը։ Ինֆորմացիայի հասանելիության դարաշրջանում աﬔ նակարեւոր բանը, որ կարող էր տալ դպրոցը, սովորելու գործիքներն ու ﬔ խանիզﬓերը պիտի լինեին, այլ կերպ ասած՝ դպրոցը պիտի սովորեցներ սովորել ու սիրել սովորելը, որովհետեւ դա այն է, ինչ մարդն անելու է ամբողջ կյանքի ընթացքում։ Մեր դպրոցը ոչ ﬕ այն շատ հեռու է դրանից, այն հիﬓավորապես սպանում է սովորելու ցանկությունը։ Ես դպրոց եմ տարել գրքերի հետ քնող եւ ինձ անդադար գիրք գնել ու գիրք կարդալ ստիպող երեխայի, որը երկու տարում ատեց գիրքը։ Հասկանալի է, որ դպրոցի գործառույթը ﬕ այն կրթելը չէ, այլ ոչ պակաս կարեւոր՝ անձի սոցիալականացումը, բայց ﬕ աժամանակ կարծես թե դպրոցի գործառույթների ﬔջ չեն նաեւ երեխաների հետեւողական դեգրադացիան, նրանց ﬔջ գրքի հանդեպ զզվանք սերմանելն ու նրանց ընկալման ﬔջ կրթությունը բռնության հետ նույնացնելը։

- Ինչպիսի՞ն պիտի լինեն տնայինները, որ դու դրանք ցանկանաս անել,- հարցրի տղայիս։ 

- Տնայիններ պիտի չլինեն,- պատասխանեց։ 

Նա դեռ չգիտի աշխարհում աﬔնաարդյունավետը համարվող ֆիննական կրթական համակարգի մասին, որտեղ տնային հանձնարարություն չի տրվում։    

Հեղափոխությունից տարիներ առաջ ﬕացա թիﬕն, որի անդաﬓ եք նաեւ Դուք՝ հուսալով, որ երիտասարդ, կրթված ու հանդուգն մարդիկ կկարողանան ﬔր պետությունը դարձնել ժամանակին համընթաց քայլող։ Մեծ հույսեր ունեի, որ կլուծվի նաեւ հանրակրթության մոդեռնիզացիայի հարցը։ Ի՞նչն է խանգարում կրթության ոլորտի մասնագետներին ուսուﬓասիրել աﬔ նահաջող կրթական համակարգերն ու այդ փորձը տեղայնացնել հայկական իրականության ﬔջ՝ ուսուցիչների, ծնողների եւ աﬔ նակարեւորը՝ աշակերտների համատեղ ջանքերով կրթության օրինակելի մոդել մշակելով։ Չէի ցանկանա, որ թիﬕ աﬔ նանշանակալի ձեռքբերումը կրթության ոլորտում ﬓար տարրական դասարանների դասագրքերի կիսումը ըստ կիսամյակների նյութի, ինչն առանձնապես չի թեթեւացրել ﬔր բեռը։ 

Սիրով՝ Արփի ՈՍԿԱՆՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

hraparak.am

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38