«Դավիթ բեկ» կազմակերպության աջակցությամբ դպրոցականները կհաղորդակցվեն բարձրագույն տեխնոլոգիաներին

04.10.2019 14:45
1202

Շուտով «Հայաստանի Հանրապետությունում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդնում» ծրագրի շրջանակում Կապանի թիվ 13 հիմնական  դպրոցում կգործի  «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Նախաձեռնությունը «Դավիթ բեկ»  տարածաշրջանային հասարակական կազմակերպությանն է (նախագահ՝ Գագիկ Մելքումյան), որն իրականություն դարձավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (գործադիր տնօրեն՝ Կարեն Վարդանյան) շնորհիվ: Սա թվով վեցերորդ լաբորատորիան է մարզկենտրոն Կապանում:

Սեպտեմբերի 12-ին դպրոցում տեղադրվեց լաբորատորիայի սարքավորումները՝ եռաչափ տպիչ, շաղափային եւ լազերային հաստոց, եռաչափ մոդելավորումն ապահովող ռոբոտ-կոնստրուկտոր: Եռաչափ տպիչը, օրինակ, թույլ է տալիս պատրաստել  ցանկացած տեսակի  եւ ոճի եռաչափ  մոդելներ: Բացի այդ  կարող են ստեղծվել եւ տպվել կաղապարներ ու պատյաններ մինի համակարգիչների համար, ինչպես նաեւ առօրյայում օգտագործվող այլ սարքեր եւ իրեր:

Լաբորատորիան տեղադրելուց հետո «Արմաթ»  ինժեներական լաբորատորիաների  ներդրման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը հանդիպում ունեցավ կրթօջախի 5-9-րդ դասարանների աշակերտների հետ, ներկայացրեց ինժեներական լաբորատորիայի գործունեության հիմունքները, նպատակներն ու խնդիրները, հետաքրքրվեց աշակերտների նախասիրություններով, նրանց նախընտրած  մասնագիտություններով, մանրամասնեց բարձր տեխնոլոգիաների դերը յուրաքանչյուր  մասնագիտությամբ աշխատելու դեպքում:

-Ինչ մասնագետ էլ դառնաք՝ շինարար, տնտեսագետ, հաշվապահ, իրավաբան, բժիշկ, էլ չխոսելով ծրագրավորող ինժեների մասին, ձեզ անհրաժեշտ են լինելու ե՛ւ ինժեներական, ե՛ւ ծրագրավորման հմտություններ, ե՛ւ մոդելավորման որոշակի կարողություններ, ինչը գումարվելով նախընտրած մասնագիտությանը, ձեզ ամենապահանջված մասնագետը կդարձնի: Մի խոսքով, այս լաբորատորիան ձեզ մասնագիտակական կողմնորոշման մեծ հնարավորություն է ընձեռում, - դիմելով դպրոցականներին՝ ասաց Սեդրակ Վարդանյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ շնորհիվ ինժեներական լաբորատորիայի՝  15, 16-ամյա դպրոցականներ կան, մասնագիտություն են ձեռք բերել եւ գումար են վաստակում:

Կրթօջախի տնօրեն Զավեն Ստեփանյանը  դպրոցի տնօրինության եւ աշակերտության անունից շնորհակալություն հայտնեց Առաջատար  տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը, «Դավիթ բեկ»  տարածաշրջանային հասարակական կազմակերպությանը՝  ինժեներական լաբորատորիաների  ներդրման ծրագիրն  իրենց դպրոցում սկզբնավորելու համար: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ կրթօջախի դպրոցականները ձեռք կբերեն հմտություններ եւ կարողություններ, կյուրացնեն նոր գիտելիքներ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ տիրապետել առաջատար տեխնոլոգիաներին եւ ի վերջո՝ ավանդ ներդնել մեր երկրի պաշտպանունակության  ամրապնդման գործում:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40