Դավիթ Դանիելյան. «Խաղաղության հասնելու միակ ճանապարհը պատերազմին պատրաստվելն է»

18.09.2022 16:30
2985

2022 թ. սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած իրադարձությունները, որ կարելի է անվանել հայ-ադրբեջանական եռօրյա պատերազմ, բազմաթիվ հարցերի տեղիք է տվել: Ու թեեւ հրադադար է, բայց այդ հարցերի հրատապությունը ոչ միայն չի նվազել, այլ ավելի է նկատելի դարձել, մանավանդ որ հրադադար ասվածի կայունությունն ու լրջությունը խիստ կասկածելի են…

Համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այդ հարցերից մի քանիսի պատասխանը փորձեցինք իմանալ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանից, ով սեպտեմբերի 18-ին այցելել էր Տեղ համայնք, ում հանդիպեցինք Գորիսում՝ այնտեղից վերադառնալիս:

-Պարոն Դանիելյան, մեր ստեղծագործական խումբն այսօր եղել է Գորիսի տարածաշրջանի մի քանի սահմանապահ գյուղերում, հանդիպել բնակիչների հետ:

Մարդկանց հետաքրքրող գլխավոր հարցը հետեւյալն է՝ ի՞նչ աշխատանք է կատարվում զոհված զինվորականների մարմինները թշնամու տիրապետության ներքո անցած տարածքներից դուրս բերելու ուղղությամբ:

Անհանգստության բազմաթիվ պատճառներից մեկն էլ շոգ եղանակներն են, որոնց պայմաններում աճյունները, բնականաբար, չեն դիմանա:

-Ռազմական գործողությունների հարաբերական դադարից անմիջապես հետո սկսվել են աշխատանքներ մեր եղբայրների աճյունները գտնելու եւ վերադարձնելու ուղղությամբ: Ինչպես գիտեք, նահատակված զինվորականներից շատերի մարմիններն արդեն վերադարձված են: Պետք է նկատի ունենալ՝ տեղանքի որոշ հատվածներում, պայմանավորված ռելիեֆային բարդություններով, դժվար է իրականացնել որոնողական աշխատանքներ, ինչի արդյունքում գործընթացը դանդաղում է: Վստահեցնում եմ՝ այս պահին էլ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ:

-Դեռեւս սպառիչ ու արժանահավատ պատասխան չունենք հարցին, թե քանի՞ գերի ունենք ու ովքե՞ր են գերիները: Եվ, իհարկե, հետաքրքիր է՝ ի՞նչ է կատարվում նրանց ինքնությունը ճշտելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

-ՀՀ համապատասխան գերատեսչություններն աշխատանք են կատարում միջազգային իրավապաշտպան կառույցների, միջազգային գործընկերների հետ: ԱԳՆ-ն, ՄԻՊ-ը ակտիվ աշխատում են գերիների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Այս պահին դժվարանում եմ թիվ կամ անուններ հրապարակել, քանի որ վերջնական տեղեկություններ հայտնի չեն:

-Մարդիկ հետաքրքրվում են՝ արդյո՞ք պետական մակարդակով գույքագրվում են խաղաղ բնակչության՝ պատերազմական 2-3 օրում կրած վնասները:

Քիչ առաջ մեզ Խնձորեսկից էին զանգահարել՝ տեղեկացնելով, որ թշնամու կողմից Գորհայքի ամառային արոտավայրերում ադրբեջանցիները բռնազավթել են մի քանի հազար գլուխ մանր եղջերավոր անասուն: Դրան գումարած Ակների եւ Վերիշենի ռմբակոծված բնակշենքերը, շարքից հանված էլեկտրամատակարարման գծերը, շտապ օգնության մեքենան…

-Տեղական ինքնակառավարման մարմինների եւ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվում է գույքագրում:

Տեղյակ եմ խնդրո առարկային, համապատասխան փոխհատուցումներ անպայման լինելու են առաջիկայում:

-Բնակության հիմնական վայրերից տեղահանված մարդկանց մասին…

Ունե՞ք տեղեկություններ, թե մարզի որ գյուղերից եւ որքան բնակիչներ են տեղահանվել, որտե՞ղ են հիմա եւ ի՞նչ է կատարվում նրանց վերադարձը կազմակերպելու, բնակության հիմնական վայրերում անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

-Ըստ պաշտոնական տվյալների՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերից տեղահանվել է 2570 մարդ: Նրանց վերադարձն իրականացնելու համար պետք է անվտանգային միջավայրն ապահովել, մարդիկ սպասում են իրավիճակի կարգավորմանը եւ կայունացմանը: Նախ պետք է կայունացնել իրավիճակը, որից հետո մարդիկ ավելի վստահ կլինեն ու կվերադառնան:

-Ե՛վ երեկ, ե՛ւ այսօր ասեկոսեներ են շրջանառվում, թե ժամեր անց խախտվելու է հրադադարը եւ թշնամին նոր հարձակում է նախաձեռնելու…

Ի՞նչ կարող եք ասել համառորեն շրջանառվող այդ խոսակցությունների մասին:

-Հրադադարն իրոք բավականին փխրուն է, թշնամու գործողությունները կանխատեսել դժվար է: Կասեմ մեկ բան՝ պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, եթե ցանկանում ենք ապրել խաղաղ: Խաղաղության հասնելու միակ ճանապարհը պատերազմին պատրաստվելն է:

-Մի քանի օր է՝ Ներքին Հանդի ենթաշրջանում եք: Կուզենայինք իմանալ՝ ի՞նչ իրողությունների առնչվեցիք այնտեղ:

-Բարդ իրավիճակ է, ունենք ե՛ւ դիրքային, ե՛ւ մարդկային կորուստներ: Հակառակորդը մեծ ուժերով է հարձակվել: Այս պահին Ներքին Հանդում իրականացվում են աշխատանքներ դիրքերի ամրակայման ուղղությամբ, մարդիկ տրամադրված են վճռական, պատրաստ են  ցանկացած պահի  զսպել հակառակորդի ագրեսիան:

-Որքանով տեղյակ ենք՝ Գորիս եք եկել Տեղ գյուղ կատարած այցելությունից հետո, ի՞նչ  խնդիրներով  էիք մեկնել այնտեղ:

-Ինձ հետ կապվեց համայնքապետը՝ հայտնելով, որ իմ այնտեղ գտնվելու եւ տեղում խնդիրներին ծանոթանալու անհրաժեշտություն կա, եւ մեկնեցի: Ներկայացված խնդիրներն արդեն հաշվառված եւ գրանցված են, մոտ օրերս դրանց  լուծում կտանք:

 

Հարցազրույցը՝ Վահրամ Օրբելյանի

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08