Դեկտեմբերի 3-ը Սերո Խանզադյանի ծննդյան օրն է

03.12.2017 16:38
2100

Ազգային ոգու եւ կերտվածքի ոգեկոչումը Սերո Խանզադյանի վերջին ստեղծագործություններում


Կյանքի վերջին շրջանում, չնայած առաջ եկած բազմաթիվ դժվարություններին, Ս.Խանզադյանը հանդես բերեց զարմանալի բեղուն գործունեություն: Հրապարակ հանեց «Անդրանիկ», «Արաքսը պղտորվում է», «Շուշի, «Նժդեհ» վիպական կտավները:


Գրականագետներից շատերի կարծիքով, ինչն անվիճելի է, այդ ստեղծագործությունները չեն հասնում հեղինակի՝ նախորդ տասնամյակներում գրված պատմավեպերին, թեեւ դրանք նույնպես ունեն պատմական հիմք: Բայց եւ պետք է խոստովանել, որ դրանք դեռեւս լիարժեք ու ամբողջական ուսումնասիրված չեն:


Ահա թե ինչ է ասում ճանաչված գրականագետ Դավիթ Գասպարյանը «Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցում. «Խանզադյանի վերջին վեպերը, ճիշտ է, ի վերջո չվրիպեցին գրական ուշադրությունից, ի վերջո հասան նաեւ ընթերցողին, բայց չեմ կարծում, թե մեր գրականագիտությունը յուրացրեց. ոչ թե բարդության պատճառով (այդպիսի խնդիր չկա), այլ պարզապես չընթերցեց, իրենը չդարձրեց: Շատերը չեն էլ կարդացել»:


Գրականագետն ասում է նաեւ. «….Մեղքը ոչ թե պատմավեպինն է, այլ ժամանակինը:
….Այո՛, այդ վեպերը նախկինների նման չգրախոսվեցին, մրցանակների չարժանացան, բայց աննկատ էլ չմնացին: Ընդհանուր ստվերային ժամանակ էր, ստվերը ծածկել էր ամեն ինչ, այդ թվում՝ նաեւ գիր ու գրականությունը»:


«Անդրանիկ» երկը գրել է 1973-83 թվականներին՝ անվանելով այն վեպ եւ ոչ պատմավեպ, որը լույս տեսավ, սակայն, 1989թ.:


Ինչպես Սեւակ Արզումանյանն է գրել. ««Անդրանիկ» վեպի ստեղծումը Ս.Խանզադյանը սուրբ առաքելություն է համարել գրական իր կենսագրության մեջ՝ փորձելով ոչ միայն անմահացնել մեծ զորավարի անօրինակ սխրագործությունները, այլեւ թուրք ոճրագործների արյունոտ ճակատներին մեկ անգամ եւս շպրտել այն ճշմարտությունը, որ ոչ մի դահճի կամ դահճապետի, ոչ մի յաթաղանավոր ոհմակի չի հաջողվի պատմության երթից հանել հայի հավերժական ընթացքը, կոտրել նրա կամքն ու ոգին»: Ինչ վերաբերում է վեպի թերություններին, ապա, ինչպես Սեւակ Արզումանյանն է նշում. «դրանք, այնուամենայնիվ, հաջողված երկի թերություններ են»:


«Անդրանիկ» վեպում գրողը հավատարիմ է մնացել ե՛ւ պատմականությանը, ե՛ւ պատմական փաստերին ու դրանց միջոցով արծարծել արդիական կենսական խնդիրներ:


«Անդրանիկ»-ը, ի վերջո, տեղին եւ ժամանակին ծնված վեպ է:


Ջոն Կիրակոսյանի կարծիքով. «Ս.Խանզադյանի «Անդրանիկ» վեպը հաջողված գիրք է: Վիպասանն իր առջեւ դրել եւ լուծում է չափազանց բարդ խնդիրներ, փորձում է վերականգնել ժամանակի մթնոլորտը, շունչը, տրամադրությունները: Այդ խնդրի լուծումը նրան հիմնականում հաջողվել է: Առանձին դեպքերում թույլ լուծումները ոչ թե վիպասանի վարպետության պակասի հետեւանք են, այլ դեպքերի, խնդիրների, հակասությունների, ազգային, քաղաքական բարդ հանգույցների ու կսկիծների չափից ավելի խճողվածության արդյունք»:


Իսկ Աբգար Ափինյանը չի թաքցնում իր հիացմունքը. «Սա մի էպիկական ասք է՝ հերոսական պատմություն մեծ Զորավարի՝ Անդրանիկի ու նրա հերոս զինվորների մասին»:


Ա.Ափինյանը գրում է նաեւ. «Իր վերջին վեպն արժանիորեն չգնահատվեց, չհասկացվեց… մինչդեռ երբեք այսքան տագնապ ու հույս չէր եղել իր սրտի մեջ՝ գիտեր, որ մեծ Զորավարի կյանքում հայտնաբերել է ժողովրդի գոյության առեղծվածը….»:


«Արաքսը պղտորվում է» վեպը լույս տեսավ 1985-ին:


Նյութը 17-րդ դարասկզբի իրադարձություններն են՝ Շահ Աբասի արշավանքները, մեծ գաղթը…

Վեպի հիմքն Առաքել Դավրիժեցու «Պատմություն»-ն է: Ինքը՝ Դավրիժեցին է վեպում «երեւում» կրտսեր Առաքելին եւ պատմում իր օրերի եղելությունները: Վեպի նպատակը, ըստ էության, պատմության դժվարագույն այդ շրջանի վերաբերյալ պատանիներին ու մանուկներին տեղեկություններ տալն է:


«Շուշի» վեպը գրել է 1986-88թթ., լույս է տեսել 1991-ին: Վեպում պատկերված են 18-րդ դարի վերջին քառորդի Արցախ-Ղարաբաղյան իրադարձությունները: Ե՛վ ժամանակագրական, ե՛ւ ազգային-ազատագրական պայքարի առումով «Շուշի»-ն «Մխիթար Սպարապետ»-ի շարունակությունն է: Վեպի բնաբան է ընտրվել Մովսես Կաղանկատվացու խոսքը.

«Ճշմարտությունը չի կարող ծածկված մնալ, եւ լույսը՝ փակի տակ լինել». հեղինակը նկատի է ունեցել ազերի պատմաբանների կեղծիքներն Արցախ-Ղարաբաղի հարցում:
Այդ վեպը հեղինակի բուռն հայրենասիրության եւս մեկ վառ օրինակ է: Սեւակ Արզումանյանի բնութագրմամբ. «Ս.Խանզադյանի վերջին շրջանի ստեղծագործություններում որքան էլ թերացումներ կամ վրիպումներ նկատվեն՝ դրանք շատ չնչին են այն կենսականի ու արժեքավորի հանդեպ, որ վաստակաշատ հեղինակը ներդրել է հայոց գրականության, ի մասնավորի, վիպասանության մեջ…»:


1993թ. լույս տեսավ «Գարեգին Նժդեհ» վեպը: Այն ընդգրկում է 1918-21թթ. Լեռնահայաստանում՝ Սյունյաց աշխարհում, տեղի ունեցած ճակատագրական այն իրադարձությունները, որոնք սպառնում էին Արցախ-Ղարաբաղի ու Նախիջեւանի հայկական երկրամասերի հետ՝ Զանգեզուրի բռնակցմանը նոր գոյացած Ադրբեջանական պետության կողմից:


««Գարեգին Նժդեհ» վեպին չպետք է մոտենալ գրողի նախորդ պատմական երկերի պես՝ իբրեւ դասական ավանդներով ստեղծված, հոգեբանական ավարտուն բնավորությունների, սյուժետային ամուր կապերի եւ փիլիսոփայական խոհերի հյուսվածք: Վեպում առաջին պլանում է տարեգիր-ժամանակագիրը, շատ դեպքեր ու երեւույթներ հրամցվում են գեղարվեստի ավանդական «կանոններից» անկախ: Նման մոտեցման համար հիմք է եղել ժամանակի հրամայականը. Արցախյան պատերազմում պետք էր ճշմարտությունը հասցնել ժողովրդին», - գրում է գրականագետ Սեւակ Արզումանյանը:


Ամփոփենք ասվածը, ամփոփենք՝ վերստին դիմելով Դավիթ Գասպարյանին. «….Շեշտը չպիտի դնել Խանզադյանի գրքերում առկա վրիպումների, անճշտությունների վրա, շեշտը պիտի դնել այն ոգեղեն ուժի վրա, այն նվիրումի վրա, որ գրողն ուզում էր անցյալի էջերով, իր բնաշխարհի էջերով արթնացնել ու ընթերցող դաստիարակել…


Մեր գրականության գործնական նշանակությունը նաեւ ազգապահպանությունն է, հայի մեջ հայը փրկելը, պահելը, վերականգնելը: Սերո Խանզադյանի գրականությունը լիուլի իր այդ կարեւոր առաքելությունը կատարեց»:


Վստահաբար կարող ենք արձանագրել՝ ասվածը լիովին վերաբերում է նաեւ գրողի վերջին շրջանի ստեղծագործություններին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08