Դպրոցի տնօրենի հավաստագրի քննություններին մասնակցած դիմորդների 70 տոկոսին կտրում են. Հանրակրթության վարչության պետի խոսքով՝ պետք է ընտրվեն «կոմպետենտ» թեկնածուներ

05.08.2019 11:46
1130

Մանկավարժական համալսարանում հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու քննությունները հունիսի 23-ից մեկնարկել են: Դպրոցի տնօրենի հավաստագիր ստանալու համար դիմած թեկնածու Հայաստան Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը գրեթե ամեն օր ներկա է լինում քննություններին և արձանագրել է, որ մասնակիցների 70 տոկոսին հանձնաժողովը կտրում է: 

«22 հոգի օրական քննություն է հանձնում, որից 17-ը կտրվում է: 70 տոկոս պատասխանողներին կտրում են և ստիպում են, որ նրանք չբողոքեն»,- ասաց Հակոբյանը: 

Նա նշեց, որ հավաստագիր ստանալու համար 70 000 դրամ վճարել են, վերապատրաստվել են, հիմա էլ գրավոր և բանավոր փուլով Երևանում մասնակցում են քննություններին:

«Գրավոր փուլը մարդիկ անցնում են՝ հաղթահարելով 90 տոկոսով, որոշները`100 տոկոսով,  բայց բանավորից շատ վատ ձևով կտրում են: Ահավոր խայտառակ վիճակ է, բազմաթիվ խելացի մարդկանց են կտրել: Ամեն տարի անցնում են 70 տոկոսը և 30 տոկոսը կտրվում են, այս տարի ճիշտ հակառակն է: Ահավոր վատ վերաբերմունք կա»,- ասաց նա՝ նշելով, թե հանձնաժողովի կողմից նկատելի է ակնհայտ միտում:

Հակոբյանը նշեց, որ ինքը դեռևս չի հանձնել քննություն, բայց մասնակիցներից ասել են, թե մեկին ընդհանրապես հարակից հարց չեն տալիս և թերի պատասխանով հանդերձ ասում են` դու անցել ես, իսկ մյուսը, որ ավելի լավ պատասխան է տալիս, անբավարար է գնահատվում: 

Ըստ Հակոբյանի՝ քննող հանձնաժողովի կազմն անընդհատ փոփոխվում է, մշտական է միայն հանձնաժողովի նախագահ, փոխնախարար Լուսինե Առաքելյանը: Դիմորդների ընդհանուր թիվը, նրա խոսքով, շուրջ 350 հոգի է:

 Խնդրի հետ կապված Tert.am-ը պարզաբանում ստացավ նաև ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից։ Նա նշեց, որ ինքը պատկերի վիճակագրություն այս պահին չունի, բայց կարող է ասել, որ եթե դժգոհություններ կան, կարող են բողոքարկել:

«Եթե որևէ մեկը գտնում է, որ ինքը պատասխանել է, կամ նորմալ է ամեն ինչ հանձնել ու կտրվել է, ապա ամբողջ ընթացքը ձայնագրվում է, արձանագրվում է, հանգիստ կարող է բողոքարկել, ես այստեղ խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա:

 Արշակյանը նշեց, որ ընթացակարգային նոր փոփոխություն գլոբալ իմաստով չունեն, հանձնաժողովները ձևավորվել են, պարզապես վերահսկողությունն է ուժեղացվել:

Հարցին, թե ինչպես է, որ գրավոր քննության ժամանակ բավական բարձր միավորներ են դիմորդներն ստանում, իսկ բանավոր քննությունից կտրվում են, Արշակյանը պատասխանեց. «Բանավորի հարցաշարերն իրապես փոխվել են, դրանք իրավիճակային հարցեր են` տնօրենի գործառույթներից բխող: Պետք է ընդունենք նրանց, ովքեր պետք է ղեկավարեն դպրոց և հարկավոր է շատ կոմպետենտ լինել և բոլոր իրավիճակներում լուծումներ ունենալ: Բանն այն է, որ պատահական մասնակցությունն էլ շատ մեծ է, բայց, այո, մեր ընտրությունը պետք է լինի շատ խիստ և բոլորը համապատասխանեն այդ չափանիշներին, որովհետև տնօրենի ունեցած գիտելիքներից և որակից է կախված նաև այդ դպրոցում մեր կրթության որակը»,- եզրափակեց Աշոտ Արշակյանը։

tert.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01