Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ

17.08.2018 12:11
1227

Ընթացիկ տարվա սեպտեմբերից մարզային բոլոր եւ երեւանյան տասնյակ դպրոցների աշակերտների շրջանում կսկսի իրականացվել ակնային խնդիրների վաղաժամ հայտնաբերման սքրինինգային ծրագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, առաջիկայում նման նախաձեռնություն կիրականացվի նաեւ մարզերի բոլոր մանկապարտեզներում` նպատակ ունենալով ժամանակին բացահայտել երեխաների մոտ առկա ակնաբուժական խնդիրները եւ համապատասխան բուժման ուղեգրման միջոցով կանխել հետագա բարդությունները: 

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրի մանրամասները քննարկվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանի հանդիպման ժամանակ: Վերջինս փոխանցել է, որ ժամանակակից միջոցներով իրականացվելիք կանխարգելման հետազոտությունների արդյունքները կամբողջացվեն` ստանալու ակնաբուժական խնդիրների տարածվածության ընդհանուր պատկերը: Քննարկվել են Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ գործակցությամբ «Ավետիս» էլեկտրոնային համակարգի ներդրման հնարավորությունները, ինչը կնպաստի մանկական ակնաբուժական խնդիրների լուծմանը՝ հեշտացնելով երեխաների առողջական վիճակին վերաբերող տեղեկատվության փոխանցումը ծնողների եւ բուժանձնակազմի միջեւ եւ հետագա բուժումը:

Նախարար Թորոսյանը մեծապես կարեւորել է հիմնադրամի կողմից ավելի քան 25 տարի Հայաստանում բժշկական բարեգործական լայնածավալ ծրագրերի իրականացումն ու ընդգծել իր պատրաստակամությունը հետագա գործակցության նոր եզրեր գտնելու ու առկա ծրագրերին նոր որակ հաղորդելու առումով: 

Նունե Եղիազարյանը մանրամասնել է նաեւ, որ սեպտեմբերի վերջին Շիրակում տեղի կունենա մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը: Առաջիկայում նախատեսվում է նաեւ եռօրյա միջազգային համաժողով:

Քննարկվել են նաեւ Կուրության կանխարգելման ազգային ծրագրի հետագա ընթացքին առնչվող հարցեր: Ընդգծվել է, որ հետագա քննարկումների եւ հանդիպումների միջոցով համատեղ ծրագրերը կլինեն ուշադրության կենտրոնում: 

armenpress.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12