ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսում է ակտիվանալ

12.11.2021 11:47
1040

Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում այսօր Փարիզում երկկողմ հանդիպումներ կանցկացնեն Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի, պաշտպանության նախարարները։ Նախատեսվում է, որ «2+2» ձեւաչափի շրջանակներում արտաքին քաղաքական եւ ռազմական գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։ Հայտնի է, որ չորեքշաբթի օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, ովքեր Փարիզ են ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար: Առանձին հանդիպումներից հետո տեղի է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հովանու ներքո: Բանակցություններին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Ժան Իվ Լը Դրիանը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը՝ ամրապնդելու կողմերի միջեւ երկխոսությունը, որը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը՝ ի շահ տարածաշրջանի բնակչության: Այդ նպատակին հասնելու համար նա վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ շարունակելու ակտիվ գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակամարտության համապարփակ եւ տեւական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։ Անդրադարձ է կատարվել նաեւ 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման կարեւորությունը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին եւ դրան հաջորդած շրջանում Ֆրանսիայի կառավարության եւ խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը։ Ռուսաստանն իր հերթին կարեւորել է հնարավորինս շուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամբողջական ձեւաչափով այցերի վերսկսումը դեպի Արցախ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ կարեւոր է շարունակել ջանքերը «եռյակի» գծով, առաջին հերթին՝ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական եւ հումանիտար խնդիրների լուծման համատեքստում։ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից հնչած հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Մինսկի խմբի օրակարգում միայն սոցիալ-տնտեսական եւ հումանիտր խնդիրների լուծումն է, մինչդեռ առաջնայինը եղել եւ պետք է մնա Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիան։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր բացառել Արցախում ապրող հայերի ֆիզիկական անվտանգությունը։ Ավելին՝ առնվազն երեկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներն իրականացրել են ուղիղ կրակահերթեր։ Հրաձգությունը տեղի է ունեցել իբր այս տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ «նպատակ ունենալով կատարելագործել գործնական հմտությունները եւ զարգացնել անձնակազմի դաշտային հմտությունները»։ Ադրբեջանի ՊՆ-ն հավելել է, որ հրետանային ստորաբաժանումները ճշգրիտ հարվածներով ոչնչացրել են մոդելավորված հակառակորդի թիրախները եւ հաջողությամբ կատարել իրենց առջեւ դրված խնդիրները։ Ի՞նչ է սա, եթե ոչ ուժի եւ ուժի սպառնալիքի բացահայտ ցուցադրում, ինչը արգելված է միջազգային իրավունքների կոնվենցիաներով։ Այս հարցերը պետք է բարձրացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ։ Հատկանշական է, որ օրերս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) խոսնակ Մուստաֆա Շենթոփը Անկարայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի հետ հանդիպմանը նշել էր, թե անցած տարվա աշնանը Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքներով «նոր էջ են բացել Հարավային Կովկասի պատմության մեջ»։ Միաժամանակ, թուրք քաղաքական գործիչը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ հաշվի առնել նոր իրողությունները «տեղում» եւ վերլուծել արցախյան հակամարտության կարգավորման գործում միջազգային միջնորդների երկարաժամկետ ջանքերի արդյունավետության բացակայության պատճառները։ Դրանով Թուրքիան փորձում է իր պայմանները եւ խաղի կանոնները պարտադրել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին։

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24