ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից ակտիվ դիվանագիտական քայլերը կձեռնարկվեն ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո․ Ստանիսլավ Տարասով

06.05.2021 20:49
968

Tert.am-ը ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի հնարավոր վերակենդանացման մասին։ Ըստ նրա՝ լուրջ գործընթացներ կսկսվեն Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ «Անկեղծ պետք է լինենք՝ գուցե ՀՀ արտգործնախարարը փոխվի, Փաշինյանը չլինի, այդ ամենը հիմա անհարմարություն է ստեղծում, այսօր լուրջ բանակցություններ չեն ընթանում»,- ասում է նա։

-Պարո՛ն Տարասով, վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ կարևորել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Ի՞նչ է նշանակում դա, ինչու՞ է Ռուսաստանը ցանկանում, որ կարգավորման ձևաչափը վերակենդանանա։

-Ռուսաստանը երբեք էլ դուրս չի եկել ԵԱՀԿ Մինսկի խմբից, պարզապես նոյեմբերի եռակողմ համաձայնագիրը պետք էր շատ արագ և ինտենսիվորեն կազմել։ Ֆրանսիայի հետ դրա հետ կապված խորհրդակցություններ եղել են, Պուտինը կապվել է Մակրոնի հետ հեռախոսով։ Եվ որքան էլ հետաքրքիր է, այն ստորագրողները երեքն են եղել, Թուրքիան այնտեղ չկա։ Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ արտգործնախարարների մակարդակով էլ է խորհրդակցություններ անցկացրել։ Այնպես որ, չնայած որ մենք այդ համաձայնագիրը ստորագրել ենք, բայց չենք հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին։ Մեր ներկայացուցիչ Իգոր Պոպովը շարունակում է այնտեղ աշխատել, Ռուսաստանը միացել էր Մինսկի խմբի ապրիլի 13-ի հայտարարությանը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմա էլ ունի օրակարգը, հիմնախնդրի կարգավորման սկզբունքները մնացել են նույնը, դեռևս պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղ կարգավիճակը։ Հենց այդ հարցերն էլ հիմա համանախագահության շրջանակներում քննարկվում են։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքին, իհարկե, Հայաստանը կողմ է, Ռուսաստանը դեմ չէ, որ այն գործի, Ադրբեջանն է, որ ասում է, թե հիմնախնդիրը կարգավորվել է և ԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտություն չկա։ Այստեղ խնդիրն այն է, որ առանց հակամարտող բոլոր կողմերի համաձայնության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերականգնելն անհնար կլինի։ Պետք է մշակել այնպիսի օրակարգ, որը կընդունեն և՛ Բաքուն, և՛ Երևանը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ էլ այդ հարցն , ամենայն հավանականությամբ, քննարկվել է։ Դա կքննարկվի նաև նրա՝ Բաքու այցի ժամանակ։ Իհարկե, Ռուսաստանին դժվար է համոզելը Բաքվին, որ մասնակից դառնա բանակցային գործընթացին։ Միացյալ Նահանգներն էլ է փորձում համոզել այդ հարցում Բաքվին, բայց նրան դա պետք չէ, հաղթել է պատերազմում։ ԱՄՆ-ում որոշել են 907-րդ բանաձևից հրաժարվել, ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս են հիմա աշխատելու իրար հետ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում։

-Պաշտոնական մակարդակում ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է համաձայնեցված։ Կան կասկածներ, որ համանախագահների միջև խնդիրներ կան, բայց դրանք հրապարակային չեն բարձրաձայնվել։ Նրանք գործում են միասին, համատեղ հայտարարություններ են անում, այսինքն՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներն ազդեցություն չեն ունենում այս ձևաչափում։ Դա ունիկալ իրավիճակ է։ Իսկ թե ինչպես կզարգանա իրավիճակը, դժվար է ասելը, քանի որ ԱՄՆ-ի փորձագիտական շրջանակները քննադատում են իրենց երկրին, որ ազդեցություն չունեցավ ԼՂ պատերազմի վրա։ Նրանք ներկայացնում են, որ եռակողմ համաձայնագիրը, խաղաղապահների ներկայությունը մեծացնում է այնտեղ Ռուսաստանի ազդեցությունը` չնայած նրան, որ ի սկզբանե կարգավորումը ենթադրում էր, որ այնտեղ պետք է խաղաղապահներ լինեին, բայց դրանք պետք է միջազգային կարգավիճակ ունենային։

Այս գործընթացում մեկ այլ կարևոր հանգամանք էլ այն է, որ նրանից հետո, երբ Երևանը հրաժարվել է պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանը ստիպված է խաղաղապաների վերահսկողության տակ անցած գոտիները համարել ադրբեջանական։ Նաև խաղաղապահների կարգավիճակը միջազգայնորեն ճանաչված չէ, այն ճանաչված է միայն եռակողմ համաձայնագրով։

Ադրբեջանական տարածքում ռուսական կոնտինգենտի առկայության պարագայում ստեղծվում է լրիվ հնարավոր իրավիճակ, որ ռուս խաղաղապահների և Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվի Բաքվի և Մոսկվայի միջև երկկողմանի բանակցությունների միջոցով։

Ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ. Երևանը կարծում է, որ հիմնախնդիրը լուծված չէ, դեռ ԼՂ կարգավիճակի հարց կա, Ադրբեջանը համարում է, որ այն լուծված է, ի դեպ Թուրքիան էլ այն լուծված չի համարում, ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ։ Համաշխարհային դիվանագիտությունն է այս հարցով զբաղվում։

Կա նաև մեկ այլ պահ․ Ռուսաստանը կարծում է, որ դեռ վաղ է առաջնային համարել ԼՂ-ի կարգավիճակի հարցը։ Պետք է, որ աշխատեն կոմունիացիոն միջանցքները, ավարտվի տեղեկատվական պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որ հայերն իրենց անվտանգ զգան, որ աստիճաաբար թշնամանքի մթնոլորտը վերանա։ Մենք հասկանում ենք, որ դա արագ չի անցնի, դրա համար տևական ժամանակ է պետք, բայց դա պետք է, որ կողմերը նստեն բանակցային սեղանի շուրջ։ Բայց դեռևս շատ ջանքեր այդ ուղղությամբ չեն տարվում, դեռ միայն կոչեր են, հորդորներ, բայց որոնք լուրջ դեր չեն խաղում։

Պետք է նաև հաշվի առնել, որ պատերազմից հետո և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանոմ պետք են փոփոխություններ։ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, պետք է ընտրություններ լինեն, և մինչև պարզ չլինի, թե ով է գալու իշխանության, ոչինչ պարզ չի լինի, իսկ Բաքուն գտնվում է էյֆորիայում, չի կարողանում ռացիոնալ որոշումներ կայացնել։

-Օրեր առաջ երեք հայ ռազմագերիներ Բաքվից տեղափոխվեցին Երևան։ Տարածված տեղեկատվության համաձայն՝ դա իրականացվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի արդյունքում։ Կարծում եք՝ այլ քայլեր ևս կլինե՞ն նրանց կողմից, ի՞նչ կտան նրանք կարգավորման գործընթացին։

-Ես չեմ հասկանում, թե Բաքվի ինչին են պետք ռազմագերիները։ Պատերազմն ավարտվել է, թողեք նրանց տուն։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչ առևտուր է տեղի ունենում։ Կարծում եմ, որ այդ հարցը կլուծվի դրական ձևով, այն արհեստական է բարձրացվել, ադրբեջանական կողմն է ինչ-որ բան մոգոնել, ոչ ոք չի հասկանում, թե ինչ է պետք նրան, բայց կարծում եմ, որ մնացած գերիների վերադարձն էլ ժամանակի խնդիր է։

Ինձ ինչ-որ բան հուշում է, որ ԵԱՀԿ Մինսկ խմբի կողմից ակտիվ դիվանագիտական քայլերը կսկսվեն ձեռնարկվել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո, երբ կձևավորվի իշխանություն։ Անկեղծ պետք է լինենք, գուցե ՀՀ արտգործնախարարը փոխվի, Փաշինյանը չլինի, այդ ամենը հիմա անհարմարություն է ստեղծում, այսօր լուրջ բանակցություններ չեն լինում։ Երբ ամեն ինչ կարգավորվի, գուցե սկսվեն ավելի լուրջ գործընթացներ։

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10