Էլեկտրոնային ծառայությունը կհարկվի. Googlе, Facebook և այլ ընկերություններից առարկություն չկա

11.11.2021 15:27
1062

Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն, էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները պետք է վճարեն ԱԱՀ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը նշեց, որ արդեն աշխատանքներ են տարվում Հայաստանում էլեկտրոնային ծառայություններ մատուցող խոշոր միջազգային ընկերությունների հետ:

«Մենք քննարկումներ ենք անցկացրել Googlе, Facebook, Booking, Amazon, Netflix և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ասեմ, որ ոչ մի ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից հարկ վճարելու հետ կապված որևէ առարկություն չի եղել: Բոլորը հաշվառվելու պատրաստակամություն են հայտնել: Քննարկումների ժամանակ հարց է բարձրացվել համակարգը պարզ դարձնելու, դրա ավելի հարմար կիրառության հետ կապված: Նշեմ նաև, որ հարց է բարձրացվել ԱԱՀ-ի հաշվարկման համար հաշվետու ժամանակահատվածը եռամսյակը մեկը սահմանելու մասին: Քննարկվել է նաև ծառայությունների մատուցման պահը ըստ վճարման որոշելու առաջարկը»,- ասաց Լուսինե Այվազյանը:  

Այս նոր փոփոխությունները կնպաստեն պետական բյուջե ուղղվող գումարների ավելացմանը: Թե տարեկան որքան գումար կմտնի բյուջե, դեռ հստակ չէ: ՊԵԿ-ը չի շտապում թիվ հնչեցնել:

Առաջարկվող օրենսդրական փոփոխություններից բացի կառավարությունը կսահմանի  էլեկտրոնային ծառայությունների ամբողջական ցանկը: Օրինակ՝ կներառվեն տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցերի միջոցով գովազդային ծառայությունների մատուցումը, էլեկտրոնային հարթակների տրամադրումը, էլեկտրոնային գրքեր ընթերցելու, ֆիլմեր դիտելու ծառայությունները և այլն: ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ Ասանեթ Ալոյանը նշեց, որ էլեկտրոնային առևտրի մասով այս նախագծով կարգավորումներ նախատեսված չեն:

Առաջարկվող օրենսդրական փոփոխություններում կա բաղադրիչ Հայաստանի այն ռեզիդենտ կազմակերպությունների համար, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում:

«ԱԱՀ վճարող ռեզիդենտին վերաբերում է այն մասով, որ որոշ էլեկտրոնային ծառայությունների հետ կապված լինելու են հարկման առավել բարենպաստ կարգավորումներ այն առումով, որ այդ ծառայությունները, գործող կարգավորումներով հարկվում են ԱԱՀ 20% դրույքաչափով, իսկ փոփոխություններով նախատեսվում է ԱԱՀ 0% դրույքաչափի կիրառում։ Օրինակ՝ կարող եմ ասել, Հայաստանում գտնվող կազմակերպությունը, որն օնլայն կրթական ծառայություն է մատուցում դրսում, այսինքն՝ ծառայությունը ստացողը ոչ ռեզիդենտ է, ապա այն կարող է չհարկվել»,- ասաց Ասանեթ Ալոյանը:

Ինչ վերաբերում է այն ֆիզիկական անձանց, որոնք Հայաստանում էլեկտրոնային ծառայություն են մատուցում, ապա ՊԵԿ ներկայացուցիչները նշեցին, որ իրենց մասով որևէ հարկային պարտավորություն չկա: Ինչպես աշխատել, այնպես էլ կարող են շարունակել աշխատել: 

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12