ԵՄ-ն 2 մլն եվրո է հատկացնում Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով

02.06.2026 17:39
458

Եվրամիությունը 2,2 մլն եվրո է հատկացնում Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։

«Ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումներին»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Հունիսի 1-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի մեկնարկի արարողությունը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ սա Հայաստանում առաջին ծրագիրն է, որն ուղղակիորեն աջակցում է վիզաների ազատականացման գործընթացին։ Նրա խոսքով՝ ծրագիրը կարևոր քայլ է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, ՀՀ քաղաքացիների ազատ և արժանապատիվ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև մարդկային կապերի ամրապնդման ճանապարհին։

Նախարարը կարևորել է նաև ԵՄ անդամ պետությունների հետ գործընկերության խորացումը՝ նշելով, որ ծրագիրն իրականացվում է Լիտվայի Հանրապետության հետ համագործակցությամբ։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ Վարչապետի առաջնորդությամբ Հայաստանը նպատակ ունի հնարավորինս արագ հասնել ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը, և ՆԳ նախարարությունը շարունակելու է հետևողական աշխատանքն այդ ուղղությամբ։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Լիտվայի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գինտարաս Ալիքսանդրավիչիուսը, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։

ԵՄ և Լիտվայի բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը՝ ընդգծելով, որ ՆԳ նախարարության համակարգմամբ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում իրականացվող բարեփոխումներն արդեն տալիս են տեսանելի և շոշափելի արդյունքներ։

Ծրագրի թիմի ղեկավար Էվելինա Գուձինսկայտեն ներկայացրել է ծրագրի հիմնական ուղղություններն ու նախատեսված միջոցառումները։

«Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ Լիտվայի Հանրապետության կողմից՝ ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Ներկայացվեց «SOS. մանկական գյուղեր» կազմակերպության գործունեությունը

02.11.2026 16:07

Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին

02.11.2026 15:53

Մեղրին ամփոփեց «ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների շարքը

02.11.2026 12:45

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխhրաձգnւթյուն է տեղի ունեցել

02.11.2026 12:33

Մհեր Գրիգորյանը չի բացառում TRIPP-ի շրջանակում սահմանազատման արտահերթ աշխատանքները

02.11.2026 12:24

Տասներկու` հաղթողի դափնով

02.11.2026 12:02

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն

02.11.2026 11:39

TRIPP-ը տարածք չունի, նախագծեր կարող են իրականացվել Հայաստանի տարբեր հատվածներում․ Փաշինյան

02.11.2026 11:29

Առաջիկայում սահմանը կկարողանան հատել էլեկտրոնային անցակետերով՝ e-gate համակարգի միջոցով․ Փաշինյան

02.11.2026 10:53

Հայազգի մարզիկը UFC-ում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին

02.11.2026 10:47

Օխտար գյուղը եւս ունեցավ իր նոր վարչական շենքը

01.11.2026 20:59

Թող Տերը պահապան ու զորավիգ լինի Ձեզ, իսկ Ձեր հայրապետական գավազանը՝ միշտ ծաղկյալ. Սամվել Կարապետյան

01.11.2026 19:33