ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ ու ԵՊԲՀ որոշ դասախոսներ միանում են ընդդիմության հայտարարած դասադուլին

21.12.2020 20:15
4062

Երևանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետներ, Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ դասախոսներ միանում են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հայտարարած դասադուլին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ պաշտոնական կայքի տարածված հաղորդագրությունում ասվում է. «ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին»:

Այսպիսով` ԵՊՀ-ից միացել են Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը, Աստվածաբանության ֆակուլտետը, Արևելագիտության ֆակուլտետը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, Իրավագիտության ֆակուլտետը, Հայ բանասիրության ֆակուլտետը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, Պատմության ֆակուլտետը, Քիմիայի ֆակուլտետը, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, Ֆարմացիայի ինստիտուտը, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը:

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ հայտնել է, որ Բժշկական համալսարանում կան դասախոսներ, աշխատակիցներ ովքեր տեղեկացրել են, որ միանալու են 2020 թ. դեկտեմբերի 22-ի դասադուլին: «Դա իրենց սահմանադրական իրավունքն է, և որևէ մեկն իրավասություն չունի այդ իրավունքը վերցնել մարդկանցից»,-նշել է նա՝ հավելելով, որ  բուհն ապաքաղաքական կառույց է, և բուհի վարչակազմը երբևէ վարչական լծակ չի կիրառել և չի էլ կիրառի իր աշխատակիցների նկատմամբ։

Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է. «Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի 63 հարգարժան դասախոսներ, կոնսերվատորիայի անունից հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Ն. Փաշինյանի հրաժարականը:Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման հարց չի քննարկվել կոնսերվատորիայի ռեկտորատների և գիտխորհուրդների նիստերի ժամանակ, ուստի այն չի կարող բուհի պաշտոնական դիրքորոշում համարվել»:

Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ բուհի ներկայիս ղեկավարության կողմից երբևէ որևէ փորձ չի արվել ազդելու որևէ դասախոսի անձնական դիրքորոշման վրա: Բուհի յուրաքանչյուր դասախոս իրավունք ունի ունենալ սեփական քաղաքական կողմնորոշումները, հայացքներն ու տեսակետները:

«Ինչ վերաբերում է խմբային կարծիք արտահայտելուն, սա համարում եմ բուհի ապաքաղաքական հիմնարար սկզբունքի խախտում: Առանց տեղեկացնելու բուհին գոնե` արհմիության մակարդակով, առանց այդ մասին տեղեկացնելու դեկանատներին, ամբիոններին, այդպիսով խախտելով բուհի մնացյալ դասախոսների` նախաձեռնությանը տեղյակ լինելու տարրական իրավունքը, հրապարակվել է հայտարարություն ԵՊԿ-ի անունից»,-շեշտել է ռեկտորը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը դեկտեմբերի 22-ին հայտարարում է համահայաստանյան գործադուլ և դասադուլ: Ժամը 12:00-ին նախաձեռնությունը հավաքվելու է Հանրապետության հրապարակում:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

 

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21