Էփշտեյնի դասերը

13.02.2026 10:36
746

Վերջին օրերին համաշխարհային մեդիան ալեկոծվել էր` սկսած այն պահից, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակեց ֆինանսիստ, մանկապղծության ու սերիական բռնաբարությունների մեջ ԱՄՆ-ում մեղադրված և նյույորքյան բանտում շուտափույթ «ինքնասպան» եղած Ջեֆրի Էփշտեյնի անձնական արխիվի շուրջ երեք միլիոն ֆայլերը, որոնք սկսեցին երևան հանել արևմտյան իշխանական, գործարար և մշակութային շրջաններում տիեզերական մասշտաբների հասնող այլասերվածությունը, այլանդակությունը և պարզապես հակամարդկային բարքերը։ Այս սկանդալային նյութերում հանդիպում ենք ԱՄՆ և արևմտաեվրոպական երկրների գործող ու նախկին ղեկավարների, թագավորական ընտանիքների թագաժառանգների ու անդամների, վերազգային ֆինանսական և արդյունաբերական հսկաների ղեկավարների, արևմտյան փոփ-կուլտուրայի հայտնի ներկայացուցիչների և շատ ու շատ հայտնի ու մեծ կարողությունների տեր անձանց։ Հրապարակված ֆայլերը վկայում են, որ Էփշտեյնի ստեղծած անաստվածության որջում վերոնշյալ «էլիտաները» զբաղվել են դեռահասների ու երեխաների մասսայական բռնաբարությամբ, տարատեսակ այլանդակություններով և նույնիսկ մարդակերությամբ։ Բարոյականության նույնիսկ ամենաքիչ սկզբունքներին հետևող մարդու ուղեղում չի կարող տեղավորվել այն ամբողջ սարսափն ու սատանայական դրսևորումները, որոնք ի ցույց են դնում հրապարակված նյութերը, մինչդեռ, պարզվում է, դրանք ընդամենը հրեշավոր այսբերգի երևացող հատվածի միայն մի չնչին մասն են։

Անշուշտ, դժվար է այդ ամենին նայել առանց գարշանքի ու տագնապի զգացողության, սակայն փորձենք  հնարավորինս առանց էմոցիաների վերլուծել փաստերն ու եզրահանգումներ անել։

  • Արևմտյան քաղաքական, ֆինանսական և մշակութային վերնախավում հանգրվանել են ոչ թե պարզապես մարդասիրությունից զուրկ, այլ բացարձակ հակամարդկային արժեքներ կրող անձինք, որոնց՝ առանց չափազանցության, կարելի է համարել վտանգ մարդկության համար։
  • Այդ չմարդիկ ունեն բացարձակ անպատժելիության զգացողություն, քանի որ անթաքույց կատարել են այնպիսի սարսափելի հանցագործություններ, որոնց համար չի կարող արդարադատության որևէ համակարգ չպահանջել առնվազն ցմահ բանտարկություն, եթե ոչ՝ մահապատիժ։ Որպեսզի ասածս չափազանցություն չթվա, բերեմ մեկ օրինակ հրապարակված ֆայլերից տեղեկանում ենք, որ սիստեմատիկաբար բռնաբարվել են դեռահաս աղջիկներ, իսկ դրա արդյունքում ծնված նորածիններին ․․․կերել են։ Ինչպես ասում են, վայելեք, արևմտյան արժեքներ կրողներն ու քարոզողներն են։
  • Հարց է առաջանում ի՞նչը կամ ո՞վ է ստիպել միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարների հասնող  կարողությունների տեր մարդկանց ոչ միայն զբաղվել այլանդակությամբ, այլ նաև այդ ամենը կատարելիս անթաքույց հրճվանքով լուսա-տեսանկարահանվել։ Ակնհայտ է, որ դա կրել է արարողակարգային, ռիտուալ բնույթ և այդ անձինք ընդամենը գործիքներ են ավելի հզոր, գլոբալ ուժերի ձեռքին։ Հայտնի փաստ է, որ ոչինչ այնպես չի միավորում, ինչպես համատեղ կատարած հանցագործությունը և տվյալ դեպքում դրա փաստագրումը վկայումն է հանցագործների աներկբա նվիրվածությանն այդ հզոր սատանայական ուժերին։
  • Էփշտեյնի ֆայլերում հայտնված որևէ ֆիգուրանտի նկատմամբ արևմտյան որևէ «քաղաքակիրթ» երկրում գեթ մեկ քրեական գործ չի հարուցվել։ Եղել են ընդամենը պաշտոնաթողություններ կամ էլ զրկում թագավորական կոչումներից։ Դա նշանակում է, որ արևմուտքում սատանայական համակարգը շարունակում է գործել և իշխել։
  • Ստեղծվում է գլոբալ մի համակարգ, որտեղ մարդկության մի փոքրիկ հատված կարող է ունենալ որևէ բարոյական կամ իրավական նորմով չսահմանափակված իշխանություն, իրավունք ունի բավարարել իր բոլոր «սպեցիֆիկ» պահանջներն, իսկ մնացած հատվածը պետք է գոհանա «հացով և տեսարաններով» և լինի նրանց սպասարկողն ու պահանջները բավարարողը։
  • Այսպես կոչված արևմտյան քաղաքակիրթ աշխարհի հռչակած համամարդկային արժեքներն ընդամենը փաթեթավորումն է նրանց հակամարդկային, սատանայական էությանը։ 

Իսկ ահա հայ հասարակության արևմտամետ հատվածը կամ չգիտի՝ ինչ է անում, երբ օրնիբուն զբաղված է եվրոպական ընտրություն քարոզելով, կամ էլ գիտակցաբար՝ 30 արծաթի դիմաց, նախընտրում է դառնալ չարի գործիք։ Երանի, թե առաջինը լիներ։

 

Խաչատուր Բադալյան

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/09/14/1579806/ © 1998 - 2026 Առավ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24