Երախտագիտություն Կապանի համայնքապետարանին և խոտանանցիներին՝ Մովսես Խոտանանցու հիշատակի օրը մայիսի 14-ին պատշաճ կազմակերպելու համար

16.05.2023 12:11
1158

Եվ, օգտվելով առիթից, ներկայացնում ենք դրվատանքի, գնահատանքի մի քանի արտահայտություն՝ Մովսես Խոտանանցու նկարագիրն ամբողջացնող, որ հանդիպում ենք մատենագիտության մեջ:

Դեռևս կենդանության օրոք էր արժանացել «Երկրորդ լուսավորիչ հայոց» պատվանունին: Դա, կարելի է ասել, նրա գործունեության ամենաբարձր գնահատականն էր:

Հիշենք մի քանի բնութագրական արտահայտություններ ևս:

Առաքել Դավրիժեցի

«Եվ Մովսես կաթողիկոսը Սյունյաց երկրից, որ եղավ լուսավորիչ մեր երկրի արևելյան մասի համար և նորոգող Սուրբ Էջմիածնի…»:

«…Մեծահավատ սուրբ հայրապետ Մովսես կաթողիկոսը»:

«…Հայոց ողջ ազգը՝ արևմուտքցիներ և արևելքցիներ, միաբանվեցին և Մովսես վարդապետին օծեցին Սուրբ Էջմիածնի կաթողիկոս»:

Գրիգոր վարդապետ Կամախեցի (Դարանաղցի)

«…Տէր Մովսէս վարդապետն, որ եղև կաթողիկոս և վերջին լուսաւորիչ տանս թորգոմական…»:

«…Տէր Մովսէս կուսակրոն սուրբ վարդապետն լուսաւորիչն արևելեան և կարգաւորիչն ամենեցուն՝ եկեղեցականաց և աշխարհականաց, վանաց և անապատականաց…»:

Երեմիա Կարճավանցի

«…Մովսես վարդապետ քաջ րաբունին. նա լուսավորում է Հայկազյան ազգս»:

Գրիչ Ղազար

«Մովսես քաջ րաբունապետ, որ լցված էր իմաստության շնորհով ու գերազանց ամեն տեսակ առաքինի գործերով» (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ. Բ, էջ 177):

Գրիչ Եսայի սարկավագ

«…Քաջ ուսուցիչ Մովսես վարդապետ, որ լուսավորում է Հայկազյան ազգիս» (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ. Բ, էջ 179):

Դավիթ Բաղիշեցի

«…Կրկին լուսաւորիչ ամենայն Հայոց» (Մանր ժամանակագրություներ, XIII-XVIII դդ., հ. II, էջ 358):

Հակոբ Կառնեցի

«…Երիցս երանեալ տեառն տեառն գերազանց Մօսես աստուծապսակ կաթողիկոսն ամենայն Հայոց» (Մանր ժամանակագրություներ, XIII-XVIII դդ., հ. II, էջ 566):

Ստեփանոս քահանա գրիչ

«…Երանելի հայրն մեր և պայծառ ջահն եկեղեցւոյ սրբազան հայրապետն Հայոց մեծն Մովսէս» (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ. Գ, էջ 648):

Մովսես աբեղա (ստացող)

«…Սրբազան և երջանիկ հայրապետ Մովսէսզոր ոչ ոք կարասցէ ըստ քանիօնութեան նորայ արտավրիպել, և զի՞ է քեզ, կալջիր նպատակ զ Պարթևն Սահակ կամ զմեծն Ներսէս, ըստ բնության բարուցն, ըստ մաքրութեան կենացն, ըստ ուղղութեան ընթացիցն» (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ. Գ, էջ 5-6):

Յոհան սարկաւագ (գրիչ, ծաղկող)

«…Եվ աշակերտ եղ է Մովսէս րաբունապետի, որ և կոչի անյաղթ փիլիսոփայ, քանզի բազում աշխատութիւն արար ի վերա իմ՝ թէ գրի և թէ ծաղկի…» (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ. Գ, էջ 553):

Փիլիպոս կաթողիկոս

«…Մեծ և սրբազան Մովսէս կաթողիկոս և կրկին լուսաւորիչ տանս խաւարեալ ազգիս….» (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ. Գ, էջ 564):

Սիմեոն Լեհացի

«Նա՝ Մովսեսը, շատ խոնարհ ու հեզ էր, առաքինի, սուրբ և ընտիր, որ առանց ութ կանոն սաղմոսի ոչ մի օր չէր անցկացնում, ոչ մի ժամ պարապ չէր մնում, այլ ցերեկ ու գիշեր հսկում ու տքնում էր աղոթքներով՝ անձանձիր ոտնկացությամբ» (Ուղեգրություն):

Հայր Միքայել Չամչյան

«Նա (Մովսես Տաթևացին) եղավ ջահը ուղիղ վարդապետության Հայոց աշխարհի»:

Մաղաքիա Օրմանյան

«Նրա կաթողիկսությունը Հայ եկեղեցու համար դարագլուխ է կազմում, և իրոք նրանով է փակվում այն աղետալի և եղկելի շրջանըԱյս կետից սկսելով կերպարանափոխ է լինում Հայոց հայրապետության վիճակը»:

Ներսես Ակինյան

«Ուներ ռազմագետի շրջահայացություն, հեռատեսություն, կորով և խոհականություն՝ խիզախությամբ հանդերձ: Մեծախորհուրդ էր, ատակ համախմբելու ամբոխը, կառավարելու այն և նպատակին խրախուսելու: Իր հաջողությունների գաղտնիքն իր անձնազոհության մեջ էր: Ոչ թե իր անձը, այլ հասարակության շահն էր փնտրում իր գործերի մեջ: Այս անձնազոհությանը խրախուսում էր հասարակությունը և արծարծում էր նրա վստահությունը: Ոչ ոք չխնայեց իր լուման, երբ կաթողիկոսը պահանջեց այն. ընդհակառակը, հարուստ և աղքատ ինքնակամ դնում էին իրենց ուժերը նրա տրամադրության տակ, որովհետև արդյունքը հրապարակատես էր: Նրանց համագործակցությամբ սրբվեց Էջմիածնի տաճարը, կանգնեցին ավերակ եկեղեցիները, բացվեցին դպրատներ, վանքեր և կուսաստաններ, փրկվեցին գերիներ և մխիթարվեցին աղքատներ: Ազգի և Եկեղեցու բարօրության համար չագահացավ Մովսեսը, չխնայեց անձը, կատարեց հեռավոր ճանապարհորդություններ՝ բախելու համար բռնապետների դռները, նրանց գութն աղերսել Ազգի համար, Ժողովրդի համար, Եկեղեցու համար: Եվ բախտն ամենուրեք նրա անբաժան ընկերը եղավ: Այսպես անշնչությունից ի շնչառություն բերեց ոչ միայն կաթողիկոսական Աթոռը, այլև Ազգը՝ հոգեպես և նյութապես:

Ի տես Մովսես կաթողիկոսի վաստակներին, ժամանակակիցները միաբերան նրան, իբրև շնորհակալություն, երախտամտություն և գնահատանք, տվեցին «Երկրորդ Լուսավորիչ Հայոց» պատվո անունը: Եվ մենք այս հորջորջանքը չափազանցություն չենք համարում: Ի՞նչ պիտի լիներ Հայոց Եկեղեցին, եթե նախախնամությունը չհարուցաներ մի Մովսես ժԷ (17-րդ) դարի առաջին քառորդի քաոսի մեջ: Ինձ դժվար է պատասխանել այս հարցմանը, բայց կարող եմ ասել, թե առանց Մովսեսի չպետք է ծնվեր մի Փիլիպոս: Իսկ Մովսեսն ու Փիլիպոսը երկու փողփողուն աստղերը եղան ժԷ (17-րդ) դարի հայ երկնակամարի վրա» (էջ 151-152):

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38