Երբեւէ չէինք մտածել, որ հրաժեշտի խոսք կգրենք մի մարդու մասին, ով դեռ ասելիք ու անելիք ուներ, նաեւ բազում ծրագրեր

24.01.2021 12:28
11026

Անսպասելիորեն ընդհատվեց կյանքդ, որն այնքան ցավ ու տխրություն պատճառեց ոչ միայն հարազատներիդ ու մերձավորներիդ, այլեւ գործընկերներիդ, նաեւ սիրելի աշակերտներիդ…

2021 թ. հունվարի 22-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցի հարգված մանակավարժ, զինղեկ, ավագ լեյտենանտ, 62-ամյա Էդիկ Գալստյանը:

Մեր դպրոցի մանկավարժական կոլեկտիվին անդամագրվել էր  դեռեւս  2008-2009 ուսումնական տարում, երբ արդեն զինվորական թոշակի էր անցել:

Բարի կամքի եւ գեղեցիկ հոգու տեր Էդիկ Գալստյանը պարտաճանաչ էր, համեստ, խստապահանջ, սիրում էր կարգապահությունը:

Լավագույնս էր տիրապետում դասավանդվող առարկային, աչքի ընկնում մանկավարժական հմտություններով ու վարպետությամբ: Գիտելիքների աշխարհը նրա համար անեզր մի տիրույթ էր, ուստի եւ  ինքնակրթվելն ու անընդհատ վերապատրաստվելը նրա մշտական ուղեկիցն էին: Դա հնարավորություն էր տալիս, որ ինքն ավելի համարձակորեն եւ հիմնավորապես աշակերտներին ներքաշի գիտելիքների աշխարհ,  նոր մակարդակի հասցնի նրանց ֆիզիկական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

Իսկապես, անուրանալի է նրա դերը  աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության  գործում: Նրա վարած դասերը, ինչպես ժամանակը ցույց տվեց, ապարդյուն չեն անցել. բազմաթիվ սաներ աչքի են ընկել Ապրիլյան, ինչպես եւ Արցախյան նորօրյա պատերազմներում, դաշտային պարապմունքներում, «Կորյուն» ռազմամարզական խաղերում, օլիմպիադաներում:

Քանիցս արժանացել է խրախուսանքների ու շնորհակալագրերի ե՛ւ տնօրենության, ե՛ւ համայնքային ու տարածքային իշխանությունների կողմից:

Նաեւ նրա ներկայության ու գործունեության շնորհիվ է, որ Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցը մեծ համբավ եւ ճանաչում է ձեռք  բերել երեխաների ու ծնողների միջավայրում:

Ավա՜ղ, նա այլեւս չկա, եւ նրա բացակայությունը զգացվում ու զգացվելու է դեռ երկար ժամանակ:

Հավերժ հիշատակ լուսավոր մարդուն, վաստակաբեռ մանկավարժին եւ մեր երեխաների նվիրյալ դաստիարակին:

Թող հոգիդ խաղաղ թեւածի երկնային թագավորությունում:

 Լույս իջնի շիրմիդ:

                                                                                                            Սյունիք գյուղի միջնակարգ դպրոց

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34