Երկրորդ կյանք է ստանում Մեղրու Անապաստանաց վանքը

26.01.2018 10:08
2541

Ֆրանսիական «Երկիր եւ մշակույթ» համազգային կազմակերպությունը (նախագահ՝ Գեղամ Գեւոնյան) 2016 թվականից սկսել է Մեղրու վանքի վերականգնողական աշխատանքները: Կազմակերպությունը, որն իր առջեւ ի սկզբանե նպատակ է դրել նորոգել ու պահպանել հայոց պատմական հայրենիքի ավերված եկեղեցիներն ու վանքերը, գործունեություն է ծավալել նաեւ Սյունիքի մարզում: Մասնավորապես, նրա ուժերով երկրորդ կյանք են ստացել Կապանի տարածաշրջանի Եղվարդի սուրբ Աստվածածին, Շիկահողի սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցիները, 2002 թվականից սկսած ամռան ամիսներին վերականգնողական աշխատանքներ են կատարվում Բեխի անապատում (Տանձափարախ): Կազմակերպության ուժերով Մեղրու տարածաշրջանում սա առաջին հավատի տաճարն է, որ վերականգնվում է:

Դեկտեմբերի վերջին էինք Մեղրիում, եղանք վանքում: Շինարարները նորոգում էին գմբեթը` որպես շինանյութ օգտագործելով աղյուս: Մեղրու վանքի եւ Մեծ թաղի  եկեղեցիների գմբեթներն ի սկզբանե կառուցվել են աղյուսով: Վանքի բակում պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներ էին՝ երեք կարաս, խեցեղենի, խաչքարի եւ արձանագրությունների կտորներ: Երեւում էր, որ եկեղեցին նաեւ գավիթ է ունեցել, որի միայն հետքերն են նշմարվում: Շինարարների փոխանցմամբ՝ գմբեթն ավարտելուց հետո անցնելու են կառույցի ներսի ամրակայմանը, որ արդեն տախտակամածներով էր պատված:

Ավելի ուշ հանդիպեցինք «Երկիր եւ մշակույթ» համազգային կազմակերպության կենտրոնական վարչության անդամ, վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանին, ով պարբերաբար վերահսկում է վանքի վերականգնողական աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ վանքը ներառված է հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում: 2016-ին կատարվել են գիտահետազոտական եւ նախնական աշխատանքներ՝ չափագրություն, նախագծում, երկրաբանական ուսումնասիրություններ, պատերի սեյսմակայունության ուսումնասիրում եւ ստուգում: Զուգահեռ կատարվել են ամրակայման աշխատանքներ, մասնավորապես, վանքի տարածքի հյուսիսային հատվածում հենապատ է կառուցվել: «Մեղրու վանքի հարավարեւելյան ավանդատանը մի խորշ կա, կարծում եմ՝ այս տարի դրա պեղումներն էլ պիտի անենք, հայտն արդեն տրված է, ասել կուզեմ, պեղումները կընթանան շինարարությանը զուգահեռ: Կարծում եմ՝ դա 12-13-րդ դարերի մատուռ է, որի վրա 17-րդ դարում կառուցվել է սուրբ Հովհաննես եկեղեցին՝ որպես սրբատեղի»:

Մեղրու վանքը կամ ինչպես մեղրեցիներն են ասում՝ Անապաստանաց վանքը, 13-րդ դարի կառույց է, նրա մասին հիշատակություն կա Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ՝ Տաթեւի վանքի հարկատուների ցանկում, որ 20 միավոր հարկ էր վճարում: Վանքը վերաշինվել է 17-րդ դարում: Պատերին կան ուխտավորների ձեռագիր արձանագրություններ: Ղեւոնդ Ալիշանն իր «Սիսական» աշխատության «Արեւիք» գլխում հիշատակվում է Մեղրո վանք: 18-րդ դարի կաթողիկոս Աբրահամ Կրետացին Մեղրու վանքի մասին իր «Պատմության» մեջ գրում է. «Պարսկաստանից վերադառնալիս եղել եմ Մեղրու վանքում: Մի փոքրիկ, անշուք վանք էր»:

Բայց առավել ուշագրավն այն էր, որ սուրբ Հովհաննես եկեղեցու պատերին կան որմնանկարներ: Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը, ով մեզ հետաքրքրական տեղեկություններ հաղորդեց վանքի մասին, նշում է, որ Մեղրի քաղաքի հավատի երեք տաճարները՝ Մեծ թաղի սուրբ Աստվածածին (17-րդ դար), Փոքր թաղի սուրբ Հովհաննես եւ Մեղրու վանքի սուրբ Հովհաննես եկեղեցիներն ունեն հազվագյուտ որմնանկարներ: Ոչ բոլոր հավատի տաճարներն ունեն նման հարստություն, ընդ որում՝ դրանց պատվիրատուները Մեղրու մեծահարուստներն են եղել: Որմնանկարների հեղինակները հայտնի չեն: Նախիջեւանագետ, պատմաբան Արգամ Այվազյանի «Նախիջեւանի որմնանկարչական արվեստը» գրքից տեղեկանում ենք, որ Մեղրու եկեղեցիների որմնանկարներն ընդհանուր գծեր ունեն (համենայն դեպս հետազոտողը նշում է Մեղրու սուրբ Աստվածածին եկեղեցին) Նախիջեւանի բնակավայրերի՝ Աբրակունիսի, Աստապատի, Ջուղայի, Ճահուկի եկեղեցիների որմնանկարների հետ: Քանզի Նախիջեւանում զարգացած էր որմնանկարչությունը՝ հանձին Հովնաթանյան նշանավոր գերդաստանի, որ հայտնի է իր գեղանկարիչներով ու մանրանկարներով, իսկ տոհմի ամենանշանավոր դեմքերից մեկը՝ Նաղաշ Հովնաթանը նաեւ բանաստեղծ է եղել:

Ստեփան Նալբանդյանի հավաստմամբ՝ թեեւ որմնանկարները ճարտարապետական ծրագրի մեջ չեն մտնում, իրենք բազմիցս դիմել են տարբեր մասնագետների՝ դրանք վերականգնելու նպատակով: Ըստ տեղեկությունների՝ որմնանկարների վերականգնմամբ զբաղվելու է ֆրանսիացի ռեստավրատոր՝ ազգությամբ հայ:

Ս.Նալբանդյանը փոխանցեց նաեւ, որ 2017-ին սկսված շինարարական աշխատանքները կշարունակվեն այս տարում, ընդ որում՝ հատկացվել է 40 միլիոն դրամ: Եղանակները բարենպաստ լինելուն պես շինարարները կվերսկսկեն գործը: Իսկ ընդհանրապես վանքի վերականգնողական աշխատանքները կավարտվեն 2019 թվականին՝ ընդհուպ տարածքի բարեկարգումը:

«Այս փուլում եկեղեցին պիտի վերականգնենք, դարձնենք գործող եկեղեցի՝ խաչը վրան», - հավաստիացնում է վերականգնող ճարտարապետը, ումից հետաքրքրվեցինք, թե 2018-ին Սյունիքում եկեղեցիների ու վանքերի վերականգնողական ինչ աշխատանքներ են իրականացվելու: «Երկիր եւ մշակույթ» կազմակերպությունը ստանձնել էր Սրաշեն համայնքի սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնումը: «Անցած տարի հնագիտական աշխատանքներ կատարեցինք: Պեղումները միշտ անկանխատեսելի են լինում: Չգիտես՝ հողի տակից ինչ է դուրս գալու: Ծրագիրն ուզում էինք ավարտել մի փուլով՝ պեղումներով, բայց հին քարարկղային դամբարաններ են դուրս եկել, պիտի շարունակենք պեղումները: Զուգահեռաբար եկեղեցու նախագծային փուլը պիտի ընթանա, նաեւ գիտահետազոտական ուսումնասիրությունների, երկրաբանների, սեյսմոլոգների հետազոտությունների: Եկեղեցու վերականգնումը կսկսենք 2019 թվականին: Դա եւս պատճառ ունի. վերականգնողական աշխատանքներին մասնակցում են կամավորներ, նրանց թիվը սահմանափակ է: Ուստի այնպես պիտի կազմակերպենք գործը, որ այս տարի նրանք Մեղրիում աշխատեն, մյուս տարի՝ Սրաշենում», - ասում է զրուցակիցս: 

Մաքրման ու վերականգնողական աշխատանքները կշարունակվեն Բեխի անապատում, Գորիսում սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակայքի քարայրներն ենք նորոգում, Գորիսի քույր քաղաք Վիենի հետ համագործակցությամբ, եկեղեցու արեւելյան կողմում մի քիչ ավելի հեռու, Մելիք Օհանի ապարանքն է, որի հնագիտական ուսումնասիրություններն ավարտվել են: «Գորիսի համայնքապետի հետ զրույց ենք ունեցել, հուսով ենք, որ միջոցներ կգտնվեն՝ ապարանքի վերածնունդը կյանքի կոչելու համար», - ասում է ճարտարապետը:

Չորրորդ ծրագիրը, որի մասին նշեց մեր զրուցակիցը, այն է, որ Անգեղակոթում պիտի իրականացվի՝ Վարդան Զորավոր եկեղեցու տարածքում եւ հուշարձանի շրջակայքում: Նշանավոր պատմաբան Մորուս Հասրաթյանի կարծիքով՝ Վարդան Մամիկոնյանը կարող է թաղված լինել Անգեղակոթի սուրբ Վարդան Զորավոր եկեղեցում՝ վաղմիջնադարյան Սյունիքի հոգեւոր եւ քաղաքական կենտրոն Շաղատի հարեւանությամբ:

Դեռեւս 1960-ական թվականներին Մորուս Հասրաթյանը նաեւ կարճատեւ պեղումներ է իրականացրել խնդրո առարկա հնավայրում: Վարդան Մամիկոնյանի գերեզմանի տեղորոշման խնդրով անցած ամռանը բաց քննարկում էր եղել Անգեղակոթ գյուղում՝ հանրապետությունում հայտնի պատմաբանների, ճարտարապետների, հնագետների, աղբյուրագետների մասնակցությամբ: Ինչպես երեւում է, եկել է խոսքից գործին անցնելու ժամանակը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04

Այսօր ՀՀ Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81 ամյակն է

09.01.2026 15:56

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ելույթ է ունեցել

09.01.2026 15:44