Երկրորդ օրն է՝ նախագահը չի ստորագրում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը

26.02.2021 16:24
1112

Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն երկրորդ օրն է՝ չի ստորագրում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկը։

Նախագահականից ավելի վաղ հայտնել էին՝ ելնելով պետական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, մինչ օրս նախագահը սկզբունքային առարկություններ չի ունեցել պաշտոնատար անձանց նշանակման և ազատման հարցում: Միևնույն ժամանակ նշել՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ։

«Սակայն ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, վերը նշված հայտարարությունից հետո, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը», - նշում է նախագահի աշխատակազմը:

Երեկ, ի դեպ, նախագահը վարչապետի երկու առաջարկ է ստորագրել, մեկը դեսպան նշանակելու, մեկն էլ հետ կանչելու վերաբերյալ։ Իսկ արդյոք նախագահն առարկություն ունի՞ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկի վերաբերյալ, տարածված հաղորդագրության մեջ չի նշվում։ Նախագահականից հայտնում են՝ երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք։ Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, ինչպես նաև հանդիպումներ պետք է ունենա Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Միևնույն ժամանակ նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շարունակում է իր միջնորդական առաքելությունը։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը «Ազատությունը» հայտնեց՝ պաշտոնական հանդիպումները շարունակվում են, սակայն չնշեց, թե, մասնավորապես, որ պաշտոնյաների հետ է հանդիպում Արայիկ Հարությունյանը։

«Հրապարակման ենթակա վերջնական ինչ-որ արդյունքի հասնելու դեպքում կամ ինչ-որ դրական տեղաշարժի դեպքում մենք անպատճառ լրատվամիջոցներին ու հանրությանը տեղյակ պահելու ենք», - նշեց Ավանեսյանը:

Արցախի նախագահը երեկ էր հայտնել իր միջնորդական առաքելության մասին։ Ավելի ուշ էլ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Լուսինե Ավանեսյանը չհայտնեց, թե վարչապետի հետ հանդիպմանը այլ ինչ պաշտոնյաներ են ներկա եղել։ Տեղեկացրեց, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու մեկ այլ պաշտոնյա, որի անունը, սակայն, Ավանեսյանը չի հրապարակում։

Ի դեպ, Վարչապետի և Կառավարության հրաժարականը պահանջելու վերաբերյալ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի երեկվա հայտարարության վերաբերյալ քրեական վարույթ չկա։ Նիկոլ Փաշինյանը զինվորականների հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» էր որակել։ Գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահմյանը ասում է՝ հայտարարությունն ուսումնասիրվում է։

«Գլխավոր շտաբի հայտարարությունը և դրա շուրջ զարգացումների հնարավոր ռիսկերը մեր ուշադրության կենտրոնում են, մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և Քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցակազմի, հանցագործության հատկանիշ պարունակող կոնկրետ դրսևորումների, գործողությունների տարրեր ի հատ բերվելու դեպքում պարտադիր և անմիջապես հետևելու է քրեաիրավական արձագանքը», - ասաց Աբրահամյանը:

azatutyun.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22