Երկուական արծաթ եւ բրոնզ

03.10.2017 16:51
2008

Քիք-բոքսինգի «Գարեգին Նժդեհի» ակումբի սաները մասնակցեցին այս տարվա ամենակարեւոր մրցմանը՝ աշխարհի գավաթի խաղարկությանը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ից 25-ը Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում:


Ակումբը մրցավայր էր մեկնել հինգ մարզիկով, որոնցից չորսը բարձրացան պատվո պատվանդան. Վաչիկ Գյուլբուդաղյանը (մինչեւ 28 կգ քաշային կարգ) եւ Էրիկ Մարտիրոսյանը (մինչեւ 37 կգ) արժանացան արծաթե մեդալի, իսկ Արայիկ Ավետիսյանը (մինչեւ 42 կգ) եւ Ռուբեն Սարգսյանը (մինչեւ 52 կգ) բարձրացան պատվո պատվանդանի երրորդ հարթակին՝ պարգեւատրվելով բրոնզե մեդալով: Նոյ Անտոնյանը հաղթանակով սկսեց մրցաշարը, սակայն երկրորդ մենամարտում պարտություն կրեց եւ դուրս մնաց հետագա պայքարից:


Ակումբի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ սաներն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան, եւ դրանում բացասական դեր ունեցավ հոգեբանական գործոնը: Աշխարհի առաջնությանը մարզիկների ներկայացուցչական կազմ էր հավաքել, մասնակցում էին 20-ից ավելի երկրի քիք-բռնցքամարտիկներ: Յուրաքանչյուր մարտ անցնում էր լարված ու անզիջում պայքարում: «Գնացել էինք ոսկե մեդալի հետեւից, բայց ունեցանք այն, ինչ ունենք, անհրաժեշտ դասեր պիտի քաղենք այս առաջնությունից», - ասում է ակումբի մարզիչը:


Սեպտեմբերի 27-ին քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանին, փոխնախագահ Արայիկ Սարգսյանին, աշխարհի առաջնությունում մեդալներ նվաճած մարզիկներին ընդունեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, նրանց շնորհավորեց հաջող մրցելույթների համար: Նախարարը կարեւորել է քիք-բոքսինգ մարզաձեւի հետագա զարգացումը՝ ասելով. «Բոլորս պետք է գիտակցենք, որ խնդիրը ոչ միայն մարզական է, այլ նաեւ ունի ռազմավարական նշանակություն, քանի որ գործ ունենք մատաղ սերնդի առողջության, նրա հետագա ճակատագրի հետ»:

«Գարեգին Նժդեհ» ակումբի սաներն այս օրերին արդյունավետորեն պարապում են. հոկտեմբերի 19-ից 24-ը Խարկովում տեղի է ունենալու քիք-բոքսինգի Ուկրաինայի բաց առաջնությունը, որին ավանդաբար մասնակցել են ակումբի սաները: Մարզիչն ու մարզիկները հույս ունեն, որ այս անգամ եւս կգտնվեն հովանավորներ, առանց նրանց օժանդակության հնարավոր չէ մասնակցել միջազգային մրցման:

Երբ նյութը պատրաստ էր տպագրության, տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի հրամանով Արա Սարգսյանը պարգեւատրվել է «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշանով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50