Ես այն ժողովրդից եմ, որը մահացել է՝ առանց թաղվելու (տեսանյութ)

02.10.2018 17:01
1317

«Այո՛, ես այն ժողովրդից եմ, որը մահացել է՝ առանց թաղվելու: Հայրս ու մայրս, որոնք կարողացան խուսափել այդ փոթորիկից, հնարավորություն ունեցան ապաստան գտնել Ֆրանսիայում: Ցավոք, դա տեղի չունեցավ այն 1,5 միլիոն հայերի հետ, որոնք սպանվեցին, մորթվեցին ու տանջանքների ենթարկվեցին այդ դաժան իրադարձությունների ժամանակ, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ավազուտների քամիները, իսկ այնուհետև մոռացությունը՝ քողարկեցին այդ զանգվածային սարսափելի սպանությունները: Թուրքական իշխանությունները, որոնք փոխարինեցին 1915 թվականի դահիճներին, հետագա տասնամյակների ընթացքում իրականացրին մի մեծագույն պետական ժխտողականություն: Նրանց հույսը` հիշողության կորստի ու միջազգային վախկոտության վրա էր: Քիչ էր մնում՝ նրանք ճիշտ լինեին, և հարկ եղավ սպասել մինչև 1980-ականները, որպեսզի տարբեր երկրներ պաշտոնապես սկսեն ճանաչել այդ մեծ ողբերգությունը՝ որպես մի ամբողջ ազգի ցեղասպանություն:

Ինձ ատելության մթնոլորտում չեն մեծացրել: Ես չեմ նեղանում ներկայիս թուրք ժողովրդից, որը դաստիարակվել է համատարած ժխտողականության մթնոլորտում: Ես ի վերջո ցանկանում եմ վստահել այդ երկրի երիտասարդ սերնդին, և գիտեմ, որ մի գեղեցիկ օր այդ երիտասարդությունը կբացի աչքերն ու հաշիվ կպահանջի իր առաջնորդներից՝ բազմամյա ստի ու անպատվության համար, այն բանի համար, որ անտեղյակ է պահել իրենց` իրենց իսկ պատմության հետ դեմ առ դեմ, ազնվորեն առերեսվելու հարցում: Վստահ եմ, որ իրոք մի օր՝ ոչ շատ հեռավոր, այդ սերունդը վերջապես կջնջի իր «ճակատից այդ խարանը», ինչպես ասում էր թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթը, գլուխը չթաքցնելով ավազի մեջ, այլ սեփական պատմությանը տեր կանգնելու ճանապարհով, որը նաև խղճի ազատագրում է լինելու իր իսկ համար»:

Շառլ Ազնավուր 

«Le Monde», 2015, ապրիլի 20

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40