«Էս խայտառակության համար 40 միլիոն դրամ ենք վճարել». Միքայել Նահապետյան

22.02.2021 16:44
1396

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դե արդեն գիտեք, որ սա Աբու Դաբիում ռազմարդյունաբերական ցուցահանդեսում մեր տաղավարն է ու նաև գիտեք, որ մենք ահավոր խայտառակ ենք եղել փաստորեն:

Քանի որ էս խայտառակության համար մենք՝ հարկատուներս, վճարել ենք ոչ պակաս, քան 40 միլիոն դրամ, առաջարկում եմ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցի ու պարզի, թե հատկապես ում անփութության կամ դիտավորության արդյունքում ենք էս վիճակում հայտնվել:

Ու երբ պատասխանատուները կանգնեն բանտ նստելու հեռանկարի առաջ՝ գուցե նաև կուլիսներում պատմելու փոխարեն ցուցմունք տան, թե էդ որ պաշտոնյան է մեր հաշվին իր բիզնես շահերն առաջ բրդում:

Լրացում. ցուցահանդեսն սկսվել է երեկվանից, կտևի մինչև ամսի 25-ը։ Ենթադրում եմ՝ կեսից զենքերը տեղ կհասնեն, ու ՊՈԱԿ-ը ճոխ ֆոտոներով կլծվի «քստմնելի սուտ է» օպերացիայի կենսագործմանը, իսկ Պերֆեքթ թիվին վիդեո կնկարի «Դուբայի շեյխը ցնցված է մեր ատոմային ռումբից՝ ներքին թշնամին մանթրաժ ծխում է» վերնագրով»:

Կապանցին է որոշում

23.11.2026 21:49

Փաշինյանն ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան

23.11.2026 21:43

«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել Կարապետյան

23.11.2026 20:55

Սյունիքի ներկայիս մարզպետի համար Հայաստանի «անկախությունից ի վերը» այն է, ինչ մեկնարկել է 2018-ից հետո. Հակոբ Բադալյան

23.11.2026 20:26

Ալիեւյան Սահմանադրություն չի՛ լինելու․ Աննա Գրիգորյան

23.11.2026 20:14

Թրամփը Փաշինյանին հրավիրել է հանդիպման․ հրավերը փոխանցել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը

23.11.2026 17:18

Նոր Սահմանադրության նախագիծը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը․ սահմանադրագետ

23.11.2026 16:44

Արցախի ցեղասպանության հետքերը տանում են միջազգային ֆինանսական և քաղաքական համակարգերի խորքը. հարցաքննության ժամանակն է

23.11.2026 16:36

Մեր միակ պայմանը կատարված է. Բայրամովը գոհ է Փաշինյանի Սահմանադրությունից

23.11.2026 16:22

Սահմանադրության նախագծով կուսակցությունների գործունեությունը կարգելվի

23.11.2026 15:41

Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը

23.11.2026 14:58

Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել

23.11.2026 14:51