Եթե ՀՀ-ի վերջնական ընտրությունը կանգ չառնի ռուսական «Sputnik V»-ի վրա, դա կնշանակի միայն մեկ բան՝ թաքնված մարտահրավեր Մոսկվային․ Գրիգորի Տրոֆիմչուկ

02.04.2021 22:11
3288

Տարածաշրջանային և ռազմաքաղաքական հարցերով ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ամբողջ աշխարհն այժմ կարող է տեսնել, թե ինչ է կատարվում պատվաստանյութերի թեմայի շուրջ, որը, ըստ իրեն, ցավոք, դարձել է ավելի շատ քաղաքական, քան զուտ բժշկական:  

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Հայաստանը նախ խոսում էր այն մասին, որ մարտից հայաստանցիները պատվաստվելու են ռուսական Sputnik V պատվաստանյութով, սակայն օրերս հայտարարեց բրիտանական AstraZeneca գնելու և նրանով շահառու խմբերին մասսայական պատվաստելու մասին։

«Աշխարհում երբեք այսքան մեծ արագությամբ այլ հիվանդությունների պատվաստանյութերի նման տեսականի չի ստեղծվել, հիվանդությունների, որոնք բավականին շատ են, բայց տասնամյակներ շարունակ հնարավոր չէ հաղթահարել: Սա հարցը քաղաքական հարթություն է տանում,- ասաց նա՝ հավելելով, որ եթե  փնտրենք այս վիրուսի՝ COVID-19-ի հայտնվելու պատճառները, ապա կլինի հիմնական հարցի պատասխանը, թե ում էր պետք այս ամենը,- Եվ միայն դրանից հետո պարզ կդառնա, թե ինչպես պաշտպանվել այս սպառնալիքից: Ինչ-որ մեկը կոչ է անում տեղի ունեցողը անվանել ասեղնաբուժություն՝ «անհասկանալի է ինչից է և ինչով», և այս վարկածը նույնպես պետք է մանրամասն քննարկվի՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում շուրջը»։

Նա, շարունակելով խոսել ընդհանրապես թեմայի շուրջ, նկատեց, որ դրա վերաբերյալ շատ հարցեր դեռ պարզ չեն, և ավելին, բժիշկները չեն կարող բարձրաձայն խոսել դրանց մասին:

«Ի դեպ, Հայաստանի տարածքում կան կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ժամանակին ստեղծվել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, և որոնց գործունեությունը նույնպես ամբողջովին հասկանալի չէ: Զարմանում եմ, թե ինչու այդ մասնագիտացված հաստատությունները չկանխեցին վիրուսի պայթյունը, չնայած թվում է, որ նրանք դրա համար էլ ստեղծված էին»,- նշեց նա։

Խոսելով արդեն, մասնավորապես, Հայաստանի արած քայլերի մասին՝ Գրիգորի Տրոֆիմչուկը նշեց, որ թվում է, թե այստեղի ներկայիս ղեկավարությունը շարունակում է հետապնդել իր «առանձնահատուկ, մեղմ ասած, տարօրինակ գիծը»՝ շարունակելով Ռուսաստանի մոտ բարձրացնել իր նկատմամբ անվստահության աստիճանը:

«Ընդհանրապես, այս բնութագրական առանձնահատկության մասին մեկ անգամ չէ, որ խոսել եմ․ դա սկսվեց այն պահից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը դանդաղեցրեց ՀԱՊԿ գործունեությունը՝ պահանջներ ներկայացնելով այս կազմակերպության գլխավոր քարտուղարին: Այսօր նման մի բան նկատվում է ռուսական պատվաստանյութի թողարկման շուրջ ստեղծված քաղաքական մթնոլորտի հետ կապված: Իհարկե, Հայաստանն ինքնիշխան երկիր է և ինքն իրավունք ունի ընտրելու, թե կոնկրետ ինչ և ինչպես պատվաստել իր քաղաքացիներին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոհիշյալը, որ այս թեման ունի հստակ քաղաքական ենթատեքստ, նրանք ակնհայտորեն սկսում են խաղալ դրա վրա»,-ասաց նա։

Ռուսաստանցի փորձագետը նաև չբացառեց, որ հնարավոր է՝ դավադրություն չկա էլ այս ամենում, որ հայ մասնագետները պարզապես որոշեցին համեմատել օգտագործման պրակտիկան, ռուսական պատվաստանյութի բնութագրերը և դրա արտասահմանյան անալոգները, իսկ դա նույնպես ոչ ոք չի արգելում:

«Այնուամենայնիվ, եթե Հայաստանի վերջնական ընտրությունը կանգ չառնի ռուսականի վրա, դա կնշանակի միայն մեկ բան՝ թաքնված մարտահրավեր Մոսկվային: Բացի այդ, պարզ կլինի, որ Հայաստանի տարածքում մի ժամանակ կենսաբանական լաբորատորիաներ կազմակերպող կառույցները մեծացրել են իրենց ազդեցությունն այստեղ և չեն նվազեցրել, ինչը մենք կցանկանայինք հուսալ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ, ռազմավարական դաշնակիցներից մեկն է: Նաև կցանկանայի հուսալ, որ հնարավոր բողոքները «Sputnik V»-ի վերաբերյալ (որ ինչ-որ մեկը «մահացել է» դրանից և այլն) Հայաստանի տարածքից չեն գա»,- ասաց նա։

Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ հայ-ռուսական համագործակցությունն այս ոլորտում պետք է լինի լիովին թափանցիկ, հասկանալի, չբացառելով, որ դա կարող է անհասկանալի լինի երրորդ կողմի համար։

«Դա բնական կլիներ՝ հաշվի առնելով մեր ռազմավարական գործընկերությունը: Ռուս և հայ մասնագետներն ունեն այս ոլորտում աշխատելու բոլոր անհրաժեշտ հմտությունները: Այնուամենայնիվ, Հայաստանի «մարմնում» արևմտյան, բրիտանական պատվաստանյութ ներմուծելու բուն փաստը ինքնին խոսուն է: Բայց ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ի վերջո հավասարակշռելու է այս հարցը, որը դեռևս նոր խնդիր չի դարձել: Եվ որպեսզի ցույց տա Երևանի բաց լինելն այս ոլորտում, ես դեռ կցանկանայի հասկանալ, թե ինչ է պատահելու ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետ, որոնք բավական տարօրինակ կերպով ֆինանսավորվում են Պենտագոնի կողմից»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ Հայաստանում հավանություն էին տվել կորոնավիրուսի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութի կիրառմանը։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը դեռևս փետրվարին հայտարարել էր, որ ձեռք բերվելիք «Sputnik V»-ի մեկ դեղաչափը Հայաստանի համար կկազմի մոտ 10 դոլար՝ գումարած տեղափոխման ծախսերը: Գայանե Սահակյանի խոսքով՝ դա այդ պահին Հայաստանին առաջարկվող տարբերակներից ամենահարմարն ու ամենամատչելին էր։

tert.am

 

Արման Թաթոյանի ուղերձը․ պատասխաններ ամենակարևոր հարցերին

04.06.2026 19:32

Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները

04.06.2026 19:16

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

04.06.2026 18:56

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար. ՌԴ ԱԳՆ

04.06.2026 17:19

Կառավարությունն Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04.06.2026 17:15

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Հարությունյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

04.06.2026 16:54

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին

04.06.2026 16:22

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17

ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10