Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին Հայաստանում

26.08.2022 11:57
980

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարներն օգոստոսի 26-ին Չոլպոն Աթայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին Հայաստանում:

 Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն առաջարկել Է նիստն անցկացնել դեկտեմբերի 1 - 2-ը: Դրան ի պատասխան, ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել Է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 20-21-ը: «Ինձ թվացել է, որ մենք դրա շուրջ համաձայնություն ունեինք»,- ասել Է Ռուսաստանի նախարարների կաբինետի ղեկավարը:

Դրանից հետո վարչապետները մեկ անգամ եւս քննարկել են հաջորդ հանդիպման անցկացման ժամկետը եւ կոլեկտիվ կերպով որոշել, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40