Եվրոպական խորհրդարանի զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները

30.07.2021 15:44
1116

 Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ԵԽ Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և ԵԽ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մահացու բախումների վերաբերյալ՝ ցավ հայտնելով ադրբեջանական զինուժի սադրանքների հետևանքով զոհված հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և դատապարտելով ադրբեջանական կողմի բորբոքիչ և անպատասխանատու հայտարարությունները ՀՀ տարածքների վերաբերյալ:  

Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը:

«Մենք սգում ենք հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզի սահմանին ադրբեջանական զինուժի հետ բախումների հետևանքով զոհված երեք հայ զինծառայողի մահը, որն, ըստ հաղորդագրությունների, տեղի է ունեցել վաղ առավոտից սկսած հայկական դիրքերի և որոշ հայկական գյուղերի վրա կրակ բացելուց հետո, և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին: Դժբախտաբար, սա ընդամենը մեկն է վերջին ամիսներին միջադեպերի կամ սադրանքների այն շարքից՝ ներառյալ միջպետական սահմանին տեղի ունեցած բռնությունները, որոնք սկսվեցին ադրբեջանական զորքերի՝ մայիսի 12-ին Հայաստանի տարածք ներխուժելուց հետո: Վերջին փոխհրաձգությունը, որ տեղի ունեցավ Նախիջևանի սահմանին, որտեղ մեկ այլ հայ զինվոր սպանվեց, ոչ պակաս անհանգստացնող է: Մենք կոչ ենք անում երկու կողմերին խստորեն հետևել հրադադարին և խուսափել ցանկացած սադրանքից: Սահմանի վերաբերյալ ցանկացած հնարավոր տարաձայնություն պետք է լուծվի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների և ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների միջոցով: Բոլոր զորքերը պետք է հետ քաշվեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ հրադադարի մասին Եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան», - նշել են ԵԽ պատգամավորները:

Եվրախորհրդարանի պատվիրակությունը շեշտել է, որ իրադրության կայունացման և լարվածության թուլացման համար ծայրաստիճան կարևոր է, որ անմիջապես դադարեցվի «բորբոքիչ հռետորաբանությունը»: Այս համատեքստում Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն դատապարտում են Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության տարածքները իբրև ադրբեջանցիների «նախնիների հողեր» ներկայացնելը:

«Նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են և կարող են էլ ավելի խարխլել տարածաշրջանային անվտանգությունը: Մենք հիշեցնում ենք Եվրոպական միության հանձնառությունը աջակցելու վստահություն կառուցող միջոցառումներին և բոլոր խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ լուծելուն՝ ներառյալ տևական հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումը», - ասված է ԵԽ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության հայտարարության մեջ:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40