Facebook-ը մարտ ամսից կարգելի անանուն քաղաքական գովազդը

28.01.2019 22:16
1132

Facebook-ը հունվարի 28-ին հայտարարել է իր գլոբալ քաղաքականության մեջ մի շարք կարեւոր փոփոխությունների մասին՝ հայտնում է MIGnews-ը։ Այն բանից հետո, որբ ընկերությունը 2016թ․ ամերիկյան նախագահական ընտրություններից հետո քննադատության ենթարկվեց իր գործողությունների համար, այժմ հայտնել է, որ իր նպատակն ամբողջ աշխարհում «ընտրությունների մաքրությունը եւ ազնվությունն» ապահովելն է։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մարտին։ Յուրաքանչյուր էջ, որը կհամարվի «քաղաքական», պարտավոր կլինի ներկայացնել կոնտակտային տվյալներ։ Facebook-ը կստուգի, որ խոսքը իրական եւ ողջ մարդու մասին է։ Նաեւ տեղեկատվություն կհրապարակվի այն մասին, թե քանի քաղաքական գովազդ է նա հրապարակել եւ ինչ գնով։ Այս տեղեկատվությունը կպահպանվի յոթ տարի եւ բաց կլինի որոնողական համակարգերի համար։

Ընկերությունը քաղաքական գովազդի իր արխիվը կներկայացնի Եվրոպայում, Հնդկաստանում, Ուկրաինայում եւ Իսրայելում ընտրություններից առաջ։

Ընկերությունը նաեւ փոփոխել է կոդերը, որպեսզի սահմանափակի երրորդ անձանց հասանելիությունը այն տեղեկատվությանը, թե ինչու եւ ինչպես է օգտագործողների վրա ազդում քաղաքական գովազդը։ Ինչպես նաեւ, որոշ մոնիթորինգային խմբեր օգնել են պարզել գովազդային մարտավարությունը, որոնցից անցյալում օգտվել են քաղաքական գործիչները։ Երկու այդպիսի խմբեր՝ WhoTargetsMe-ն եւ ProPublica կայքը, որոնք ներկայացրել են, թե ինչպես են 2017թ․ Բրիտանիայի ընտրություններում Պահպանողականները շեշտադրում ստվերային քաղաքական գործիչ Դիանա Աբոտի վերաբերյալ քննադատությունները, որպեսզի ստանան ընտրողների ձայները։

Facebook-ն այս գործառույթը թողարկում է այն տարում, երբ «Երկրի մոտ երրորդ մասը քվեարկելու է ընտրություններում, ներառյալ՝ Եվրոպան, Հնդկաստանը, Կանադան, Ավստրալիան, ՀԱՀ-ը, Իսրայելը եւ Ուկրաինան»։

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34