Գազի անվտանգ շահագործումը՝ առաջնային նպատակ

15.02.2017 17:49
3533

Այցեքարտ

Վահե Հակոբյան. ծնվել է 1970թ. հոկտեմբերի 26-ին Կապանում: 1986-87թթ. ավարտելով Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Մեքենաշինության տեխնոլոգիա ֆակուլտետը, որն ավարտել է 1993թ.՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: 1993-95թթ. ծառայել է հայոց ազգային բանակում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է «Հայգազ» ՓԲԸ «Սյունիքգազ» գազաբաշխման տարածքային մասնաճյուղում՝ վթարավերանորոգման ծառայության ավագ վարպետ: 2005թ. սեպտեմբերից մինչեւ 2006թ. մարտ աշխատել է շահագործատեխնիկական բաժնում՝ ավագ ճարտարագետ: 2006թ. մարտից մինչեւ 2016թ. նոյեմբերի 9-ն աշխատել է վթարավերականգնման ծառայության պետ: 2016թ. նոյեմբերի 9-ից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Սյունիքի ԳԳՄ տնօրենն է: ՀՀԿ անդամ է:

2013 թվականից հեռակա ուսուցմամբ սովորում է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայում՝ Քաղաքային տնտեսություն եւ ջերմագազամատակարարում մասնագիտությամբ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. նոյեմբերի 25-ի նիստում, քննարկելով 2016թ. նոյեմբերի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը,  որոշում ընդունվեց 2017թ. հունվարի 1-ից սահմանել գազի նոր սակագներ մեր հանրապետությունում՝ ըստ սոցիալական ու բիզնես խմբերի: Առաջին խմբում ընդգրկված են սոցիալապես անապահով ընտանիքները, նրանց համար տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի 1 խորանարդ մետրի գինը սահմանվել է 100 դրամ: Երկրորդ խմբում ներառվել են այն քաղաքացիները, ովքեր ամսական սպառում են մինչեւ 10 հազար խորանարդ մետր՝ նախկինում գործող 146.7 դրամի փոխարեն վճարելով 139 դրամ: Երրորդ խմբում ամսական 10 հազար խմ եւ ավելի սպառում ունեցողներն են, որոնց համար 1 խորանարդ մետրի գինը 137 դրամի փոխարեն սահմանվել է 115.5 դրամ: Կառավարության որոշմամբ՝ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում նաեւ ջերմոցային եւ մի շարք վերամշակող ընկերությունների նկատմամբ՝ դրանց համար սահմանելով 102 դրամ սակագին:

Մարզի հիմնական խոշոր գազ սպառողներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ, «Վայբլ» ՍՊ ընկերությունները, ավտոգազալիցքավորման ճնշակայանները, որոշակի տարեշրջանում՝ ջերմոցները, ասֆալտգործարանները (կանոնավոր աշխատելու դեպքում):

ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Սյունիքի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Վահե Հակոբյանը տեղեկացրեց, որ Կապանում՝ 800, Գորիսում՝ 1100, Սիսիանում՝ 300, Քաջարանում՝ 46 սոցիալապես անապահով ընտանիք հունվարի 1-ից արդեն իսկ օգտվում է այդ արտոնությունից:   

2016թ. նոյեմբերի 9-ից մասնաճյուղի տնօրեն նշանակված Վահե Հակոբյանը նշեց, որ նոր պաշտոնին հարմարվելու ժամանակաշրջանը հաղթահարվել է հեշտությամբ, որովհետեւ տասը տարուց ավելի աշխատել է այս համակարգում եւ այս կոլեկտիվի հետ. «Արթուր Խաչատրյանից նորմալ ժառանգություն եմ ստացել, շարունակում ենք հիմնարկի զարգացումն ապահովել՝ հենվելով լավագույն ավանդույթների վրա»:

Մասնաճյուղը շարունակում է ապահովել արդյունավետ, հուսալի ու անխափան գազամատակարարում եւ գազասպասարկում, կարգավորել մատակարար-բաժանորդ հարաբերությունները: «Ներկայումս ընկերության ֆինանսական վիճակից ելնելով՝ նվազել է գազիֆիկացման աշխատանքների ծավալը, եւ մեր առաջնային նպատակը գազի անվտանգ շահագործումն է», - նշեց տնօրենն ու եւս մեկ անգամ բնակիչներին հորդորեց զգոն լինել, փոքր խնդրի, ազդանշանային սարքի զգուշացման դեպքում դիմել 1-04 անվճար վթարային ծառայություն: Վերջերս նույնպես թունավորման դեպք է արձանագրվել Կապանում՝ մարդածին գործոնով պայմանավորված: Չնայած բազում նախազգուշացումներին՝ մարդկանց մի խումբ շատ հաճախ անտեսում է գազի օգտագործման անվտանգության կանոնները: 

Վ.Հակոբյանը նշեց նաեւ, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գազ 20 տոկոսով ավելի է ծախսվել՝ պայմանավորված խստաշունչ ձմեռով:

Դեռ 2011թ. դեկտեմբերին Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ կնքված հուշագրի համաձայն՝ Թեհրանը տրամադրել էր 2 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ Իրանի հետ սահմանամերձ Մեղրիում ու Ագարակում գազի բաշխման ցանցի կառուցման համար: 2013-ին ավարտվել էին նախագծման աշխատանքները: 2016թ. դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Իրանի հետ սահմանամերձ Մեղրի եւ Ագարակ քաղաքներում կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցի օրը վառվել էր խորհրդանշական կրակը եւ տրվել գազամատակարարման մեկնարկը: Գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքներն իրականացրել է իրանական «Սաներջի» ընկերությունը, իսկ շինարարության վերահսկողությունը՝ «Գազպրոմ Արմենիա»-ն:

Ծրագրի շրջանակներում Մեղրիում անց է կացվել մոտ 26,5 կմ, իսկ Ագարակում՝ 4,8 կմ երկարությամբ տարբեր ճնշման գազատար: Մեղրի քաղաքի գազամատակարարումն ապահովելու նպատակով կառուցվել է եւս 1 կմ երկարությամբ բարձր ճնշման գազատար եւ գազաբաշխիչ կայան, որը նախատեսված է նաեւ քաղաքի հարակից բնակավայրերի գազամատակարարման համար: Արդյունքում, ինչպես տեղեկանում ենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, ամբողջությամբ գազիֆիկացվել է Մեղրի քաղաքը եւ Ագարակի մի մասը՝ մոտ 50 տոկոսը: «Գազը հասել է տարածաշրջան, բայց, անվտանգության նկատառումներից ելնելով, դեռեւս չենք թույլատրում դրա շահագործումը: Փաստաթղթային որոշ աշխատանքների ավարտից հետո փաթեթն ամբողջովին կհանձնվի «Գազպրոմ Արմենիա»-ին, որից հետո կսկսվի շահագործումը: Համապատասխան տեղամաս, վթարային ծառայություն պետք է ստեղծվեն, շինհավաքակցման, ներտնային շիննմոնտաժ եւ մի շարք այլ աշխատանքներ պետք է կատարվեն: Վստահ եմ՝ շուտով մեղրեցիներն արդեն լիարժեք կօգտագործեն կապույտ վառելիքը», - նշեց մասնաճյուղի տնօրենը:

Մարզի որոշ համայնքների տարածքով անցնում է իրանական գազատարը, բայց այնտեղ գազիֆիկացումը որպես իրականություն տեսնելը հեռավոր, ինչ-որ առումով նաեւ անիրականանալի երազանք է թվում գյուղացիների համար: Հասկանալի է, որ «Գազպրոմ»-ը շահույթ հետապնդող ընկերություն է, եւ սակավաթիվ բնակչություն ունեցող համայնքներում գազիֆիկացումը՝ ոչ շահավետ, բայց հատկապես սահմանամերձ գյուղերում կարեւոր է այդ հարցի լուծումը: «Որպես սյունեցի՝ նշեմ, որ ինձ համար նույնպես այդ համայնքների գազիֆիկացումը ցանկալի է ու անհրաժեշտ, բայց, ինչպես նշեցի, մեր ընկերությունը նվազեցրել է գազիֆիկացման աշխատանքների ծավալը: Այդ գործը, կարծում եմ, հնարավոր է իրականություն դարձնել պետության, բարերարների, համայնքի ունեւոր մարդկանց, տարբեր կազմակերպությունների միջոցով: Համոզված եմ՝ այդ դեպքում «Գազպրոմ»-ը նույնպես որոշակի ներդրում կկատարի», - նշեց Վահե Հակոբյանը եւ հավելեց՝ թեեւ ընկերության 2017թ. ծրագրի նախնական տվյալներով Սյունիքից ոչ մի համայնք գազիֆիկացման ցանկում չի ընդգրկվել:

Մասնաճյուղի տնօրենի տեղեկացմամբ՝ 2014թ. հունվարի 6-ից «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի «Գազպրոմ Արմենիա» դառնալով (մեր հանրապետության ունեցած 20% բաժնեմասը («Հայռուսգազարդ»-ի) Ռուսաստանի Դաշնությանը վաճառելով) բավականաչափ աշխատանքներ են իրականացվել՝ սկսած մեքենա-սարքավորումների պարկի արդիականացումից ընդհուպ մինչեւ պարգեւավճարների ավելացում: «Գազպրոմ»-ը համաշխարհային մասշտաբով նշանավոր ընկերություններից է, հետեւաբար աշխատելաոճը, ներկայացվող պահանջները, ընդհանուր համակարգը նույնպես այլ են: Կարեւոր է նաեւ աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության բարձր մակարդակը: Տնօրենը հավաստիացրեց, որ հաստիքների կրճատում չի նախատեսվում:

Ի դեպ, վերջերս տարաձայնություններ են առաջացել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կնքվող պայմանագրի շուրջ եւ հավանական է, որ Վրաստանը Հայաստանին այլեւս գազ չմատակարարի այդ խողովակաշարով: Արդյո՞ք դա լրացուցիչ խնդիրներ չի ստեղծի: «Սա միջպետական խնդիր է եւ չշտապենք եզրակացություններ անել, բայց իրանական գազը նույնպես թե՛ կալորիականության, թե՛ ճնշման եւ ջերմատվության եւ մյուս բոլոր հատկանիշներով լիովին բավարար է նորմալ գազամատակարարում ապահովելու համար», - նշեց մասնաճյուղի տնօրենը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01