Գեւորգ Փարսյանի շնորհավորանքը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

08.03.2023 10:35
2587

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր
Ի սրտե շնորհավորում եմ գարնանային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ:
Տոն, որ բովանդակում է կնոջ կերպարում առկա քնքշությունը, բարությունը, սերն ու մարդկային փոխհարաբերությունների ներդաշնակությունը:
Ըստ ամենայնի, մարտի 8-ով մեկնարկում է կանանց միամսյակը: Քանզի մեր դժվարին ու բարդագույն ժամանակներում կանայք արժանապատվորեն են տանում իրենց բաժին հասած ծանր խաչը, անմար պահում ընտանեկան օջախի ջերմությունը․ իրապես արժանին պետք է մատուցենք Ձեզ:
Տոներ շատ կան, բայց հատկապես Մարտի 8-ն է, որ հաճելի առիթ է ընձեռում արտահայտելու մեր արդիական սերն ու երախտագիտությունը մեր մայրերի, քույրերի, դուստրերի հանդեպ: Ճիշտ է ասված, դուք հոգատար պահապանն եք մեր օջախների: Ձեզ տոկունություն, հայոց հոգսերին սատարելու կամք:
Այսօր մեր առջև կանգնած են ոչ պակաս կարևոր խնդիրներ, քան Արցախյան պատերազմների դժվարին օրերին: Ուստի Ձեր նվիրումի շնորհիվ ևս այս ծանր ժամանակներում կարող ենք շտկել մեր մեջքը, շենացնել մեր երկիրը, ամրապնդել ժողովրդական արժեքները, տեր կանգնել մեր հող ու ջրին, մեր ազգային նկարագրին:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ՝ Կանանց միջազգային տոնի առթիվ, մաղթում ամուր ընտանիք, առողջ ու արժանավոր զավակներ, մեր քույրերին ու դուստրերին անձնական ու անանձնական երջանկություն, ամենայն լավն ու բարին:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05