Գեւորգ Փարսյանը ներկայացրել է «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ–ի նորանշանակ տնօրենին

04.04.2022 20:05
4266

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը այսօր «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ–ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Գայանե Թադևոսյանին։

Համայնքի ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արմեն Գևորգյանին՝ գրադարանային ոլորտում ծավալած գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար և հավելել, որ քննարկումների արդյունքում, այդ թվում անձնային և մասնագիտական բարձր որակները հաշվի առնելով, Արմեն Գևորգյանը իր գործունեությունը շարունակելու է համայնքային ենթակայության մեկ այլ կառույցում։

Այնուհետև շնորհավորելով և ներկայացնելով նոր տնօրենին՝ համայնքի ղեկավարը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ պատասխանատու և բարեփոխումների գործընթացում գտնվող կազմակերպությունում և ընդգծել, որ սպասելիքները մեծ են։

Գայանե Թադևոսյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և համոզմունք հայտնել, որ այն կարդարացվի՝ գրադարանավարների և ակումբավարների հետ համատեղ ջանքերի և թիմային աշխատանքի շնորհիվ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40