Գեւորգի թիկունքին, նախեւառաջ, ընտանիքն է կանգնած լինելու, իսկ հետո…

15.10.2018 14:53
3168

Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ                                           

Մուրացան


- Եթե ուզում ես լիարժեք կյանքով ապրել, ծառ տնկիր, տուն կառուցիր եւ երեխաներ մեծացրու,- հավաստում է ժողովրդական իմաստությունը:

Կապանի տարածաշրջանում (եւ ոչ միայն) հմուտ շիանարարի համբավ ունեցող, «Նորոգշին» ՍՊԸ-ի տնօրեն Ռազմիկ Փարսյանը եւ Սուսաննա Համբարձումյանը երեք որդի են դաստիարակել՝ Գեւորգ, Գրիշա, Հովհաննես: Ռազմիկ Փարսյանի՝ Գարեգին Նժդեհի 2/36 հասցեում գտնվող հայրական տան տեղում  այժմ մի առանձնատուն է վեր խոյանում:  Հայրական տունը կառուցվել էր տակավին 1953 թվականին, ուստի որոշեց հնի տեղում  պիտի լինի նորը՝ ավելի հարմարավետն ու բարեկարգը: Ընդ որում՝ բարեկարգվել է ոչ միայն դրա շրջակայքը, այլեւ թաղամասի մի ամբողջ հատվածը եւ ճանապարհը: Այդ հոյակերտ տանը բնակվում է մի մեծ ընտանիք՝ երեք որդիներով, երկու հարսներով, թոռնուհիներով:  Ընտանեկան ջերմության պակաս չկա Փարսյանների օջախում: Երեկոյան հայր ու որդիներ  քննարկում են օրվա ընթացքում արվածը, նախանշում հաջորդ օրվա անելիքը, քանի որ որդիներից յուրաքանչյուրը մի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է ղեկավարում. Գեւորգը՝ «Ռազ-Բիլդինգ», Գրիշան՝ «Գրիգ բիզնես»:

Այսպիսի մի օրինաչափություն էլ կա. առավոտ կանուխ տնից առաջինը Գեւորգն է դուրս գալիս, երբ տնեցիները դեռ քնած են լինում:

Ընտանիքի հայրը` Ռազմիկ Փարսյանը, ավարտել է Երեւանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարություն» ֆակուլտետի երեկոյան բաժինը:

Ծնողներին հոգս չպատճառելու համար ցերեկն աշխատում էր, երեկոյան` սովորում:

Ուսումը 1979-1981թթ. ընդհատվել է խորհրդային բանակում սահմանադրական պարտքը կատարելով:

Հինգ տարի աշխատել է «Երեւաննախագիծ» ինստիտուտում, այնուհետեւ շինվարչությունում աշխղեկ է եղել:

1985-ին անդրանիկ որդին՝ Գեւորգը ծնվելուց հետո տեղափոխվել է հայրենի քաղաք:Կապանի շիննորոգման վարչությունում աշխատանքային գործունեությունը սկսեց որպես վարպետ, այնուհետեւ տեղափոխվեց «Հայջրմուղկոյուղու» Կապանի մասնաճյուղ:

Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, եւ սկսվեց կոոպերատիվ շարժումը, Կապանում առաջին կոոպերատիվներից մեկը «Ուրարտու» անվամբ, ինքը հիմնադրեց 1988-ի վերջերին:

Հայ-ադրբեջանական հակամարտության օրերին չհեռացավ հայրենի քաղաքից: Այն ժամանակ ծնվել էին Գեւորգն ու Գրիշան:

Այնուհետեւ նորից շիննորոգման վարչությունում էր, իսկ 1998-ին սեփականաշնորհեց այդ հիմնարկը, եւ նրա գործունեությունը կապված է հայրենի քաղաքի բարեկարգման եւ շիննորոգման հետ:

Գնահատվե՞լ է նրա վաստակը: Նախ՝ նրա գնահատանքն այն բազում օրհնանքի ու երախտագիտության խոսքերն են, որոնք լսում են նրանցից, ում օգնության ձեռք է մեկնել: Պետական պարգեւն էլ յուր ժամանակին եկավ. 2016-ին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ հանրապետության նախագահի կողմից նրան շնորհվեց «Երախտագիտության» մեդալ: Անկեղծ ասած` այդ ժամանակ էինք ցանկանում անդրադառնալ Ռազմիկ Փարսյանի կյանքին ու գործին, բայց քաղաքավարությամբ հրաժարվեց` հասկանալ տալով, որ ինքն ավելի շատ եւ ամենից  առաջ գործի մարդ է…

Մեր զրույցի ընթացքում կրկնում էր՝ մեր քաղաքն առաջադիմելու փոխարեն հետընթաց է ապրում. «Կապանցին արժանավայել կյանքով պիտի ապրի, մարդկանց երեսից կորել է ժպիտը, հազար ու մի հոգս ու ցավ ունեն, հանապազօրյա խնդիրներ: Սա է ինձ տխրեցնում: Կապանցին կամաց-կամաց պիտի վերագտնի իրեն: Որպես շինարար ասեմ, որ քաղաքում բազում շտկելու գործեր կան, անկախության տարիներին քիչ բան է արվել, շատ քիչ»: Ասվածին հավելում է, որ ընտրվելու դեպքում Գեւորգի թիկունքին, նախեւառաջ, ընտանիքն է կանգնած լինելու, իսկ հետո. «Դրսում էլ պատվախնդիր կապանցիներ ունենք՝ պատրաստ մեզ օգնելու, Կապանում քար քարի վրա դնելու»: Պատեհ առիթ է նշելու, որ Ռազմիկին էլ կողքինին օգնելու պատրաստակամությունը երբեք չի լքում, ինչի մասին փաստում են նրան ճանաչողները:

…Փարսյանների ընտանեկան հարկի տակ իրադարձություն է սպասվում. ընտանիքի ավագ որդին առաջադրվել է Կապան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու:

Ծանր է համայնքի ղեկավարի խաչը: Ինչպե՞ս այդ մտադրությանն անդրադարձան ծնողները. «Մայրս առանձնապես չարտահայտվեց այդ մասին, իսկ հայրս ավելի շատ դեմ էր, քան՝ կողմ»:

- Գեւորգը երեխաներիցս ամենալավ սովորողն էր, նա բոլորից առանձնանում էր պատասխանատվության զգացումով, բարձր դասարաններից նպատակ էր դրել ընդունվել պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետ, հասավ իր նպատակին, բարձր միավորներով ընդունվեց: Ուսման հարգը գնահատող երեխա էր, եւ պատահական չէ, որ իրավաբանականն ավարտելուց հետո նաեւ տնտեսագետի մասնագիտություն ստացավ: Ուսանող եղած ժամանակ միշտ հարցնում էր՝ ի՞նչ կա Կապանում, նրա համար ամենից առաջ հետաքրքիր էր, թե ինչ է կատարվում իր ծննդավայրում: Երբեւէ ցանկություն չի ունեցել ապրել Երեւանում, թեեւ դրա հնարավորությունը կար: Նաեւ նկատել եմ, որ իր տարեկիցների շրջանում հարգանք ուներ, ինչ-ինչ հարցերում խորհրդակցում էին նրա հետ, ինքն էլ միշտ պատրաստ էր ընկերոջ թիկունքին կանգնել: Ժամանակից շուտ էր հասունացել, գուցե նրանից է, որ վաղ տարիքից շփվում եւ ընկերություն էր անում տարիքով իրենից բարձր տղաների հետ,- որդու մասին պատմում է մայրը՝ Սուսաննան:

Նաեւ հիշում է, որ դպրոցական արձակուրդի օրերին, նաեւ, երբ ուսանող էր՝ ամռանը, գյուղում պապի՝ Կապանում ճանաչված եւ հարգված էներգետիկ Գրիշա Փարսյանի մոտ էր լինում Գեւորգը, օգնում նրան գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, գերանդիով խոտ հնձում: Երեք ամիս պապից աշխատանքային դաստիարակության դասեր էր առնում: Նաեւ պապից տեղեկություններ ստանում Փարսյանների գերդաստանի մասին:

Չմոռանանք, հոդվածի սկզբում հիշատակված ժողովրդական իմաստության մեջ, որպես մնայուն գործ, նշվում էր նաեւ ծառ տնկելու մասին. իմացանք, որ 530 ընկուզենի է տնկվել Վանեք գյուղում գտնվող Փարսյանների առանձնատան տնամերձ հողամասում:

Պատասխանատվության ծանր բեռ է պատրաստվում վերցնել Գեւորգը, որի հաղթահարումը ֆիզիկական եւ բարոյահոգեբանական ուժեր է պահանջում: Մայրն այս առիթով պատասխանում է, որ միայն նրա առողջության մասին է մտածում, ինչպես ամեն մի մայր կմտածի իր որդու մասին:

Ինչպե՞ս է Գեւորգ Փարսյանը մեկնաբանում համայնքի ղեկավար առաջադրվելու իր մտադրությունը. «Երկրում տեղի է ունեցել ժողովրդական շարժում, որի արդյունքում տեսնում եւ հնարավոր եմ համարում առանց կաշկանդվածության իրականացնել այն բոլոր մտահղացումները, որոնք պատկերացնում եմ, որոնք կարելի է իրականացնել ի շահ մեր համայնքի, մեր ժողովրդի բարեկեցության: Անհրաժեշտ է, որ մեր քաղաքը լինի մաքուր, կոկիկ, գեղեցիկ: Շատ կարեւոր է, որ Կապանի կյանքում մշակույթը մեծ տեղ ունենա, որովհետեւ մշակույթն է մեր քաղաքի ամենակարեւոր այցեքարտը: Չմոռանանք` տասնամյակներ ի վեր մեր քաղաքը հայտնի է մշակութային ավանդույթներով»:

Ինչպե՞ս է պատրաստվում լուծել համայնքի առաջ ծառացած հիմնախնդիրները:

- Ասեմ, որ կան նախնական պայմանավորվածություններ իմ ընտանիքի, բարեկամների եւ այն ընկերների հետ, ովքեր տնտեսվարողներ են` Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: Իրենք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում ներդրումներ կատարել` մեր համայնքում տնտեսական ակտիվությունը բարձրացնելու նպատակով: Այնուամենայնիվ, ի՞նչն է առավել պակասում մեր քաղաքին: Պատասխանում է` բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, ավելի ստույգ, այդ մթնոլորտն առողջացնելու խնդիր կա, եւ հավելում, որ մարդկանց դեմքին անուրախ կյանքի թախիծ կա դրոշմված…

Մասնագիտության բերումով ավելի շատ բացեր տեսնում է քաղաքաշինության ոլորտում. «Շատ մեծ ցանկություն ունեմ, որ նախկին մսի կոմբինատի մոտի թունելից սկսած մինչեւ Բաղաբերդ թաղամասի վերջնամասը բարեկարգել, ակնահաճո տեսքի բերել, որ մեր քաղաքի հյուրերը, երթեւեկելով այդ հատվածով, հիանան քաղաքի գեղեցիկ տեսարաններով, ոչ թե ներկայիս քանդված, անբարեկարգ մայթերով, կոտրատված եզրաքարերով, Ողջի գետի կիսաքանդ հենապատերով տխուր պատկերները տեսնեն: Դրանք շուտափույթ վերականգնման, վերակառուցման կարիք ունեն: Դա միջպետական ճանապարհ է, որով մեր քաղաքը ելումուտ անող հյուրերն են երթեւեկում:

Ինչպես մեծ քաղաքների այցեքարտը համարում են օդանավակայանը, որտեղից առաջին տպավորություն են ստանում հյուրերը, այնպես էլ մեր քաղաքի հյուրերն առաջին տպավորությունը ստանում են այդ ճանապարհահատվածով, եւ հաճելի պիտի լինի այդ տպավորությունը»:

Ինչպիսի՞ն է մարդկային հարաբերություններում Գեւորգ Փարսյանը. «Թող ուրիշներն ինձ գնահատեն»,- միանգամայն օրինաչափ պատասխան է տալիս:

Մարդկային դրական գծերից առանձնացնում է պարկեշտությունը, արդարամտությունը, իսկ իր բնավորության թերի գծերից առանձնացնում է այն, որ շուտ է բռնկվում:

Իր հավաստմամբ՝ հորից բարություն է ժառանգել, կողքինին օգնելու պատրաստակամություն, մայրիկից` համառությունը: Իրեն Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է համարում, դեռ ավելին` 2014-ին Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչքավորն էր:

Գեւորգ Փարսյանը որեւէ կուսակցության չի պատկանում, ասել է թե՝ նրա թիկունքին որեւէ քաղաքական ուժ չկա: Բայց համախոհներ ու մտերիմներ ունի համարյա բոլոր կուսակցություններից, անառարկելի հեղինակություն ունի երիտասարդության շրջանում, որոնց էլ համարում է իր ընտրազանգվածը եւ որոնց վրա հենվելու է ընտրապայքարի ընթացքում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46