Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունից մեկ տարի անց. ինչ է պարզել Քննչական կոմիտեն. «Ժողովուրդ»

12.01.2021 14:13
1169

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականի հունվարի 17-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող իր սեփական բնակարանում ինքնասպան էր եղել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, որի մահվան լուրը ցնցեց ողջ հանրապետությունը։

5 օրից կլրանա ԱԱԾ նախկին տնօրենի մահվան մեկ տարին, եւ ամենակարեւոր հարցը՝ ինչու նա գնաց այդ ծայրահեղ քայլին, այդպես էլ չունեցավ իր պատասխանը: Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր իր բնակարանում՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մեկ տարի տեւած քննության արդյունքում Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են 10 -ից ավելի փորձաքննություններ, քրեական գործով հարցաքննվել է 100-ից ավելի վկա, պահանջվել են մուտքային եւ ելքային հեռախոսազանգերի փորձաքննությունները:

Նկատենք, որ ի վերջո վարույթն իրականացնող մարմինը մեկ տարի շարունակ քննեց միայն ինքնասպանության վարկածը: Եվ այժմ, մեր տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել կասեցնել քրեական գործով քննությունը:

Այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ քննչական կոմիտեից։

Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»: Ասել է թե՝ ԱԱԾ նախկին տնօրենի մահը այդպես էլ մնաց առեղծված»:

«Շանթ Դաշինքի» թեկնածուների հանդիպումները Բեխում և Արամ Մանուկյան փողոցում

16.11.2026 22:54

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

16.11.2026 17:23

Հաջիևը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցում

16.11.2026 17:17

Հայաստանը՝ ընտրությունների շուրջ միջազգային առճակատման երկրների ցանկում․ Մեդվեդև

16.11.2026 17:08

ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին

16.11.2026 14:36

Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

16.11.2026 14:13

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին, ո՞վ է կոռուպցիոն այդ հանդեսի շահառուն

16.11.2026 12:48

Բեմահարթակում «Երևան» փողային նվագախումբն էր

16.11.2026 12:40

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

16.11.2026 12:35

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

16.11.2026 12:26

Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանի. Թևանյան

16.11.2026 12:07

Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը

16.11.2026 11:55