Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ

02.06.2016 17:10
2269

Բանաձեւը, որին դեմ է քվեարկել մեկ պատգամավոր, եւս մեկը՝ ձեռնպահ, կրում է այսպիսի անվանում՝ «101 տարի առաջ Օսպանյան կայսրությունում հայերի եւ մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին»:

Այն ներկայացրել էր իշխող խորհրդարանական մեծամասնությունը՝ Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ ու Գերմանիայի սոցիալ-դեմակրատական կուսակցության դաշինքը, ինչպես եւ Կանաչների կուսակցությունը:

***

«101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության (VՓlkermord) հիշատակին

Բունդեսթագը սահմանում է.

Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ:

Խորհրդարանը դատապարտում է երիտթուրքական կառավարության արարքը, որը հանգեցրեց Օսմանյան կայսրությունում հայերի գրեթե ամբողջական բնաջնջմանը: Բացի այդ, ջարդերին զոհ գնացին այլ քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորիներ, խալդեր:

Երիտթուրքական կառավարության հրամանով 1915-ի ապրիլի 24-ին օսմանյան Կոստանդնուպոլսում սկսվեցին ավելի քան 1 մլն  հայերի պլանավորված աքսորն ու ջարդերը: Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, վտարումների եւ, այո, ցեղասպանությունների (VՓlkermord) օրինակ է, որոնցով այդպես սարսափելիորեն նշանավորվեց 20-րդ դարը: Դրա հետ մեկտեղ մենք գիտակցում ենք Հոլոքոստի առանձնահատկությունը, որի համար Գերմանիան իր մեղքն ու պատասխանատվությունն է կրում:

Բունդեսթագը ցավում է Գերմանական ռեյխի անփառունակ դերի համար՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից, որը, չնայած գերմանացի քաղաքական գործիչների եւ միսիոներների միանշանակ տեղեկություններին, ոչինչ չձեռնարկեց մարդկության դեմ այդ հանցագործությունը կանգեցնելու համար: Բունդեսթագում հիշատակումը նաեւ առանձնահատուկ հարգանքի դրսեւորում է աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի  նկատմամբ:

Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը:

Բունդեսթագը հարգում է ոչ միայն անասելի դաժան հանցագործությանը զոհ գնացած  նահատակներին, այլ  նաեւ նրանց, որոնք, ավելի քան 100 տարի առաջ ծանր իրավիճակում ընդդիմանալով իրենց կառավարությանը, փրկել են հայ կանանց, երեխաներին եւ տղամարդկանց:

Բունդեսթագը կոչ է անում դաշնային կառավարությանը ուշադրություն հատկացնել 1915-ին հայերի ջարդերի եւ տեղահանությունների հիշատակմանը:

Այսպիսով՝ Գերմանիայի Բունդեսթագը Դաշնային կառավարությանը կոչ է անում

- 2015-ի ապրիլի 24-ին խորհրդարանում 100-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած քննարկումների ոգուն համահունչ շարունակել հետագա հանրային լայն քննարկումները 1915-1916թթ. հայերի զանգվածային տեղահանումների եւ բնաջնջման, ինչպես նաեւ այդ գործում Գերմանական ռեյխի ունեցած պատասխանատվության շուրջ:

- Թուրքական կողմին խթանել առերեսվել ժամանակին կատարած ջարդերի եւ տեղահանումների հետ եւ դրանով դնել հայկական կողմի հետ անհրաժեշտ հաշտեցման հիմքը:

- Շարունակել նպաստել հայերի ու թուրքերի հաշտեցմանը, որը պետք է տեղի ունենա անցյալի վերանայման, մերձեցման եւ պատմական մեղքի ներողության միջոցով:

- Շարունակել գիտական, քաղաքացիական եւ մշակութային միջոցառումները Թուրքիայում եւ Հայաստանում:

- Վերագնահատել պատմական դեպքերը, որոնց միջոցով Հայաստանն ու Թուրքիան առաջին քայլը կկատարեն դեպի հաշտեցում եւ աջակել վաղուց հասունացած հայ-թուրքական կարգավորմանը:

- Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին խրախուսել շարունակել այս պահին լճացած միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

-Ջանքեր գործադրել 2009-ի ցյուրիխյան արձանագրությունները հայկական եւ թուրքական կողմից վավերացնելու համար, որոնք նախատեսում են գիտնականների հանձնաժողով ստեղծել, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները եւ բացել սահմանները:

- Աջակցել, որպեսզի Թուրքիայի Հանրապետությունում սկսված հայկական հուշարձանների պահպանման գործընթացը շարունակվի եւ ինտենսիվանա:

- Ֆինանսական հնարավորությունների շրջանակներում շարունակել Գերմանիայում գիտական, մշակութային  եւ քաղաքացիական հասարակության ոլորտում նախագծերի եւ նախաձեռնությունների աջակցությունը, որոնք վերաբերում են 1915-1916թթ. իրադարձություններին»:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08