Գեւորգ Փարսյանը հյուրընկալել է Օլիմպիական խաղերի մասնակից՝ Լեւոն Աղասյանին

03.09.2021 22:50
5116

Այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ընդունել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանին, ով վերջերս Տոկիոյում մասնակցել է 32–րդ ամառային Օլիմպիական խաղերին։ Աղասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել իր մրցելույթից, սպասելիքներից, արդյունքներից և Օլիմպիական խաղերից ստացած տպավորություններից:

Համայնքի ղեկավարը իր հերթին շնորհավորել է մարզիկին Օլիմպիական խաղերին մասնակցելու համար և հպարտությամբ շեշտել, որ արդեն իսկ մեծ հաջողություն է երիտասարդ տարիքում Օլիպիական խաղերի ուղեգիր նվաճելը և լինել Կապանը ներկայացնող եզակի մարզիկը։ Միաժամանակ ընդգծել է, որ երիտասարդության տարիները լավագույն ժամանակահատվածն են բարձր նվաճումների հասնելու համար և պետք է այդ տարիները արդյունավետ օգտագործել։Նա նաև հույս է հայտնել, որ Աղասյանը քրտնաջան մարզումների արդյունքում կփորձի իր ծննդավայրի պատիվը բարձր պահել միջազգային այլ հեղինակավոր մրցաշարերում։

Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ իր ուժերի ներածին չափով պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու նրան՝ նորանոր հաջողություններ ապահովելու հաստատակամությամբ:

Գևորգ Փարսյանի կողմից Լևոն Աղասյանը արժանացավ թանկարժեք նվերի, և վերջինիս որոշմամբ՝ համայնքի բյուջեից ամսական տրամադրվող սպորտային նպաստը՝ 100000 ՀՀ դրամից դարձրեց 200000 ՀՀ դրամ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22