Գիրք՝ նվիրված ԽՍՀՄ կազմավորման 100-րդ տարեդարձին

08.02.2023 16:17
926

2022թ. դեկտեմբերին լրացավ արժանահիշատակ քաղաքական իրադարձության՝ ԽՍՀՄ կազմավորման  100-ամյակը: Այն ուշագրավ ու ճակատագրական է եղել բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում՝ հայության կյանքում: Այդ առիթով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ օրերս հրատարակվեց պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, պատմության ինստիտուտի փոխտնօրեն և համաշխարհային պատմության բաժնի վարիչ Կարեն Խաչատրյանի «ԽՍՀՄ կազմավորումը և Հայաստանը. գործընթացը: Արդյունքներ» վերնագրով աշխատությունը:

Առաջաբանում նշվում է, որ ԽՍՀՄ-ը գոյատևեց ուղիղ 69 տարի՝ սկսած 1922թ. դեկտեմբերի 30-ին ԽՍՀՄ խորհուրդների առաջին համագումարում ընդունված դեկլարացիայից մինչև 1991թ. դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ գերագույն խորհրդի ընդունած որոշումը, որով փաստարկվում էր նոր պետական կազմավորուման՝ ԱՊՀ-ի ստեղծումը: ԽՍՀՄ-ի կազմում իրենց պատմական ուղին անցան երկու հայկական պետական կազմավորում՝ Հայկական ԽՍՀ-ն և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը:

Բավական ուշագրավ, ինքնատիպ, չտրորված դիտարկումներով հեղինակը ներկայացնում է ԽՍՀՄ կազմավորման և գործունեության կարևորագուըն գործընթացներն ու հանգրվանները: Որոշակի հստակեցումներ են տրվում հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված առանցքային հիմնահարցերում: Հեղինակը դիտարկում է, որ դեռևս մինչև խորհրդայնացումը հայ-ռուսական հարաբերություններում զգալի դրական մոտիվացիա էր ամբարված, որի արտահայտությունն էր 1920թ. Թիֆլիսում կնքված հայ-ռուսական համաձայնագիրը:

Իսկ խորհրդայնացումից հետո մինչև 1922 թվականի ավարտը՝ այսինքն, Անդրֆեդերացիայի կազմավորումը, ըստ աշխատության հեղինակի, Խորհրդային Հայաստանն ուներ անկախ կարգավիճակ, քանզի կարող էր զարգացնել ինքնուրույն միջազգային հարաբերություններ:Իսկ այդ կարգի հարաբերություններ Խ. Հայաստանն ուներ ինչպես մյուս սոցիալիստական հանրապետությունների, այնպես էլ Իրանի, Թուրքիայի, Գերմանիայի հետ: Ինքնուրույնության կարևոր բաղադրիչ էր հանդիսանում նաև սեփական սահմանադրության ընդունումը:

Սակայն իրավիճակը հետագայում փոխվում է, քանզի ձևավորվում են նոր իրողություններ:Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հետագա ընթացքը զուգահեռաբար տեղի է ունենում անդրկովկասյան, ինչպես նաև խորհրդային մյուս հանրապետությունների հետ կապերի և շփումների ընդհանուր հոլովույթում: Մանրամասնվում են Անդրֆեդերացիայի կազմավորման ռազմաքաղաքական, տնտեսական նախադրյալներն ու դրդապատճառները:

Աշխատության երկրորդ բաժինը նվիրված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ձևավորմանը: Հեղինակը համառոտակի, սակայն հիմնավոր բոլոր կարևոր փաստերի և կռվանների շարադրմամբ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի՝ որպես Ադրբեջանի կազմում ինքնուրույն վարչական կազմավորման բարդ, հակասական ու դրամատիկ ընթացքը:

Իրադարձությունների ակունքը սկսվում է 1918թ. մայիսին Շուշիում տեղի ունեցած Ղարաբաղի հայության առաջին համագումարից, որը հռչակեց երկրամասը որպես ինքնուրույն տերիտորիալ-ադմինստրատիվ միավոր:Ադրբեջանը սկսած նույն այդ օրերից կռվախնձոր դարձրեց հայերով բնակեցված ու դարերով հայապատկան եղած երկրամասի պետական պատկանելության հարցը:Այդ ընթացքում քարտեզին նոր միայն ձևավորված կազմավորումը, որը հորջորջվել էր Ադրբեջան, սկսեց թյուրքական էթնոսին հատուկ բարբարոսական գործողություններ կատարել Արցախի հայության հանդեպ:1918-20թթ. տեղի ունեցան հայ ազգաբնակչության համատարած կոտորածներ:

Խորհրդային իշխանության հաստատումից հետո բոլշևիկացած Ադրբեջանի ղեկավարությունը շարունակեց այլ ձևերով ու մեթոդներով Արցախը բռնազավթելու քաղաքականությունը:

Ըստ արժանվույն ներկայացված է նաև Խորհրդային Հայաստանի բարձր ղեկավարության (Ալեքսանդր Մյասնիկյան և ուրիշներ) արժանապատիվ վարքագիծը և համառ պայքարը երկրամասը մայր-հայրենիքին վերամիավորելու ուղղությամբ:

Թարմ ու հետաքրքիր դիտարկումներ կան սույն տեսանկյունից: Մի շարք փաստերով վկայակոչված է այն իրողությունը, որ խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը բնավ չէր ցանկանում երկրամասին տալ անգամ ինքնավարության կարգավիճակ և շրջանցում էր վերադաս մարմինների որոշումները:

Արցախի հայության, Հայաստանի կոմկուսի ղեկավարության և անձամբ Ալ.Ֆ.Մյասնիկյանի համառ ու հետևողական ջանքերի շնորհիվ Ադրբեջանի ղեկավարները տեղի տվեցին և 1923թ. հուլիսի 7-ին հրապարակված դեկրետն ազդարարեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմավորման մասին: Դրանից հետո էլ Ադրբեջանի ղեկավարները շարունակեցին խարդավանքներ նյութել ինքնավար մարզի դեմ և տարբեր շինծու պատրվակներով մարզի վարչական տարածքից պոկեցին շուրջ 600 քառ. կմ հողատարածություն (մարզի տարածքը պետք է կազմեր 5000 քառ. կմ):Բացի այդ ամենից, այնպես գծագրեցին, որ մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ:

Ահա այսպիսի պատմական կարևոր տեղեկություններ է պարունակում վաստակառու պատմաբան Կարեն Խաչատրյանի սույն աշխատությունը, որը հրատարակվել է ռուսերեն լեզվով: Այն հույժ արդիական նշանակություն ունի, քանզի դավադիր հակառակորդը ոչ մի օր մեզ հանգիստ չի տալիս գաղափարական պայքարում և շարունակում է նորանոր կեղծ, շինծու, մտացածին հնարանքներով կեղծել պատմության իրական ընթացքն ու պատմական բուն իրողությունները:

Ուստիև, այնքան անհրաժեշտ է սույն աշխատության հրատարակությունը նաև անգլերեն ու այլ լեզուներով:

Նշենք, որ գիրքը նկարազարդ է,  և  գունավոր բազմաթիվ լուսանկարները խոսուն վկայություններն են Խորհրդային Հայաստանի անցած փառահեղ տասնամյակների պատմության:

 

Արմեն Կարապետյան

Պատմական գիտությունների թեկնածու,

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի

ավագ գիտաշխատող

  

 

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55