Գիշերային հրավառություններ. 13 դիմում-բողոք Երևանում, միայն մեկը՝ մարզերում

13.07.2019 10:24
1311

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամերին (ժամը 23։00-ից մինչև 07։00) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 դրամի չափով:

Այդուամենայնիվ, այսօր էլ գիշերային ուշ ժամերին հաճախ կարելի է հանդիպել հրավառությունների: «Փաստ» օրաթերթը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ ճշտելու, թե վերջին 3 ամսվա ընթացքում քանի տնտեսվարող և քանի ֆիզիկական անձ է տուգանվել՝ օրենքի շրջանցմամբ գիշերային ժամերին հրավառություն իրականացնելու համար, ինչպիսի՞ն է քաղաքացիների ակտիվությունը՝ օրենքի շրջանցմամբ գիշերային ժամերին հրավառություն իրականացնելու վերաբերյալ բողոքներ ներկայացնելու առումով, Երևանի ո՞ր համայնքներն են առավել շատ աչքի ընկել օրենքի շրջանցմամբ հրավառություն իրականացնելու առումով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Փաստին» տեղեկացնում են, որ ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2019 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից տուգանվել է 9 անձ։

«Նույն ժամանակահատվածում, գիշերային ժամերին, հրագործական արտադրատեսակներ օգտագործելու վերաբերյալ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում ստացվել է 13 դիմում-բողոք և ահազանգ, իսկ մարզային վարչությունները միասին վերցրած միայն 1 ահազանգ է գրանցվել ոստիկանության Գորիսի բաժնում, որի ընթացքը լուծվել է սահմանված կարգով։

Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2019 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում, Երևան քաղաքում, օրենքի շրջանցմամբ իրականացնելու առումով առավել աչքի ընկնող համայնքներն են՝ Կենտրոնը և Մարաշը, իսկ դիմում բողոքների առումով՝ առավել ակտիվ են Էրեբունու և Մաշտոցի վարչական շրջանները։

Վերահսկողության առկա մեխանիզմները բավարար են այդ արատավոր երևույթի դեմ պայքարելու համար, և ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ, որոնք կրում են շարունակական բնույթ»,-նշվում է ոստիկանության պատասխանում։

past.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40