Գորայքի նորընտիր համայնքապետ Աշոտ Աղաջանյանը եւ նորընտիր ավագանին պետք է համագործակցեն. ուրիշ ճանապարհ չկա, եթե, իհարկե, նպատակը համայնքային խնդիրների լուծումն է

21.10.2019 13:09
2239

Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքը նոր համայնքապետ ունի: Դա արձանագրվեց 2019 թ. հունիսի 30-ի համայնքապետի ընտրությունների արդյունքների հիման վրա:

Դեպի համայնքապետի աթոռ տանող ճանապարհը դյուրին չէր Աշոտ Աղաջանյանի համար:

2019 թ.   համայնքից մի խումբ  ցուցարարներ փակեցին Սիսիան-Երեւան ճանապարհը. նրանք պահանջում էին գործող  համայնքապետի հրաժարականը:

- Եթե ժողովրդի մեծ մասը պահանջում էր համայնքապետի հրաժարականը, ապա, ես, որպես համայնքի ավագանու անդամ, պարտավոր էի լինել մեծամասնության կողքին, - ասում է Աշոտ Աղաջանյանը: 

Պարբերաբար կրկնվող ցույցերը, համայնքապետի հրաժարականի պահանջումը հասցրին նրան, որ  Գորայք  համայնքում  հունիսի 9-ին նշանակվեց  համայնքապետի ընտրություն:

Իր թեկնածությունն  էր դրել նաեւ Աշոտ Աղաջանյանը:

Ընտրության արդյունքներով հաղթող ճանաչվեց Աշոտ Աղաջանյանը: Սակայն մյուս թեկնածուն ամենեւին միտք չուներ  հաշտվել ընտրության արդյունքների հետ: Ուստի եւ դատարանում վիճարկեց ընտրության արդյունքները: Հունիսի 30-ին կայացավ վերաքվեարկություն:  Ընտրողների քվեների մեծ մասը կրկին ստացավ Աշոտ Աղաջանյանը:

Ինչպես շատ տեղերում, այս համայնքում էլ հետընտրական շրջանին բնորոշ բարոյահոգեբանական մթնոլորտը ճաքեր տվեց:

- Իմ առաջին գործը եղավ համայնքում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծումը, մարդկանց վստահության արդարացումը: 

Աշոտ Աղաջանյանն իր առջեւ խնդիր դրեց հասնել նրան, որ համայնքի բոլոր բնակիչների  համար համայնքի շահը դառնա բացարձակ արժեք: Իսկ դա նշանակում է  համայնքի զարգացման համար նոր տեմպ ապահովել, մարդկանց մոտ նոր մտածելակերպի ձեւավորման շնորհիվ հասնել փոփոխությունների:

- Ես աշխատանք առաջարկեցի համայնքապետարանի նախկին բոլոր աշխատողներին: Նրանց մի մասն ընդունեց իմ առաջարկը, մի մասը՝ ոչ: Ես չեմ նեղվում, որ    իմ կողմից նրանց պարզած ձեռքը մնաց օդում, ես հասկանում եմ նրանց. քաղաքական դիրքորոշման հարց է: Ամեն մարդ իրավունք ունի գործելու իր դիրքորոշմանը համապատասխան: Ես ընդունում եւ հարգում եմ նրանց դիրքորոշումը: 

 

Աշոտ Աղաջանյան, ծնվել է 1985 թ. Գորայք համայնքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո  ընդունվել եւ ավարտել է  Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ստացել ինժեների որակավորում: 2006-2008 թթ. ծառայել է Երեւանի հատուկ նշանակության գնդում:  Ոչ մի կուսակցության անդամ չէ եւ ոչ էլ հարում է որեւէ կուսակցության: Ոչ մի աշխատանքից  չի խորշել. աշխատել է վարորդ, մեխանիզատոր եւ այլն, 2016 թ. խոշորացված համայնք Գորայքի ավագանու անդամ էր:

 

Երիտասարդ համայնքապետի համար երեք ամիսն էլ  բավական էր համայնքի խնդիրները խորը եւ   բազմակողմանիորեն ուսումնասիրելու համար:

- Այո, արդեն լրիվ տիրապետում եմ խնդիրների բովանդակությանը, դրանց լուծելն է դժվար, - ասում է համայնքապետը: 

Եվ ավելացնում է՝ խնդիրներին հանձնվող չէ, խնդիրները ժամանակի ընթացքում մեկը մյուսի հետեւից լուծելու է, ուղղակի հիմա փնտրտուքի մեջ է. ուզում է այնպիսի ռազմավարություն մշակել, որ խնդիրների լուծմամբ ավելի շոշափելի արդյունքներ արձանագրվեն, որ համայնքի յուրաքանչյուր բնակիչ սեփական մաշկի վրա զգա   դրական այն փոփոխությունները, որոնք առկա խնդիրների լուծման արդյունք կլինեն:

- Դրա  համար էլ Գորայք խոշորացված  համայնքի զարգացման հնգամյա (2020-24 թթ.) ծրագիրը կազմելիս հաշվի ենք առել ամեն մի դետալ, ամեն մի մանրուք, այսօր աննշան թվացող մի դետալն անգամ վաղը կարող է  համայնքի զարգացման գործին մի նոր արագություն հաղորդել, - ասում է համայնքապետը: 

- Մեզ համար առաջնահերթ խնդիր է եւ այն ներառել ենք հնգամյա ծրագրում` հողաչափությունը: Դրա իրական լուծումը դրական ազդեցություն կունենա համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:  Օրինակ, Սյունիքի մարզի արոտավայրերի 30 տոկոսը գտնվում է մեր համայնքում` շուրջ 46 հազար հեկտար, դրանք ալպիական մարգագետիններ են:  Արոտավայրերից 21 հազար հեկտարը հեռագնա է: Սրանք խոսուն թվեր են, եւ այս թվերը համայնքի զարգացման վրա իրենց հետքն արագորեն կթողնեն՝ լավ իմաստով: Եվ, որպեսզի,  կոպիտ ասած,  բարձր գներով վարձակալության տանք մեր արոտավայրերը, եւ դրանց պահանջարկն ավելի մեծանա, համայնքի արոտավայրերն ապահովել ենք ջրով: Եվ հիմա արոտավայրերը վարձակալել ցանկացող անասնատերերին հարկ չկա ծանոթ-բարեկամի միջոցով ջրովի արոտավայրերի տեղն իմանալ ու դրա համար պայմանագիր կապել: 

Մեր համայնքի զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է, որով զբաղվում է բնակչության 80 տոկոսը: Սակայն մարդկանց չի հաջողվում հողից, անասունից ավելին ստանալ, իսկ դրա համար օբյեկտիվ  պատճառներ կան:  Ահա ինչու համայնքի զարգացման  հնգամյա ծրագրում շեշտը դրել ենք  դաշտամիջյան ճանապարհների բարեկարգմանը, թեեւ այդ ուղղությամբ հիմա որոշ աշխատանք իրականացվել է արդեն, պետք է կառուցենք մակաղատեղիներ, հովիվների, անասնապահների համար կացարաններ եւ այլն: Այս եւ այլ «չկա-ների»  լուծման տարբերակները նշվել են ծրագրում: Մեր տեսլականն է` առաջիկա 5 տարվա ընթացքում ունենալ շրջակա միջավայրի հետ ներդաշնակ ապրող, երջանիկ եւ բարեկեցիկ բնակչություն, բարձրորակ ու մրցունակ ապրանք եւ ծառայություններ առաջարկող փոքր ու միջին տնտեսվարողներ, նորարարական տնտեսությամբ հանրապետությունում առաջատար համայնք:

- Ի՞նչ եք կարծում, համայնքի զարգացման հնգամյա ծրագրում նախատեսվածը Ձեզ կհաջողվի՞  իրականություն դարձնել եւ որո՞նք են Ձեր հենման կետերը:

- Աշխատանք, եռանդ. եթե առկա են այս ամենը, ուրեմն  արդյունք կլինի: 

- Այսինքն` համայնքապետն արդեն գիտի՞ գումարելիների տեղերը: 

- Այս պահին Գորայքի կենտրոնական փողոցի ասֆալտապատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում. շարվում են մայթերի եզրաքարերը, ջրահեռացման աշխատանքներն են իրականացվում, մայթերը կունենան  3 սմ հաստության ասֆալտբետոնե ծածկ, փողոցը՝ 4 սմ, Գորայքից 7 մարդ է մասնակցում փողոցի ասֆալտապատմանը, իսկ գործը սկսել ենք հոկտեմբերի սկզբներին, ամեն ինչ բարեհաջող է ընթանում: Ընդհանուր առմամբ, Գորայք համայնքում իրականացրել ենք 1070 քառ. մետր ասֆալտապատում:

Խոշորացված համայնքի մեջ 4 բնակավայր է մտնում՝ Ծղուկը, Սպանդարյանը, Սառնակունքը եւ Գորայքը:

Սառնակունքում  փողոցների գիշերային լուսավորության ցանցն ենք նորոգել, ինչպես նաեւ նորոգել ենք  վարչական շենքը, լուսավորության ամբողջ ցանցը, դպրոցին կից նախակրթարանի շենքն էլ մասնակիորեն ենք նորոգել… Այս աշխատանքներն իրականացրել ենք պետբյուջեի հաշվին՝ համաներդրմամբ: 

Գորայք համայնքը ձեւավորվել է 2016 թ.: Ունի 1842 բնակիչ: Համայնքում 2019 թ. չորս  հարսանիք է եղել, պակասել է ծնունդների թիվը, հետեւաբար` աշակերտների թիվը: Ծղուկ բնակավայրը 2019-20 ուսումնական տարում  1-ին եւ 12-րդ դասարաններ չունի՝ աշակերտ չլինելու պատճառով:

- Երիտասարդությունը չի մնում համայնքում, գնում է Երեւան, պատճառը  գործազրկությունն է: Եթե  «Լիդիան Արմենիան» աշխատի, համոզված եմ, նրանց մի մասը կվերադառնա համայնք: Ի դեպ, Գորայքն  Ամուլսարի համար  համարվում է ազդակիր համայնք: «Լիդիան Արմենիան»  ամեն տարի 120 միլիոն դրամ հողի հարկ է վճարում համայնքին: «Լիդիան Արմենիան» 2010-2012 թթ. վճարել է համայնքի ուսանողների ուսման վարձը, նորոգել Գորայքի գրադարանը, կենցաղի տունը եւ այլն:

- Համայնքից 30-ից ավելի մարդ էր աշխատում «Լիդիան Արմենիայում», - ասում է համայնքապետը, եւ ավելացնում, - նրանք ապառիկով գնումներ էին կատարել, վարկ էին վերցրել եւ նորմալ կատարում էին իրենց պարտավորությունները: «Լիդիան Արմենիայի» չաշխատելու պատճառով այդ մարդիկ  կրախի առաջ են կանգնել, նրանք չեն աշխատում, իսկ վարկերի, ապառիկների տոկոսները նրանց օգտին չեն խոսում:

- Գորայքում մարդիկ ի՞նչ կարծիք ունեն Ամուլսարի շահագործման  մասին, կո՞ղմ են դրա շահագործմանը, թե՞ դեմ:

- Եթե հանքի շահագործումը վնաս  չի տա մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին, թող «Լիդիան Արմենիան» աշխատի…                             

 Ալվարդ Մեսրոպյան

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06