Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց հետո Շուռնուխում ու Որոտանում ապրող մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է. ադրբեջանցիները բնագծերում ամրանում են. Տիգրան Աբրահամյան

15.07.2022 12:27
2420

Շուռնուխ և Որոտան գյուղեր էի գնացել։ Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց հետո այստեղ ապրող մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է՝ կենցաղից, ապրուստից մինչև անվտանգություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանցիները ինչպես մյուս, այնպես էլ՝ այս նոր ուղղությամբ բնագծերում ամրանում են, մեծ ինտենսիվությամբ աշխատանքներ իրականացնում։

Այս հատվածում վերջին անգամ 7-8 ամիս առաջ էի եղել, պետության ծրագրերը դանդաղ ընթացքի մեջ են, բայց կան անհատներ, մասնավոր կազմակերպություններ, որոնք ծրագրեր են իրականացրել/իրականացնում։

ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությունը տեղում զգալի է, նկատելի է, որ տեղում, և՛ բնակիչների, և՛ իրենց հիմնական գործառույթների մասով ակտիվ գործում են։

Իրականում զորքերի համար ծառայություն իրականացնելու բարդ տեղամաս է, բայց հիմա վիճակը սա է։

Իմ պատկերացումները սահմանային անվտանգության ապահովման առումով, բնականաբար, տարբերվում է այս իշխանության մոտեցումներից և գործողություններից, բայց նկատելի էր, որ այս հատվածում սահմանապահ զորքերը նկատելի աշխատանք տանում են, որը ընթացիկ խնդիրներ լուծում է, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ առումով, անելիքները շատ են, իսկ դրանց իրականացման սկզբունքները պետք է արմատական վերանայումների ենթարկվեն»,-նշել է նա:

Իրավաբան.net

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40