Գորիսի անտառտնտեսությունում ծառատունկ էր

07.11.2017 14:39
1852

Այն պահից, երբ մարդ էակը սկսեց գործիք՝ քարից դանակ, կացին պատրաստել, այդ պահից էլ սկսած հազարավոր, տասնյակ հազարավոր տարիներ նա ծառ է հատում, ավերում, ապականում շրջակա միջավայրը: Դա հատկապես ակնհայտ է կանաչ մակերեսների, մասնավորապես անտառային մակերեսների ինտենսիվ կրճատման առումով:


Դժբախտաբար, շրջակա միջավայրի նկատմամբ մարդու կողմից նման անմարդկային վերաբերմունքը շարունակվում է նաեւ այսօր, որի պատճառով տարին-տարուն երկրագնդի անտառային մակերեսների կրճատման-փոքրացման հաշվին ավելանում են անապատների, նոսր բուսածածկ ունեցող տափաստանային մակերեսները: Բանը հասել է նրան, որ մարդկության համար մահաբեր է համարվում ոչ թե նրա կողմից ստեղծված ջերմամիջուկային զենքերի հսկայական քանակությունը, այլ բնական ռեսուրսների անխնա շահագործումը, կանաչ մակերեսների, մասնավորապես անտառային մակերեսների կտրուկ կրճատումը, շրջակա միջավայրի աղտոտումը:


Խնդիրը շատ հրատապ է նաեւ մեր փոքր հանրապետության համար: Հանրագիտարանային տվյալներով մեր երկրի մակերեսի միայն 11 տոկոսն է անտառածածկ, որի մի մասն էլ խիստ նոսր անտառատեսքեր են: Վերջին տարիներին մեր կենցաղային դժվարությունների հետեւանքով անտառները, քաղաքային այգիները, պուրակները զգալիորեն նոսրացել են, առանձին տեղերում  վերածվել կղզյակների, «հեռացել» բնակավայրերից: Ավագ տարիքի գորիսեցիները հիշում են, որ այսօրվա թիվ 3 հիմնական դպրոցի տարածքում, Սինդիրի ձորում շեկլիկ եւ կոճղասունկ են հավաքել, որոնք աճում են միայն խառն անտառներում:


Մեր ժողովուրդը շատ հարցերում է համայն մարդկության համար եղել դրոշակակիր, այդ թվում՝ նաեւ արհեստական անտառների հիմնման գործում: Գայթակղությունը մեծ է, եւ ես տեղի եմ տալիս. աշխարհի շատ ժողովուրդներ դեռ անտառում էին, երբ մեր Խոսրով արքան արհեստական անտառ տնկեց՝ դարերին թողնելով իր անունն ու տնկած ծառը:


Նման դեպքերի համար է ասված, որ ավանդույթը շարունակվում է: Անտառային հայտնի հրդեհների հասցրած վնասը մասնակիորեն վերականգնելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին անցկացվեցին անտառատնկման շաբաթօրյակներ բոլոր մարզերում: Հրազդանի անտառտնտեսության կողմից անհատույց տրամադրած 2000 տնկիները Գորիսի Սինդիրի ձորի փշատերեւ անտառի տարածքում տնկեցին Գորիսի պետական քոլեջի (տնօրեն՝ Կարեն Լազարյան) ուսանողները, Գորիսի անտառտնտեսության աշխատակիցները:

Ծառատունկին մասնակցում էին նաեւ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները:
Առիթից օգտվելով՝ հակիրճ զրուցում ենք «Սյունիք» անտառտնտեսության տնօրեն Արմեն Իշխանյանի հետ: Արհեստական անտառների հիմնման գործընթացը Գորիսի տարածաշրջանում սկսվել է անցած դարի 60-ական թվականներին: Երկար տարիներ այդ աշխատանքները հաջողությամբ ղեկավարել է երջանկահիշատակ Արամ Սեւլիկյանը, իսկ մասնագիտական հարցերը լուծել գլխավոր անտառապետ, հանրապետության վաստակավոր անտառաբույծ Աշոտ Իշխանյանը: Նրանց հիմնած անտառներն այսօր աչք են շոյում: Այդ անտառներից մեկն էլ փռված է Հարժիս գյուղի արեւմտյան սարալանջին: Այն հիմնվել է 1973 թվականին: Պատմում են, որ սկզբնական շրջանում գյուղացիներն ընդդիմացել են… Գյուղացու համար հեշտ չէր հրաժարվել գյուղի մերձակա մի քանի տասնյակ հա արոտներից: Այսօր այդ անտառը տարածաշրջանի լավագույններից է՝ հարուստ վայրի տանձ ու խնձորով, տասնյակ տեսակի սնկերով, հատապտուղներով:


Տողերիս հեղինակն անցնող տարի առիթի բերումով եղել է այնտեղ: Ինձ ուղեկցողներն ուրախությամբ եւ հպարտությամբ ցույց տվեցին, որ փշատերեւ անտառը վերարտադրվում է: Դա մեր տարածաշրջանում այդ ծառատեսակի համար հազվադեպ երեւույթ է: Իմ այս ակնարկին Արմեն Իշխանյանը հավելեց, որ նման վերարտադրություն կա նաեւ Գորիս քաղաքի շրջակա բոլոր փշատերեւ անտառահատվածներում: Հետո էլ շարունակեց, որ դա նշանակում է նաեւ, որ այդ ծառատեսակը հարմարվել է մեր կլիմայական պայմաններին, եւ բացի այդ էլ, դա մեկ անգամ եւս հաստատում է՝ մեր տարածաշրջանի օդը դեռ մաքուր է:


Փշատերեւ անտառն իր միկրոկլիման է ստեղծել, որի շնորհիվ այդ անտառներում աճում են փշատերեւին ուղեկից սնկերի՝ տասնյակին հասնող տեսակներ: Անտառտնտեսության Գորիսի մասնաճյուղը պատրաստվում է հաջորդ տարում հիմնել տնկարան, ինչպես նաեւ սնկի, տանձի, խնձորի, մասուրի, անտառի մյուս բարիքների հիմքի վրա փոքր արտադրություն կազմակերպել:
Վերադասում աջակցություն են խոստացել:


Մնում է նրանց հաջողություն մաղթել իրենց հայրենանվեր աշխատանքում:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
5 նոյեմբերի 2017թ.

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01