Գորիսի նախկին գլխավոր աղբավայրի տարածքում շարունակվում են ենթակառուցվածքային աշխատանքները

03.07.2026 16:59
336

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «R2D Սյունիք» ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտան այցելել են նախկին գլխավոր աղբավայրի տարածք՝ տեղում ծանոթանալու ընթացիկ աշխատանքների կատարմանը։

Գորիսի նախկին գլխավոր աղբավայրն արդեն փակ է։ Այս փուլում շարունակվում են դեպի տարածք տանող մոտեցման ճանապարհների հիմնանորոգման և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Ծրագրի ավարտից հետո նախկին աղբավայրի տարածքը կվերածվի կանաչապատ հանրային գոտու։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև քաղաքից շուրջ 7 կմ հեռավորության վրա կառուցել նոր, ժամանակակից սանիտարական աղբավայր, որը կհամապատասխանի շրջակա միջավայրի պահպանության և թափոնների կառավարման ժամանակակից պահանջներին։

Ծրագիրն իրականացվում է եռակողմ համագործակցության շրջանակում՝ Գորիսի համայնքապետարանի, Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ ֆինանսավորմամբ` սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 405 միլիոն դրամ։

Այցի ընթացքում քննարկվել են իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա փուլերը և ծրագրի արդյունավետ իրականացման հետ կապված մի շարք հարցեր։

Գորիսի համայնքապետարան

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36

Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

30.10.2026 11:10