Գորիսում «Ձեռագործության փառատոն»-ին ցուցադրվեցին բրդից և բնական թելերից պատրաստված իրեր

09.07.2018 12:26
1334

ԳՈՐԻՍ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հին Գորիս` ձեռագործության փառատոնին և’ հայ, և’ արտասահմանցի զբոսաշրջիկները ծանոթացան բնական թելերով ստեղծված ձեռագործ աշխատանքների` կարպետներ, պայուսակներ, տիկնիկներ, որոնք բնութագրում էին Գորիսի հարուստ մշակույթն ու ավանդույթները:

Միջոցառումն անցկացվեց հուլիսի 8-ին «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում:

«Ներկայացնում ենք «Բրդից կարպետ» և «Հելունագործ կենդանիների ու տիկնիկների» արհեստանոցների արտադրանքը: Տեղական բուրդը վերամշակում ենք, ստանում ենք էկոլոգիապես մաքուր բրդյա  թել, որով  պատրաստվում են տարբեր կենցաղային և կիրառական  ապրանքներ` գուլպաներ, բարձեր, գործվածքներ և այլն: Երկու արհեստանոցներում էլ աշխատում են խոցելի խմբերի կանայք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ծրագրերի զարգացման ղեկավար Աննա Ալեքսանյանը:

«Այս պահին ես բուրդ եմ գզում և այն ճախարակով մանում: Փառատոնը մեզ հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին ներկայացնել մեր ավանդույթները, մշակույթը: Նրանք տեսնում են մեր արժեքները, գնահատում են բնական միջոցներով ստեղծված ձեռագործ աշխատանքերը»,-ասաց փառատոնի մասնակից Ալվարդ Շալունցը:

 Փառատոնի շրջանակում Հին Գորիսի տարածքում, որտեղ և անցկացվեց միջոցառումը, Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատոնի դերասանները ներկայացրեցին «Կյորես» բեմադրությունը, որն արժանացավ բուռն ծափողջյունների:

Համագործակցության մշակութային մայրա­քաղաքներ» միջպե­տա­կան ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկ­տեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվա­կանի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Հենց այս օրը արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22