ԳՈՐԻՍՅԱՆ ԷՏՅՈՒԴ

14.11.2022 12:55
1341

Մայրամուտի մեջ՝ մեր սեգ լեռներն են

Թավշյա զմրուխտով զուգված փայլփլում...

Գարնան ծաղկունքով գերված հավքերն են

Այգիների մեջ անվե՜րջ կլվլում...

 

Իրիկնամուտի գրգանքների տակ

Քաղաքն է կրկի՜ն սիրով պարուրվում...

Անծա՛յր երկնքի գրկում կապուտակ

Մեր արծիվներն են հանդա՜րտ պտտվում...

 

Սարավանդներից մեր գանգրագիսակ

Անտա՜ռն է նորից մարդկանց հմայում...

Չքնաղ բուրգի պես՝ հսկայահասակ,

Լաստ սա՛րն է եկող դարերին նայում...

 

Քնքուշ բույրերո՜վ լցված քաղաքն է

Կարոտներո՛վ լի թախծի մեջ խորհում...

Ու մեր պապերի անմա՛հ ոգին է

Ցի՜ց-ցից ժայռերի ծոցի մեջ նիրհում...

 

Տիգրան Գրիգորյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12